Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ16
  • 1Բայց այն տուրք ժողովելու կողմանէ՝ որ սուրբերի համար է, ինչպէս Գաղատացիների եկեղեցիներին պատուիրեցի, այնպէս էլ դուք արէք։
  • 2Ամեն մէկ միաշաբաթ օրերը ձեզանից ամեն մէկը թող իրան մօտ հաւաքէ՝ ինչ որ կ’յաջողուի։
  • 3Որ չ’լինի թէ երբոր գամ, այն ժամանակ ժողովելը լինի. Բայց երբոր գամ՝ որոնց որ թղթերով ընտրեցիք, նորանց կ’ուղարկեմ՝ որ ձեր ընծան տանեն Երուսաղէմ։
  • 4Եւ եթէ ինձ էլ արժան լինի գնալ, թող ինձ հետ գնան։
  • 5Բայց ձեզ մօտ կ’գամ՝ երբ որ Մակեդոնիայի միջովն կ’անցնիմ. որովհետեւ Մակեդոնիայի միջովը ման կ’գամ։
  • 6Եւ կարելի է որ ձեզ մօտ կ’մնամ՝ կամ թէ ձմեռը կ’անցնեմ. որ դուք ինձ ճանապարհ դնէք՝ որ տեղ որ գնալու լինեմ։
  • 7Որովհետեւ չեմ կամենում որ ձեզ հիմա անցնողի պէս տեսնեմ. Յոյս ունիմ որ մի ժամանակ ձեզ մօտ կենամ, եթէ Տէրը հրամայէ։
  • 8Բայց հիմա Եփեսոսումն եմ կենում՝ մինչեւ Պենտէկոստէն։
  • 9Վասնզի մեծ եւ արդիւնաւոր դուռ է բացուած ինձ, եւ հակառակողները շատ են։
  • 10Հիմա եթէ Տիմոթէոսը գայ, նայեցէք որ անվախ լինի ձեզ մօտ. որ Տիրոջ գործն է գործում, ինչպէս որ ես էլ։
  • 11Արդ մէկը չ’անարգէ նորան. եւ խաղաղութիւնով ճանապարհ դրէք նորան՝ որ ինձ մօտ գայ. Որ սպասում եմ նորան եղբայրների հետ։
  • 12Իսկ Ապողոս եղբօր համար գիտացէք, որ շատ աղաչեցի նորան որ ձեզ մօտ գայ եղբայրների հետ. Բայց ամենեւին կամք չ’ունէր որ հիմա գար. Բայց կ’գայ երբոր յարմար ժամանակ կ’ունենայ։
  • 13Արթուն եղէք, հաստատ կացէք հաւատքումը. Արիացէք եւ ուժովացէք։
  • 15Աղաչում եմ ձեզ, եղբարք, գիտէք Ստեփանի տունը, որ Աքայեցիների առաջին պտուղն է, եւ իրանց անձերը սուրբերի ծառայութեան նուիրեցին.
  • 16Որ դուք էլ հնազանդ լինիք այնպիսիներին, եւ այն ամենին, որ գործի եւ աշխատանքի ընկեր են։
  • 17Ուրախ եղայ Ստեփանի եւ Փորտունատի եւ Աքայիկոսի գալու համար, որ նորանք ձեր պակասութիւնը լցրին։
  • 18Որովհետեւ իմ եւ ձեր հոգուն հանգիստ տուին. ուրեմն ճանաչեցէք այնպիսիներին։
  • 19Բարեւ են տալիս ձեզ Ասիացիների եկեղեցիները. Շատ բարեւ են տալիս ձեզ Տէրով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան այն եկեղեցու հետ՝ որ նորանց տանն է։
  • 20Բարեւ են տալիս ձեզ բոլոր եղբարքը. բարեւ տուէք իրար սուրբ համբոյրով։
  • 21Իմ Պօղոսի ձեռքի բարեւն է։
  • 22Եթէ մէկը Տէր Յիսուսին չ’սիրէ, անիծուած լինի. մարան-աթա։
  • 23Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզ հետ լինի։
  • 24Եւ իմ սէրը ձեր ամենի հետ Քրիստոս Յիսուսումն. Ամէն։
← Ցանկ