Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ8
  • 1Բայց կուռքի զոհերի համար գիտենք, որովհետեւ ամենքս գիտութիւն ունինք. գիտութիւնը հպարտացնում է, բայց սէրը շինում է։
  • 2Եթէ մէկը կարծում է թէ բան գիտէ, նա դեռ բան չ’գիտաց՝ ինչպէս պէտք է գիտել։
  • 3Բայց եթէ մէկը Աստուծուն սիրէ, նա ճանաչուած է նորանից։
  • 4Արդ կուռքի զոհուած կերակուրների համար գիտենք, որ կուռքը ոչինչ է աշխարհքում. եւ որ ուրիշ ոչ մի Աստուած չ’կայ բացի այն մէկը։
  • 5Որովհետեւ թէպէտեւ կան որ աստուածներ են անուանվում՝ թէ երկնքումը թէ երկրիս վերայ, ինչպէս որ շատ աստուածներ կան եւ շատ տէրեր,
  • 6Բայց մեզ համար մէկ Աստուած կայ՝ Հայրը, որիցն են ամեն բաները, եւ մենք նորա համար. եւ մէկ Տէր Յիսուս Քրիստոս որով են ամեն բաները, եւ մենք նորանով։
  • 7Սակայն ամենը այս գիտութիւնը չ’ունին. որովհետեւ ոմանք կուռքի մասին խղճմտանքով են ուտում մինչեւ հիմա իբրեւ կուռքերին զոհուած, եւ նորանց խղճմտանքը տկար լինելով՝ պղծվում է։
  • 8Բայց կերակուրը մեզ չի կանգնեցնիլ Աստուծոյ առաջին. Որ եթէ ուտենք՝ մի բանով չենք աւելանալ, եւ եթէ չ’ուտենք՝ մի բանով չենք պակասիլ։
  • 9Միայն թէ զգոյշ կացէք՝ որ այդ ձեր իշխանութիւնը գայթակղութիւն չ’լինի տկարներին։
  • 10Որովհետեւ եթէ մէկը տեսնէ քեզ՝ որ գիտութիւն ունիս՝ կուռքի տան մէջ սեղան նստած, չէ՞ որ նորա խղճմտանքը, որ տկար է, համարձակութիւն կ’ստանայ զոհուած բանն ուտելու։
  • 11Եւ այն տկար եղբայրը կ’կորչի քո գիտութեան պատճառովը, որի համար Քրիստոսը մեռաւ։
  • 12Եւ այսպէս եղբայրների դէմ մեղանչելով, եւ այն տկարների խղճմտանքը զարկելով Քրիստոսի դէմ մեղք էք գործում։
← Ցանկ