ՀՌՈՎՄԵԱՑԻՍ9
- 1Ճշմարիտն եմ ասում Քրիստոսումը՝ եւ սուտ չեմ ասում, իմ խղճմտանքն էլ վկայում է ինձ Սուրբ Հոգով։
- 2Որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անպակաս ցաւ իմ սրտին.
- 3Որ կ’խնդրէի՝ ես ինքս նզովուած լինիլ Քրիստոսիցն իմ եղբայրների եւ մարմնաւոր ազգականների համար.
- 4Որոնք Իսրայէլացի են. որոնցն է որդեգրութիւնը, եւ փառքը եւ ուխտերը, եւ օրինադրութիւնը եւ պաշտօնը եւ խոստումները.
- 5Որոնց են հայրերը՝ եւ որոնցից է Քրիստոսը մարմնի կողմանէ, որ է ամենի վերայ Աստուած, օրհնեալ յաւիտեանս. Ամէն։
- 6Բայց ոչ իբր թէ Աստուծոյ խօսքը գետինն է ընկել. որովհետեւ ոչ թէ ամենքը որ Իսրայէլիցն են՝ նորանք են Իսրայէլը։
- 7Եւ ոչ թէ նորանք որովհետեւ Աբրահամի սերունդ են, ամենքը որդիք են. այլ Իսահակով քեզ համար սերունդ պիտի կոչուի։
- 8Այսինքն՝ ոչ թէ մարմնի որդիքն են Աստուծոյ որդիք. այլ խոստման որդիքն են սերունդ համարվում։
- 9Որովհետեւ խոստման խօսքը սա է. Թէ Այս ժամանակումը կ’գամ եւ Սառային որդի կ’լինի։
- 10Եւ ոչ միայն այսքան. Բայց Ռեբեկան էլ որ մէկից յղացաւ՝ մեր հայր Իսահակիցը.
- 11Քանզի նորանք տակաւին չ’ծնուած, եւ մի բարի կամ չար բան էլ չ’գործած, որպէս զի ընտրութեան պէս Աստուծոյ նախասահմանութիւնը հաստատ մնայ,
- 12Ոչ թէ գործերիցն՝ այլ կանչողիցը, ասուեցաւ նորան.
- 13Թէ մեծը պիտի ծառայէ փոքրին. Ինչպէս գրուած է, Յակոբին սիրեցի, եւ Եսաւին ատեցի։
- 14Հիմա ի՞նչ ասենք. մի՞թէ Աստուծոյ մօտ անիրաւութիւն կայ. Քաւ լիցի։
- 15Որովհետեւ Մովսէսին ասում է. Կ’ողորմիմ ում որ կ’ողորմիմ, եւ կ’գթամ ում որ կ’գթամ։
- 16Ապա ուրեմն ոչ կամեցողիցն է, եւ ոչ էլ վազողիցը, այլ Աստուածանից որ ողորմում է։
- 17Որովհետեւ գիրքն ասում է Փարաւօնին, թէ հէնց նորա համար գրգռեցի քեզ որ քեզանում ցոյց տամ իմ զօրութիւնը, եւ իմ անունն ամեն երկրի մէջ պատմուի։
- 18Ապա ուրեմն ում որ կամենում է ողորմում է. Եւ ում կամենում է խստացնում է։
- 19Ապա ինձ կ’ասես, Էլ ի՞նչու է մեղադրում. նորա կամքին ո՞վ հակառակ կ’կենայ։
- 20Բայց դու ո՞վ ես, մարդ, որ Աստուծուն դէմ պատասխան ես տալիս. Մի՞թէ ստեղծուածը կ’ասէ իր Ստեղծողին՝ թէ Ինչո՞ւ այդպէս արիր ինձ։
- 21Մի՞թէ բրուտը իշխանութիւն չ’ունի հողի վերայ, որ միեւնոյն զանգուածիցը շինէ մէկը պատիւի անօթ, եւ միւսը անարգութեան։
- 22Եւ ի՞նչ եթէ Աստուած՝ կամենում էր ցոյց տալ բարկութիւնը եւ յայտնել իր զօրութիւնը, շատ երկայնմտութեամբ համբերեց բարկութեան անօթներին՝ որ կորուստի համար պատրաստուած էին.
- 23Եւ որ յայտնի ցոյց տայ իր փառքի մեծութիւնը՝ ողորմութեան անօթների վերայ, որոնց առաջուց պատրաստեց փառքի համար.
- 24Որ մեզ էլ կանչեց, ոչ թէ միայն Հրէաներից, այլ հեթանոսներից էլ.
- 25Ինչպէս որ Ովսէէի գրքումն էլ ասում է. Այն որ իմ ժողովուրդը չէ, ինձ ժողովուրդ կ’կանչեմ. Եւ չ’սիրուածը սիրուած.
- 26Եւ կ’լինի որ այնտեղ որ ասուեցաւ նորանց՝ թէ դուք իմ ժողովուրդ չէք, այնտեղ նորանք կենդանի Աստուծոյ որդիք կ’կոչուին։
- 27Եսայիան աղաղակում է Իսրայէլի համար. Թէեւ Իսրայէլի որդկանց համարը ծովի աւազին պէս շատ լինի, միայն մնացորդը կ’փրկուի։
- 28Որովհետեւ մի կարճ եւ համառօտ բան կ’անէ Տէրը արդարութեամբ. Տէրը մի կարճ բան կ’անէ երկրի վերայ։
- 29Եւ ինչպէս որ Եսայիան առաջուց ասեց. Եթէ Սաբաւովթ Տէրը մեզ համար սերունդ չէր թողել, մենք Սոդոմի պէս կ’լինէինք եւ Գոմորին կ’նմանէինք։
- 30Արդ ի՞նչ ասենք. թէ հեթանոսները, որ արդարութեան ետեւից չէին գնում, արդարութեան հասան՝ այն արդարութեանն որ հաւատքիցն է։
- 31Բայց Իսրայէլը որ գնում էր արդարութեան օրէնքի ետեւից, արդարութեան օրէնքին չ’հասաւ։
- 32Ի՞նչու համար. Որովհետեւ ոչ թէ հաւատքիցը, այլ իբր օրէնքի գործերիցը ուզում էին արդարանալ. որովհետեւ գայթակղութեան քարի վերայ գլորուեցան։
- 33Ինչպէս գրուած է. Ահա ես Սիօնի մէջ գայթակղութեան քար եւ գլորուելու վէմ եմ դնում. Եւ ամեն նորան հաւատացողը չի ամաչիլ։