ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ25
  • 1Եւ քահանայապետը եւ Հրէաների գլխաւորները Պօղոսի համար իմաց տուին նորան,
  • 2Եւ աղաչում էին՝ այս շնորհքը խնդրելով նորանից, որ Երուսաղէմ կանչէ նորան, որովհետեւ դարան էին գործել՝ որ ճանապարհին սպանեն նորան։
  • 3Բայց Փեստոսը պատասխանեց թէ Պօղոսը Կեսարիայումը կ’պահուի. Եւ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու։
  • 5Եւ այնտեղ տասն օրից աւելի մնալով իջաւ Կեսարիա. Եւ հետեւեալ օրը ատեան նստեց, եւ հրամայեց Պօղոսին բերել։
  • 6Եւ նա երբոր եկաւ՝ նորա չորս կողմովը կանգնեցին Երուսաղէմից եկած Հրէաները. շատ եւ ծանր ամբաստանութիւններ բերելով Պօղոսի դէմ որ չէին կարողանում ապացուցանել։
  • 7Որովհետեւ նա պատասխան էր տալիս, թէ Ոչ Հրէից օրէնքի, եւ ոչ տաճարի, եւ ոչ Կայսեր դէմ մի մեղք եմ գործել։
  • 8Բայց Փեստոսը կամենալով Հրէաներին շնորհք անել, պատասխանեց Պօղոսին եւ ասեց. Կամենո՞ւմ ես Երուսաղէմ գնալ՝ եւ այնտեղ այդ բաների համար դատուիլ իմ առաջին։
  • 9Պօղոսն էլ ասեց. Ես Կայսեր ատեանումն եմ կանգնած, որ այնտեղ պէտք է ես դատուիմ. Հրէաներին ոչինչ վնաս չեմ տուել, ինչպէս դու էլ լաւ գիտես։
  • 10Բայց թէ որ անիրաւութիւն ունիմ եւ մեռնելու արժանի բան եմ գործել՝ մեռնելուց չեմ քաշվում. Իսկ եթէ այնպիսի մի բան չ’կայ, որ սորանք ինձանից ամբաստանում են, ոչ ով ինձ կարող չէ դորանց շնորհել. ես դէպի Կայսրն եմ բողոքում։
  • 11Այն ժամանակ Փեստոսը խորհրդակիցների հետ խօսեց՝ եւ պատասխանեց, Դէպի Կայսրը բողոքեցիր, Կայսեր մօտ կ’գնաս։
  • 12Երբոր մի քանի օր անցաւ, Ագրիպպաս թագաւորը եւ Բերինիկէն եկան Կեսարիա՝ Փեստոսին շնորհաւորելու։
  • 13Եւ երբոր այնտեղ շատ օրեր անցկացրին, Փեստոսը Պօղոսի համար իմացրեց թագաւորին՝ եւ ասեց. Այստեղ մի մարդ է մնացել Փելիքսիցը կապուած.
  • 14Որի համար՝ երբոր Երուսաղէմ էի, քահանայապետներն ու Հրէաների գլխաւորներն իմացրին ինձ, խնդրելով նորա դատապարտութիւնը։
  • 15Որոնց պատասխանեցի թէ Հռովմայեցիներին օրէնք չէ՝ որ մի մարդ կորստեան շնորհուի մինչեւ որ ամբաստանեալն իր ամբաստանողներին իր դիմացը չ’ունենայ՝ եւ այն ամբաստանութեան համար պատասխան տալու պատեհութիւն չ’ստանայ։
  • 16Եւ երբոր նորանք ինձ հետ այստեղ եկան բնաւ չ’ուշացրի, այլ հետեւեալ օրը ատեան նստած հրամայեցի այն մարդին բերել։
  • 17Եւ երբոր ամբաստանողներն առաջ եկան, ոչ մի յանցանք առաջ չէին բերում իմ կասկածածներից։
  • 18Այլ թէ իրանց կրօնքի համար մի քանի խնդիրներ ունէին նորա հետ, եւ մի մեռած Յիսուսի համար որ նորա համար Պօղոսը ասում էր թէ կենդանի է։
  • 19Բայց երբոր ես տարակուսեցայ այսպիսի բաները քննելու՝ ասեցի թէ արդեօք կամենո՞ւմ է Երուսաղէմ գնալ եւ այնտեղ դատուիլ այդ բաների համար։
  • 20Բայց երբոր Պօղոսը բողոքեց, որ Վեհափառ Կայսեր քննութեան համար պահուի, հրաման տուի նորան պահել, մինչեւ որ ուղարկեմ Կայսեր մօտ։
  • 21Ագրիպպասն էլ Փեստոսին ասեց. Ես էլ կ’կամենայի լսել այդ մարդին. Եւ նա ասեց. Էգուց կ’լսես։
  • 22Եւ հետեւեալ օրն երբոր Ագրիպպասն եւ Բերինիկէն մեծ հանդէսով եկան, եւ հազարապետների եւ քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեանը մտան, Փեստոսը հրամայեց եւ Պօղոսին բերին։
  • 23Եւ Փեստոսն ասեց. Ով Ագրիպպաս թագաւոր եւ բոլոր մարդիկ որ մեզ հետ էք, տեսնում էք սորան, որի համար Հրէաների բոլոր ժողովուրդն իմ առաջին եկան Երուսաղէմումը եւ այստեղ աղաղակելով թէ նա այլ եւս պիտի չ’ապրի։
  • 24Բայց ես տեղեկացայ, որ դա ոչինչ մեռնելու արժանի բան չէ գործել. Եւ երբոր դա ինքը դէպի Վեհափառը բողոքեց, խորհուրդ արի որ ուղարկեմ։
  • 25Որի համար մի հաստատ բան չ’ունիմ որ գրեմ իմ տիրոջը. Նորա համար դորան բերի ձեր առաջին, եւ մանաւանդ քո առաջին, ով Ագրիպպաս թագաւոր, որ վերաքննելով մի բան ունենամ գրելու։
  • 26Որովհետեւ ինձ անպատշաճ է երեւում, որ մի կապած մարդ ուղարկեմ, եւ նորա դէմ ասուած յանցանքները չ’իմացնեմ։
  • 27Եւ Ագրիպպասը Պօղոսին ասեց. Քեզ հրաման է որ քո մասին խօսես. այն ժամանակ Պօղոսը ձեռքը մեկնեց եւ պատասխան էր տալիս.
← Ցանկ