ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ9
  • 1Եւ նորանից թղթեր խնդրեց Դամասկոս՝ ժողովարանների վերայ. Որ եթէ մէկին գտնէ այն ճանապարհին հետեւող՝ մարդիկ կամ կանայք, նորանց կապած բերէ Երուսաղէմ։
  • 2Եւ նա գնալիս մօտեցաւ Դամասկոսին, եւ յանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը։
  • 3Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում։
  • 4Եւ նա ասեց. Ո՞վ ես, Տէր. Եւ Տէրն ասեց. Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. դժուար է քեզ՝ խթանին քացի տալ։
  • 5Եւ դողալով ու զարհուրելով ասեց. Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ։
  • 6Եւ Տէրն ասեց նորան. Կանգնիր եւ մտիր քաղաքը, եւ կ’ասուի քեզ՝ թէ ինչ է պէտք քեզ անել. բայց այն մարդիկը՝ որ նորա հետ գնում էին, ապուշ կանգնած էին. Ձայնը լսում էին, բայց ոչինչ չէին տեսնում։
  • 7Սօղոսն էլ վերկացաւ գետնիցը, իր աչքերը բաց անելով ոչ ոքին չէր տեսնում, եւ նորա ձեռքիցը բռնած մտցրին Դամասկոս։
  • 8Եւ երեք օր չէր տեսնում. Եւ ոչ ուտում էր եւ ոչ խմում։
  • 9Եւ Դամասկոսումը մի աշակերտ կար անունն Անանիա. Եւ Տէրը տեսիլքի մէջ նորան ասեց.
  • 10Անանիա. Եւ նա ասեց. Ահա ես, Տէր։ Եւ Տէրը նորան ասեց. Վեր կաց գնա այն փողոցը՝ որ կոչվում է Ուղիղ. Եւ Յուդայի տանը որոնիր մի Սօղոս անունով Տարսօնացի մարդ, որովհետեւ ահա աղօթք է անում։
  • 11Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ մի Անանիա անունով մարդ, որ մտաւ եւ ձեռքը դրաւ իրան վերայ, որ տեսնէ։
  • 12Անանիան էլ պատասխանեց. Տէր, ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը։
  • 13Եւ այստեղ էլ քահանայապետներիցն իշխանութիւն ունի, որ այն ամենքին կապէ, որ քո անունը կանչում են։
  • 14Տէրն էլ ասեց նորան. Գնա, որովհետեւ նա ինձ համար ընտրուած անոթ է, որ իմ անունը տանէ հեթանոսների, թագաւորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին։
  • 15Որովհետեւ ես ցոյց կ’տամ նորան, թէ որչափ պիտի չարչարուի իմ անունի համար։
  • 16Եւ Անանիան գնաց՝ եւ մտաւ այն տունը. Եւ ձեռքերը դրաւ նորա վերայ, եւ ասեց. Սաւուղ եղբայր, Տէրն ուղարկեց ինձ, այն Յիսուսը որ երեւեցաւ քեզ ճանապարհումը, որ գալիս էիր, որ տեսնես՝ եւ Սուրբ Հոգով լցուիս։
  • 17Եւ շուտով նորա աչքերիցը թեփերի պէս վայր ընկան. Եւ իսկոյն տեսաւ, եւ վերկացաւ մկրտուեցաւ.
