Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ10
- 1Չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք՝ թէ մեր հայրերն ամենն էլ ամպի տակն էին. եւ ամենը ծովի միջովն անցան։
- 2Եւ ամենը Մովսէսով մկրտուեցան ամպումը եւ ծովումը։
- 3Եւ ամենն էլ նոյն հոգեւոր կերակուրը կերան։
- 4Եւ ամենն էլ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին. Որովհետեւ այն հոգեւոր վէմիցն էին խմում՝ որ գնում էր նորանց հետ. Եւ այն վէմն էր Քրիստոսը։
- 5Բայց Աստուած նորանցից շատերին չ’հաւանեց. որովհետեւ անապատումը փռուած ընկան։
- 6Եւ սորանք մեզ օրինակի համար եղան. Որ մենք չար բաների ցանկացող չ’լինենք, ինչպէս նորանք ցանկացան։
- 7Եւ կռապաշտ մի լինիք ինչպէս նորանցից ոմանք. Ինչպէս գրուած է, թէ Ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, եւ վերկացան որ խաղան։
- 8Եւ պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։
- 9Եւ Քրիստոսին էլ չ’փորձենք, ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ օձերիցը սատակեցին։
- 10Եւ չ’տրտնջանք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան։
- 11Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ։
- 12Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։
- 13Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։
- 14Նորա համար, իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը։
- 15Ինչպէս իմաստունների հետ եմ խօսում, դուք ինքներդ դատեցէք այն որ ասում եմ։
- 16Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի. այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։
- 17Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. Վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում։
- 18Տեսէք Իսրայէլին մարմնի կողմանէ. չէ՞ որ զոհուածներն ուտողները մասնակից են սեղանին։
- 19Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։
- 20Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը.
- 21Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։
- 22Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։
- 23Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։
- 24Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։
- 25Ամեն ինչ որ սպանդանոցումը ծախվում է, կերէք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։
- 26Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։
- 27Եթէ անհաւատներից մէկը կանչէ ձեզ, եւ դուք կամենաք գնալ, ամեն բան որ ձեր առաջին դրուի, կերէք, առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։
- 28Բայց եթէ մէկն ասէ ձեզ, թէ Դա կուռքի զոհուած բան է, մի ուտէք՝ նորա պատճառովը որ իմացրեց, եւ խղճմտանքի պատճառովը. Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։
- 29Բայց խղճմտանք եմ ասում՝ ոչ թէ ձերը, այլ ընկերինը. որովհետեւ ի՞նչու իմ ազատութիւնը պիտի դատուի ուրիշի խղճմտանքից։
- 30Թէ որ ես շնորհակալութիւնով վայելում եմ, ի՞նչու հայհոյուիմ այն բանի համար՝ որի համար ես գոհանում եմ։
- 31Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։
- 32Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն։
- 33Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. իմ անձի օգուտը չ’որոնելով, բայց շատերինը որ փրկուին։