ՀՌՈՎՄԵԱՑԻՍ10
  • 1Եղբարք, իմ սրտի փափաքը եւ դէպի Աստուած աղօթքը Իսրայէլի համար փրկութեան մասին է։
  • 2Որովհետեւ վկայում եմ նորանց՝ որ Աստուծոյ նախանձն ունին, բայց գիտութեամբ չէ։
  • 3Որովհետեւ Աստուծոյ արդարութիւնը չ’գիտենալով, եւ իրանց արդարութիւնը կանգնեցնել կամենալով՝ Աստուծոյ արդարութեանը չ’հնազանդեցին։
  • 4Վասնզի օրէնքի վախճանը Քրիստոսն է ամեն հաւատացողի համար դէպի արդարութիւն։
  • 5Որովհետեւ Մովսէսը գրում է այն արդարութեան համար որ օրէնքիցն է, Թէ այս բաներն անող մարդը կ’ապրի նորանցով։
  • 6Բայց հաւատքից լինող արդարութիւնը այսպէս է ասում. Չ’ասես քո սրտումը, Ո՞վ վեր կելնէ երկինքն, այսինքն Քրիստոսին վայր բերելու համար։
  • 7Կամ՝ ո՞վ կ’իջնէ անդունդն այսինքն Քրիստոսին մեռելների միջից հանելու համար։
  • 8Բայց գիրքն ի՞նչ է ասում. Մօտիկ է քեզ խօսքը, քո բերանումն ու քո սրտումն է, այսինքն հաւատքի խօսքն որ մենք քարոզում ենք։
  • 9Որովհետեւ եթէ բերանովդ Յիսուսին Տէր դաւանես, եւ սրտումդ հաւատաս թէ Աստուած յարութիւն տուաւ նորան մեռելներից, կ’ապրես։
  • 10Քանզի սրտով հաւատում ենք արդարանալու համար, եւ բերանով դաւանում ենք փրկուելու համար։
  • 11Որովհետեւ գիրքն ասում է. Ամեն ով որ հաւատայ նորան՝ չի ամաչիլ։
  • 12Որովհետեւ խտրութիւն չ’կայ Հրէայի եւ Յոյնի մէջ. որովհետեւ նոյն Տէրը ամենի Տէրն է, առատ ամենի համար՝ որ կանչում են նորան։
  • 13Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչէ կ’ապրի։
  • 14Արդ ի՞նչպէս կանչեն, որին չ’հաւատացին. Եւ ի՞նչպէս հաւատան, որից չ’լսեցին. Եւ ի՞նչպէս լսեն առանց քարոզողի.
  • 15Եւ ի՞նչպէս քարոզեն, եթէ չ’ուղարկուին. Ինչպէս գրուած է, Որպէ՜ս գեղեցիկ են նորանց ոտները՝ որ խաղաղութիւն են քարոզում եւ բարի բաներ են աւետիք տալիս։
  • 16Բայց ոչ թէ ամենքը հնազանդ եղան աւետարանին։ Որովհետեւ Եսայիան ասում է. Տէր, ո՞վ հաւատաց մեր լուրին։
  • 17Ուրեմն հաւատքը լսելուցն է, եւ լսելը՝ Աստուծոյ խօսքիցը։
  • 18Բայց ես ասում եմ. Մի՞թէ չ’լսեցին. մանաւանդ որ նորանց ձայնը դուրս գնաց բոլոր երկիրը. եւ նորանց խօսքը՝ մինչեւ աշխարհքի ծայրերը։
  • 19Բայց ասում եմ. Մի՞թէ Իսրայէլը չ’գիտաց. Առաջ Մովսէսն է ասում. Ես ձեզ նախանձաւոր կ’շինեմ մի ոչինչ ժողովրդով, եւ մի անմիտ ազգով կ’կսկծացնեմ ձեզ։
  • 21Բայց Իսրայէլին ասում է. Բոլոր օրն իմ ձեռքերը մեկնեցի դէպի մի անհնազանդ եւ հակառակող ժողովուրդ։
← Ցանկ