ՀՌՈՎՄԵԱՑԻՍ9
  • 1Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։
  • 2Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին.
  • 3Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար.
  • 4Որոնք Իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները.
  • 5Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։
  • 6Բայց ոչ իբր թէ Աստուծոյ խօսքը գետինն է ընկել. որովհետեւ ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը։
  • 7Եւ ոչ թէ նորանք որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են. այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչուի։
  • 8Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։
  • 9Որովհետեւ խոստման խօսքը սա է. Թէ Այս ժամանակումը կ’գամ եւ Սառային որդի կ’լինի։
  • 10Եւ ոչ միայն այսքան. Բայց Ռեբեկան էլ որ մէկից յղացաւ՝ մեր հայր Իսահակիցը.
  • 11Քանզի նորանք տակաւին չ’ծնուած, եւ մի բարի կամ չար բան էլ չ’գործած, որպէս զի ընտրութեան պէս Աստուծոյ նախասահմանութիւնը հաստատ մնայ,
  • 12Ոչ թէ գործերիցն՝ այլ կանչողիցը, ասուեցաւ նորան.
  • 13Թէ մեծը պիտի ծառայէ փոքրին. Ինչպէս գրուած է, Յակոբին սիրեցի, եւ Եսաւին ատեցի։
  • 14Հիմա ի՞նչ ասենք. մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ. Քաւ լիցի։
  • 15Որովհետեւ Մովսէսին ասում է. Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։
  • 16Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։
  • 17Որովհետեւ գիրքն ասում է Փարաւօնին, թէ հէնց նորա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի։
  • 18Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. Եւ ում կամենում է խստացնում է։
  • 19Ապա ինձ կ’ասես, Էլ ի՞նչու է մեղադրում. նորա կամքին ո՞վ հակառակ կ’կենայ։
  • 20Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստուծուն դէմ պատասխան ես տալիս. Մի՞թէ ստեղծուածը կ’ասէ իր Ստեղծողին՝ թէ Ինչո՞ւ այդպէս արիր ինձ։
  • 21Մի՞թէ բրուտը իշխանութիւն չ’ունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ մէկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան։
  • 22Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին.
  • 23Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար.
  • 24Որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ.
  • 26Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին։
  • 27Եսայիան աղաղակում է Իսրայէլի համար. Թէեւ Իսրայէլի որդկանց համարը ծովի աւազին պէս շատ լինի, միայն մնացորդը կ’փրկուի։
  • 28Որովհետեւ մի կարճ եւ համառօտ բան կ’անէ Տէրը արդարութեամբ. Տէրը մի կարճ բան կ’անէ երկրի վերայ։
  • 29Եւ ինչպէս որ Եսայիան առաջուց ասեց. Եթէ Սաբաւովթ Տէրը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պէս կ’լինէինք եւ Գոմորին կ’նմանէինք։
  • 30Արդ ի՞նչ ասենք. թէ հեթանոսները, որ արդարութեան ետեւից չէին գնում, արդարութեան հասան՝ այն արդարութեանն որ հաւատքիցն է։
  • 31Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, արդարութեան օրէնքին չ’հասաւ։
  • 32Ի՞նչու համար. Որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։
  • 33Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։
← Ցանկ