ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ6
  • 1Եւ այն օրերումն՝ երբոր աշակերտները շատացան, Հելլենախօսների կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում։
  • 2Եւ տասնեւերկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնը եւ ասեցին. Մեզ վայել չէ որ Աստուծոյ խօսքը թողած սեղանին ծառայենք։
  • 3Հիմա, եղբայրներ, ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք։
  • 4Իսկ մենք աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք։
  • 6Նորանց կանգնեցրին առաքեալների առաջին. եւ աղօթք անելով ձեռք դրին նորանց վերայ։
  • 7Եւ Աստուծոյ խօսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղէմումը. Եւ քահանաներից էլ շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատքին։
  • 8Ստեփաննոսն էլ հաւատքով եւ զօրութիւնով լցուած, մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ։
  • 9Եւ վերկացան ոմանք այն ժողովարանից՝ որ Լիբերտինացիների էր կոչվում. Եւ Կիւրենացիներից եւ Աղեքսանդրացիներից եւ նորանցից որ Կիլիկիայից եւ Ասիայից էին, եւ վիճաբանում էին Ստեփաննոսի հետ.
  • 10Եւ չէին կարողանում դէմ կենալ այն իմաստութեանը՝ եւ այն հոգուն, որով նա խօսում էր։
  • 11Այն ժամանակ մի քանի մարդկանց հրապուրեցին որ ասեն, թէ Մենք լսեցինք դորանից, որ հայհոյութեան բաներ էր խօսում՝ Մովսէսի եւ Աստուծոյ դէմ։
  • 12Եւ ժողովրդին եւ ծերերին եւ դպիրներին գրգռեցին. Եւ վերայ հասան յափշտակեցին նորան՝ եւ տարան ատեանը.
  • 13Եւ սուտ վկաներ կանգնեցրին, որ ասում էին. Այս մարդը չէ դադարում այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ հայհոյութեան բաներ խօսելուց։
  • 14Որովհետեւ մենք լսեցինք դորանից՝ որ ասում էր, թէ Այս Յիսուս Նազովրեցին այս տեղը կ’քանդէ, եւ կ’փոխէ Մովսէսի մեզ տուած սովորութիւնները։
  • 15Եւ ատեանումը նստողների ամենը երբոր մտիկ տուին նորան՝ նորա երեսը հրեշտակի երեսի նման տեսան։
← Ցանկ