ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ27
  • 1Եւ մտնելով մի Ադրամինտացի նաւ՝ որ գնալու էր Ասիայի կողմերը, ճանապարհ ընկանք. Արիստարքոս Մակեդոնացի Թեսաղոնիկեցին էլ մեզ հետ էր։
  • 2Եւ միւս օրը իջանք Սիդոն. Եւ Յուլիոսը մարդասիրութիւն ցոյց տալով Պօղոսին՝ հրամայեց որ բարեկամների մօտ գնայ եւ խնամք գտնէ։
  • 3Եւ այնտեղից ճանապարհուելով նաւով գնացինք Կիպրոսի ցած կողմովը՝ քամու ներհակ լինելու պատճառովը։
  • 4Այն ժամանակ Կիլիկիայի եւ Պամփիւլիայի ծովի միջով գնալով՝ իջանք Լիկիացիների Միռան։
  • 5Եւ հարիւրապետն այնտեղ մի Աղեքսանդրացի նաւ գտաւ՝ որ Իտալիա էր գնում, եւ մեզ նորա մէջ մտցրեց։
  • 6Եւ շատ օրեր ծանր նաւելով հազիւ հասանք Կնիդի կողմերը. Եւ երբոր քամին չ’թողեց մեզ, նաւով գնացինք Կրետէի ցած կողմը Սաղմոնայի մօտ։
  • 7Եւ երբոր նորանով դժուարութիւնով անցանք՝ եկանք մի տեղ, որ կոչվում էր Գեղեցիկ նաւահանգիստ. Որի մօտ էր Ղասեա քաղաքը։
  • 8Եւ որովհետեւ շատ ժամանակ էր անցել՝ եւ նաւով գնալու համար վտանգաւոր էր, ծոմի ժամանակն էլ արդէն անցած լինելով, Պօղոսը խրատ էր տալիս,
  • 9Նորանց ասելով. Ով մարդիկ, տեսնում եմ որ այս նաւարկութիւնը նեղութիւնով եւ շատ վնասով է լինելու, ոչ թէ միայն բեռնին եւ նաւին, այլ մեր անձերին էլ։
  • 10Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւավարին աւելի էր ականջ դնում քան թէ Պօղոսի խօսքերին։
  • 12Եւ երբոր հարաւի քամին մեղմօրէն փչեց, կարծում էին թէ իրանց նպատակին կ’հասնեն. Եւ ճանապարհ ընկած անցնում էին Կրետէի մօտովը։
  • 13Եւ շատ ժամանակ չէր անցել՝ որ նորա վերայ մի մրրկալից հողմ ընկաւ, որ Եւրակիկլոն էր կոչվում։
  • 14Եւ երբոր նաւը բռնուեցաւ եւ հողմի դէմ չ’կարողացաւ դիմանալ, բայց ընկած գնում եւ գալիս էինք։
  • 15Եւ դիմելով մի կղզու՝ որ Կղօդա էր կոչվում, հազիւ կարողացանք մակոյկը բռնել։
  • 16Որն առնելով օգնութեան գործածեցին եւ նաւը տակիցը կապեցին, եւ վախենալով՝ որ յորձանուտը չ’ընկնեն, առագաստը իջեցրին, եւ այնպէս գնում եւ գալիս էին։
  • 17Եւ երբոր մենք շատ նեղութիւն էինք քաշում փոթորկից, հետեւեալ օրը բեռները ծովի մէջ էին գցում։
  • 18Եւ երրորդ օրը մեր ձեռքովը նաւի գործիքը դուրս թափեցինք։
  • 19Եւ երբոր շատ օրեր՝ ոչ արեւ եւ ոչ աստղեր էին երեւում, եւ փոթորիկն էլ քիչ չէր որ մեզ վերայ կար, ապա մեր ազատուելու բոլոր յոյսը կտրուեցաւ։
  • 20Եւ որովհետեւ շատ օր սոված էին, այն ժամանակ Պօղոսը նորանց մէջ կանգնած ասեց. Ով մարդիկ, պէտք էր ձեզ՝ ինձ լսէիք, եւ Կրետէիցը դուրս չ’գայիք՝ եւ այս նեղութիւնիցը եւ վնասիցը պրծնէիք։
  • 21Եւ հիմա էլ խրատում եմ ձեզ՝ որ սրտապինդ կենաք. Որ ձեզանից ոչ մէկի անձին էլ վնաս չի լինիլ, բացի այդ նաւիցը։
  • 22Որովհետեւ այս գիշեր երեւեցաւ ինձ այն Աստուծոյ հրեշտակը՝ որ ես նորանն եմ եւ որին էլ պաշտում եմ.
