ՀՌՈՎՄԵԱՑԻՍ6
- 1Արդ ի՞նչ ասենք. մնա՞նք մեղքի մէջ, որ շնորհքը շատանայ։
- 2Քաւ լիցի. մենք որ մեռանք մեղքին, էլ ի՞նչպէս դեռ կ’ապրենք նորանում։
- 3Կամ չ’գիտէ՞ք՝ թէ քանիներս որ Յիսուս Քրիստոսով մկրտուեցանք՝ նորա մահուանը մկրտուեցանք։
- 4Մկրտութիւնովը նորա հետ թաղուեցանք մահի մէջ. Որ ինչպէս Քրիստոսը Հօր փառքովը մեռելների միջից յարութիւն առաւ, այնպէս մենք էլ կեանքի նորոգութեան մէջ ման գանք։
- 5Որովհետեւ եթէ նորա մահի նմանութիւնովը նորա հետ տնկուեցանք, ապա նորա յարութեանն էլ նման կ’լինինք։
- 6Այս գիտենալով, որ մեր հին մարդը նորա հետ խաչուեցաւ, որ մեղքի մարմինը խափանուի, որ այլ եւս չ’ծառայենք մեղքին։
- 7Որովհետեւ նա որ մեռնում է՝ արդարացած է մեղքիցը։
- 8Եւ եթէ Քրիստոսի հետ մեռանք, հաւատում ենք՝ որ նորա հետ էլ կ’ապրենք։
- 9Գիտենալով որ՝ Քրիստոսը մեռելների միջից յարութիւն առած լինելով, այլ եւս չէ մեռնում, եւ մահը նորա վերայ այլ եւս չէ տիրում։
- 10Որովհետեւ այն որ մեռաւ՝ մեղքին մեռաւ մէկ անգամ, եւ այն որ կենդանի է՝ Աստուծուն է կենդանի։
- 11Նոյնպէս էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեցէք, եւ Աստուծուն կենդանի՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի ձեռովը։
- 12Սորա համար թող մեղքը չ’թագաւորէ ձեր մահկանացու մարմնի մէջ, որ հնազանդիք նորա ցանկութիւններին։
- 13Եւ ձեր անդամները անիրաւութեան գործիք մի ներկայացնէք մեղքին. այլ ձեր անձերը ներկայացրէք Աստուծուն՝ ինչպէս մեռելներից կենդանացածներ, եւ ձեր անդամներն արդարութեան գործիք՝ Աստուծուն.
- 14Որովհետեւ մեղքը չի տիրիլ ձեզ վերայ. Որովհետեւ օրէնքի տակ չէք, այլ շնորհքի տակ։
- 15Արդ ի՞նչ. Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք՝ այլ շնորհքի տակ. Քաւ լիցի։
- 16Դուք չգիտէ՞ք, թէ ում որ ձեր անձերը ծառայ էք ներկայացնում՝ նորան հնազանդելու, ծառաներ էք նորան որին հնազանդում էք. Թէ մեղքին՝ դէպի մահ, եւ թէ հնազանդութեան՝ դէպի արդարութիւն։
- 17Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. Որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք՝՝։
- 18Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը։
- 19Մարդկօրէն եմ ասում ձեր մարմնի տկարութեան համար. Որ ինչպէս ձեր անդամները ծառայ ներկայացրիք պղծութեանն ու անօրէնութեանը՝ անօրէնութեան համար, նոյնպէս էլ հիմա ձեր անդամները ծառայ ներկայացրէք արդարութեանը սրբանալու համար։
- 20Որովհետեւ երբոր մեղքի ծառայ էիք՝ ազատ էիք արդարութիւնիցը։
- 21Արդ ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որոնց համար հիմա ամօթ էք քաշում. որովհետեւ նորանց վերջը մահ է։
- 22Բայց հիմա որ մեղքիցն ազատուած եւ Աստուծոյ ծառայ եղած էք՝ ձեր պտուղն ունիք սրբանալու համար, եւ նորա վերջը յաւիտենական կեանքն է։
- 23Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծոյ շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։