ՀՌՈՎՄԵԱՑԻՍ1
  • 1Պօղոս Յիսուս Քրիստոսի ծառայ՝ կանչուած առաքեալ՝ Աստուծոյ աւետարանի համար որոշուած,
  • 2Այն որ առաջուց խոստացաւ իր մարգարէների ձեռովը սուրբ գրքերումը,
  • 3Իր Որդու համար, ու մարմնի կողմանէ Դաւիթի զաւակիցն եղաւ.
  • 4Եւ Աստուծոյ Որդի սահմանուեցաւ զօրութիւնով՝ սրբութեան Հոգու կողմանէ՝ մեռելներից յարութիւն առնելուցը, մեր Տէր Յիսուս Քրիստոսի համար,
  • 5Որով ընդունեցինք շնորհք եւ առաքելութիւն՝ հաւատքի հնազանդութեան համար ամեն ազգերի մէջ նորա անունի համար.
  • 6Որոնց միջումը դուք էլ Յիսուս Քրիստոսի կանչուածներն էք.
  • 7Ձեզ ամենիդ՝ որ Հռովմումն էք՝ Աստուծոյ սիրելիներիդ՝ կանչուած սուրբերիդ, շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն Աստուածանից՝ մեր Հօրիցը եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։
  • 8Առաջ գոհանում եմ Աստուածանից Յիսուս Քրիստոսի ձեռովը ձեր ամենի համար. Որ ձեր հաւատքը բոլոր աշխարհքի մէջ պատմվում է։
  • 9Որովհետեւ Աստուած ինձ վկայ է, որին ես պաշտում եմ իմ հոգովը նորա Որդու աւետարանումը, թէ ինչպէս անդադար ձեզ յիշում եմ։
  • 11Որովհետեւ շատ ցանկանում եմ ձեզ տեսնել, որ մի հոգեւոր շնորհք հաղորդեմ ձեզ ձեր հաստատուելու համար.
  • 12Այսինքն՝ որ ձեզ հետ մխիթարուիմ մեր փոխադարձ՝ իմ եւ ձեր հաւատքի միջոցով։
  • 13Եղբարք, չեմ կամենում որ դուք չ’գիտենաք, թէ շատ անգամ միտքս դրի որ ձեզ մօտ գամ, (թէեւ մինչեւ հիմա արգիլուեցայ.) որ ձեր միջումն էլ պտուղ ունենամ՝ ինչպէս եւ ուրիշ հեթանոսների մէջ։
  • 14Որովհետեւ ես Յոյներին եւ Բարբարոսներին, իմաստուններին եւ անմիտներին պարտական եմ։
  • 15Այնպէս՝ իմովսանն յօժար եմ ձեզ էլ, որ Հռովմումն էք՝ աւետարանը քարոզել։
  • 16Որովհետեւ ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում. Որովհետեւ Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին, առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։
  • 17Որովհետեւ Աստուծով արդարութիւնը նորանով յայտնվում է՝ հաւատքից հաւատքի մէջ. Ինչպէս գրուած է թէ Արդարը հաւատքից կ’ապրի։
  • 18Որովհետեւ Աստուծոյ բարկութիւնն երկնքիցը յայտնվում է մարդկանց ամեն ամբարշտութեան եւ անիրաւութեան վերայ, որ ճշմարտութիւնն անիրաւութիւնով բռնում են։
  • 19Որովհետեւ Աստուծոյ գիտելիքը յայտնի է նորանցում. Որ Աստուած յայտնեց նորանց։
  • 20Որովհետեւ նորա աներեւոյթ բաները աշխարհքի սկզբիցն ստեղծուածներովն իմացուելով տեսնվում են, որ է՝ նորա մշտնջենաւոր զօրութիւնը եւ Աստուածութիւնը, այնպէս որ անպատասխան մնան։
  • 21Որովհետեւ Աստուծուն ճանաչելով, նորան Աստուծոյ պէս չ’փառաւորեցին՝ կամ շնորհակալ չ’եղան. այլ իրանց մտածմունքներումն ունայնացան եւ նորանց անմիտ սրտերը խաւարուեցան։
  • 22Ասելով թէ իմաստուն են՝ յիմարեցան.
  • 23Եւ անեղծ Աստուծոյ փառքը փոխեցին եղծանելի մարդի եւ թռչունների եւ չորքոտանիների եւ սողունների պատկերի նմանութեան հետ.
  • 24Նորա համար Աստուած էլ նորանց մատնեց իրանց սրտերի ցանկութեան մէջ՝ պղծութեան համար. որ խայտառակեն իրանց մարմիններն իրանց անձերումը։
  • 25Որոնք Աստուծոյ ճշմարտութիւնը ստութեան հետ փոխեցին. Եւ երկրպագեցին եւ պաշտեցին ստեղծուածներին քան թէ Ստեղծողին. Որ օրհնեալ է ի յաւիտեանս. Ամէն։
  • 26Նորա համար Աստուած մատնեց նորանց անարգ կիրքերի. Եւ նորանց էգերը բնական գործածութիւնը փոխեցին անբնականի հետ։
  • 27Այնպէս էլ արուները կնոջ բնական գործածութիւնը թողելով, իրանց ցանկութիւններովն իրար հետ բորբոքուեցան. Արուներն արուների հետ խայտառակութիւն էին գործում, եւ այն փոխարէնը՝ որ արժան էր իրանց մոլութեանն՝ իրանց անձերումը ընդունում էին։
  • 28Եւ ինչպէս որ չ’ընտրեցին՝ Աստուծուն ունենալ իրանց գիտութեան մէջ, Աստուած մատնեց նորանց անարգ մտքի որ անարժան բաներ գործեն.
  • 29Որոնք լցուած են ամեն անիրաւութիւնով, պոռնկութիւնով, անզգամութիւնով, ագահութիւնով, չարութինով, լիքը նախանձով, մարդասպանութիւնով, կռիւով, նենգութիւնով, չարաբարութիւնով.
  • 30Քսուներ, բամբասողներ, աստուածատողներ, թշնամանողներ, ամբարտաւաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, ծնողների անհնազանդներ.
  • 31Անմիտներ, ուխտադրուժներ, անգութներ, անհաշտներ, անողորմներ.
  • 32Որ Աստուծոյ իրաւունքները հասկանալով՝ թէ այսպիսի բաներ գործողները մահի արժանի են, ոչ թէ միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։
← Ցանկ