Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ12
  • 1Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չ’գիտենաք։
  • 2Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։
  • 3Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չ’կայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։
  • 4Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։
  • 5Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։
  • 6Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։
  • 7Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։
  • 8Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. Եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։
  • 9Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։
  • 10Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. Ուրիշին լեզուների թարգմանութիւններ։
  • 11Բայց այս ամենը հէնց մի եւ նոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։
  • 12Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, այսպէս էլ Քրիստոսը։
  • 13Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. Թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։
  • 14Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ։
  • 16Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. Մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։
  • 17Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, ո՞րտեղ էր լսելիքը. Եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, ո՞րտեղ էր հոտոտելիքը։
  • 18Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ։
  • 19Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, ո՞րտեղ էր մարմինը։
  • 20Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ։
  • 21Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. Կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք։
  • 22Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են։
  • 23Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում. Եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին։
  • 24Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չ’ունին. Բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով։
  • 25Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չ’լինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։
  • 26Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. Եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։
  • 27Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ։
  • 28Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. Երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառաւարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։
  • 29Մի՞թէ ամենն առաքեալներ են. Մի՞թէ ամենը մարգարէներ են. Մի՞թէ ամենը վարդապետներ են. Մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։
  • 30Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. Մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. Մի՞թէ ամենը թարգմանում են։
  • 31Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. Եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։
← Ցանկ