  • 18Եւ կերակուր առաւ՝ զօրացաւ։ Եւ Սօղոսը մի քանի օր Դամասկոսումը լինող աշակերտների հետ եղաւ։
  • 19Եւ շուտով ժողովարաններումը Քրիստոսին քարոզեց, թէ Սա է Աստուծոյ Որդին։
  • 20Ամենքն էլ՝ որ լսում էին, զարմանում էին եւ ասում. Չէ՞ որ սա էր՝ որ Երուսաղէմումը հալածում էր այս անունը կանչողներին. Եւ հէնց նորա համար է այստեղ եկել, որ սորանց կապած տանէ քահանայապետների մօտ։
  • 21Բայց Սօղոսն աւելի եւս զօրանում էր՝ եւ յաղթում էր այն Հրէաներին, որ Դամասկոսումը բնակուած էին. Ապացուցանելով թէ սա է Քրիստոսը։
  • 22Երբոր բաւական օրեր լրացան, Հրէաները խորհուրդ արին՝ որ սպանեն նորան։
  • 23Բայց նորանց նենգութիւնը յայտնուեցաւ Սօղոսին, որ գիշեր եւ ցերեկ դռները պահում էին՝ որ նորան սպանեն։
  • 24Աշակերտներն էլ նորան գիշերով առան, եւ զամբիւղով պարսպիցը կախելով իջեցրին։
  • 25Եւ երբոր Սօղոսը Երուսաղէմ եկաւ, ջանք էր անում, որ աշակերտներին յարի. Եւ ամենքը նորանից վախենում էին, եւ չէին հաւատում՝ թէ աշակերտ է։
  • 26Բայց Բառնաբասը նորան առաւ տարաւ առաքեալների մօտ. Եւ նորանց պատմեց թէ ինչպէս ճանապարհումը Տիրոջը տեսաւ, եւ թէ նորա հետ խօսեց, եւ ինչպէս Դամասկոսումը համարձակ քարոզեց Յիսուսի անունը։
  • 27Եւ նորանց հետ էր Երուսաղէմումը մտնելով եւ դուրս գալով, եւ Տէր Յիսուսի անունը համարձակ քարոզելով։
  • 28Եւ Հելլենախօսների հետ էլ խօսում էր՝ եւ վիճաբանութիւն էր անում. եւ նորանք որոնում էին, որ սպանեն նորան։
  • 29Եւ եղբայրները իմանալով, նորան իջեցրին Կեսարիա, եւ ուղարկեցին նորան Տարսօն։
  • 30Բայց եկեղեցիները բոլոր Հրէաստանի՝ Գալիլեայի եւ Սամարիայի մէջ խաղաղութիւն ունէին, շինվում էին, եւ Տիրոջ երկիւղին հետեւում. Եւ Սուրբ Հոգու մխիթարութեամբը շատանում էին։
  • 31Եւ եղաւ երբոր Պետրոսը ման էր գալիս ամեն տեղ, եկաւ այն սրբերի մօտ, որ Լիւդիայի մէջ բնակուած էին։
  • 32Եւ այնտեղ մի մարդ գտաւ, անունը Ենեա, որ ութ տարի մահիճի մէջ անդամալոյծ դրած էր։
  • 33Եւ Պետրոսն ասեց նորան. Ենեա, Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վեր կաց եւ անկողինդ շինիր. Եւ նա շուտով վերկացաւ։
  • 34Եւ տեսան նորան ամենքը որ բնակուած էին Լիւդիայի եւ Սարօնի մէջ, որոնք դարձան դէպի Տէրը։
  • 35Եւ Յոպպէի մէջ մի աշակերտ եղած կին կար՝ անունը Տաբիթա, որ թարգմանուած ասվում է Այծեմնիկ. սա լիքն էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ անում էր։
  • 36Եւ եղաւ այն օրերումը, որ նա հիւանդացաւ եւ մեռաւ. Եւ նորան լուացին դրին վերնատանը։
  • 37Եւ Լիւդիան Յոպպէին մօտիկ լինելով, աշակերտները լսեցին՝ թէ Պետրոսը այնտեղ է, նորա մօտ երկու մարդ ուղարկեցին աղաչելու, որ չ’ուշանայ նորանց մօտ գալու։
  • 38Եւ Պետրոսը վերկացաւ եկաւ նորանց հետ. Եւ երբ որ եկաւ, նորան հանեցին այն վերնատունը. Եւ ամեն որբեւայրիները նորա չորս կողմովը կանգնեցին, լաց էին լինում եւ ցոյց էին տալիս այն հագուստները եւ այն հանդերձները որ Այծեմնիկը շինում էր, քանի որ նորանց հետ էր։
  • 39Եւ Պետրոսը ամենին դուրս հանեց, ծունկ դրաւ՝ աղօթք արաւ. Եւ դարձաւ դէպի մարմինն եւ ասեց. Տաբիթա, վեր կաց. Եւ նա աչքերը բաց արաւ. Եւ Պետրոսին որ տեսաւ՝ ուղիղ նստեց։
  • 40Եւ նա ձեռքը տուաւ նորան՝ եւ վերկացրեց նորան. Եւ կանչեց սուրբերին եւ որբեւայրիներին, եւ նորանց առաջին կենդանի կանգնեցրեց նորան։
  • 41Եւ յայտնի եղաւ բոլոր Յոպպէի մէջ, եւ շատերը հաւատացին Տիրոջը.
  • 42Եւ նա շատ օր մնաց Յոպպէումը՝ մի կաշեգործ Սիմօնի մօտ։
  • 43Կեսարիայումը մի մարդ կար՝ անունը Կոռնելիոս՝ հարիւրապետ, Իտալացի կոչուած գնդիցը.
← Ցանկ