  • 23Եւ ասեց. Մի վախենար, Պօղոս. Պէտք է քեզ՝ Կայսեր առաջին կանգնես. Եւ ահա Աստուած շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նաւողները։
  • 24Սորա համար սրտապինդ կացէք, ով մարդիկ. որովհետեւ հաւատում եմ Աստուծուն, որ այսպէս կ’լինի ինչպէս ինձ հետ խօսեց։
  • 25Բայց պէտք է մի կղզի ընկնենք։
  • 26Երբոր տասնեւչորսերորդ գիշերն եղաւ՝ քանի որ դեռ Ադրիականի անդունդներումը տարուբերվում էինք, կէս գիշերումը նաւավարները կարծում էին՝ թէ մի ցամաքի հասած լինեն։
  • 27Եւ գնդերը գցելով քսան գիրկ խոր գտան. Եւ մի քիչ էլ առաջ գնալով էլի գցեցին՝ եւ տասնեւհինգ գիրկ գտան։
  • 28Եւ որովհետեւ վախեցան որ մի գուցէ քարոտ տեղերի մէջ ընկնեն. Յետի կողմիցը չորս խարիսխ գցեցին եւ սպասում էին լուսանալուն։
  • 29Բայց երբոր նաւավարներն ուզում էին՝ որ նաւիցը փախչեն եւ մակոյկը իջեցրին ծովը. Այն պատճառանքով՝ իբր թէ առաջի կողմիցն էլ պիտի խարիսխ գցեն,
  • 30Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասեց. Եթէ դորանք նաւումը չ’մնան, դուք չէք կարող ապրիլ։
  • 31Այն ժամանակ զինուորները մակոյկի չուանները կտրեցին՝ եւ նորան դէն գցեցին։
  • 32Եւ երբոր ուզում էր առաւօտ լինել, Պօղոսն ամենին աղաչում էր՝ որ կերակուր առնեն, ասելով. Այսօր տասնեւչորսերորդ օրն է՝ որ դուք սպասելով՝ անօթի էք մնացել, եւ մի բան չէք կերել։
  • 33Նորա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, որովհետեւ սա ձեր ազատութեան համար է. վասնզի ձեզանից մէկի գլխիցը մի մազ չի ընկնիլ։
  • 34Եւ սա ասելով, հաց առաւ ամենքի առաջին Աստուածանից գոհացաւ, կտրեց եւ սկսեց ուտել։
  • 35Եւ ամենքը քաջալերուեցան, եւ իրանք էլ կերակուր առան։
  • 36Եւ նաւի մէջ ամենքս երկու հարիւր եօթանասունեւվեց հոգի էինք։
  • 37Երբոր այն կերակրովը կշտացան, նաւը թեթեւացրին՝ ցորենը ծովը թափելով։
  • 38Եւ երբոր առաւօտ եղաւ՝ երկիրը չէին ճանաչում, բայց մի գոգ էին տեսնում՝ որ ծովեզր էր. Եւ մտածում էին որ եթէ հնար լինի, նաւն այնտեղ պրծացնեն։
  • 39Եւ խարիսխները կտրելով ծովը գցեցին. Ղեկերի կապերը թուլացրին. Եւ առագաստը վեր առան՝ քամուն տուին դէպի ծովի եզրի կողմը։
  • 40Եւ մի տեղ ընկան՝ որ երկու կողմիցը ծով ունէր. Եւ նաւը նստեցրին. Եւ նաւի առաջի կողմը խրուած անշարժ մնաց, եւ յետի կողմն ալիքների սաստկութիւնիցը քանդվում էր։
  • 41Եւ զինուորները խորհուրդ էին արել՝ որ կապուածներին սպանեն, մի գուցէ մէկը լողայ փախչի։
  • 42Բայց հարիւրապետը կամենալով Պօղոսին ապրեցնել, նորանց այն խորհրդիցը արգիլեց. Եւ հրամայեց որ լող տալ կարողացողներն առաջ ընկնեն եւ դուրս գնան ցամաքը։
  • 43Եւ մնացածներն էլ որը տախտակներով եւ որը նաւի ուրիշ բաներով.եւ այնպէս եղաւ որ ամենքը պրծան դուրս եկան ցամաքը։
  • 44Եւ երբոր ազատուեցանք, այն ժամանակ իմացանք՝ որ այն կղզու անունը Մելիտէ էր. բայց բարբարոսները ոչ սակաւ մարդասիրութիւն ցոյց տուին մեզ։
← Ցանկ