Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ10
  • 1Չեմ կամենում, եղբարք, որ չ’գիտենաք՝ թէ մեր հայրերն ամենն էլ ամպի տակն էին. եւ ամենը ծովի միջովն անցան։
  • 2Եւ ամենը Մովսէսով մկրտուեցան ամպումը եւ ծովումը։
  • 3Եւ ամենն էլ նոյն հոգեւոր կերակուրը կերան։
  • 4Եւ ամենն էլ նոյն հոգեւոր խմելիքը խմեցին. Որովհետեւ այն հոգեւոր վէմիցն էին խմում՝ որ գնում էր նորանց հետ. Եւ այն վէմն էր Քրիստոսը։
  • 5Բայց Աստուած նորանցից շատերին չ’հաւանեց. որովհետեւ անապատումը փռուած ընկան։
  • 6Եւ սորանք մեզ օրինակի համար եղան. Որ մենք չար բաների ցանկացող չ’լինենք, ինչպէս նորանք ցանկացան։
  • 7Եւ կռապաշտ մի լինիք ինչպէս նորանցից ոմանք. Ինչպէս գրուած է, թէ Ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու, եւ վերկացան որ խաղան։
  • 8Եւ պոռնկութիւն էլ չ’անենք, ինչպէս նորանցից ոմանք պոռնկութիւն արին, եւ մէկ օրում քսանեւերեք հազար մարդ վայր ընկան։
  • 9Եւ Քրիստոսին էլ չ’փորձենք, ինչպէս նորանցից էլ ոմանք փորձեցին, եւ օձերիցը սատակեցին։
  • 10Եւ չ’տրտնջանք էլ ինչպէս նորանցից էլ ոմանք տրտնջացին, եւ սատակչի ձեռովը կորան։
  • 11Եւ այն ամենն օրինակի համար էր նորանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրուեցաւ, որոնց դարերի վերջը հասաւ։
  • 12Ուրեմն ով որ համարում է թէ հաստատ կանգնած է, թող զգոյշ լինի, որ վայր չ’ընկնի։
  • 13Ձեզ ուրիշ փորձութիւն չէ պատահել բացի մարդկային փորձութիւնից. բայց Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու, այլ փորձութեան հետ ելքն էլ կ’պատրաստէ, որ կարողանաք համբերել։
  • 14Նորա համար, իմ սիրելիք, փախէք կռապաշտութիւնիցը։
  • 16Այն օրհնութեան բաժակը, որ օրհնում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի արիւնի. այն հացը, որ կտրում ենք, չէ՞ որ հաղորդութիւն է Քրիստոսի մարմնին։
  • 17Որովհետեւ մէկ հաց, մէկ մարմին ենք մենք շատերս. Վասնզի ամենքս այն մէկ հացիցն ենք վայելում։
  • 18Տեսէք Իսրայէլին մարմնի կողմանէ. չէ՞ որ զոհուածներն ուտողները մասնակից են սեղանին։
  • 19Արդ ի՞նչ ասեմ. մի՞թէ կուռքը մի բան է, եւ կամ թէ կուռքերի զոհուածները մի բա՞ն են։
  • 20Բայց այն որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում, եւ ոչ թէ Աստուծուն. Իսկ ես չեմ կամենում, որ դուք դեւերին մասնակից լինէք. չէք կարող Տիրոջ բաժակը խմել եւ դեւերի բաժակը.
  • 21Չէք կարող Տիրոջ սեղանիցը վայելել՝ եւ դեւերի սեղանիցը։
  • 22Կամ թէ Տիրոջը նախանձի գրգռե՞նք. մի՞թէ նորանից աւելի զորաւոր ենք։
  • 23Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս։
  • 24Ոչ ով միայն իր անձի օգուտը չ’որոնէ, այլ ամեն մէկն ընկերինն էլ։
  • 25Ամեն ինչ որ սպանդանոցումը ծախվում է, կերէք առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։
  • 26Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։
  • 27Եթէ անհաւատներից մէկը կանչէ ձեզ, եւ դուք կամենաք գնալ, ամեն բան որ ձեր առաջին դրուի, կերէք, առանց մի բան քննելու խղճմտանքի պատճառով։
  • 28Բայց եթէ մէկն ասէ ձեզ, թէ Դա կուռքի զոհուած բան է, մի ուտէք՝ նորա պատճառովը որ իմացրեց, եւ խղճմտանքի պատճառովը. Որովհետեւ Տիրոջն է երկիրը եւ նորա բոլոր լիութիւնը։
  • 29Բայց խղճմտանք եմ ասում՝ ոչ թէ ձերը, այլ ընկերինը. որովհետեւ ի՞նչու իմ ազատութիւնը պիտի դատուի ուրիշի խղճմտանքից։
  • 30Թէ որ ես շնորհակալութիւնով վայելում եմ, ի՞նչու հայհոյուիմ այն բանի համար՝ որի համար ես գոհանում եմ։
  • 31Ուրեմն՝ թէ ուտէք թէ խմէք, թէ ինչ գործ էլ որ անէք, ամեն բան Աստուծոյ փառքի համար արէք։
  • 32Առանց գայթակղութիւն տալու եղէք Հրէաներին եւ Յոյներին եւ Աստուծոյ եկեղեցուն։
  • 33Ինչպէս ես էլ ամեն բանով ամենին հաճոյ եմ լինում. իմ անձի օգուտը չ’որոնելով, բայց շատերինը որ փրկուին։
← Ցանկ