ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ23
  • 1Եւ Անանիա քահանայապետը մօտը կանգնողներին հրամայեց, որ նորա բերանին զարկեն։
  • 2Այն ժամանակ Պօղոսն ասեց նորան. Աստուած պիտի քեզ զարկէ՝ ծեփած պատ. Եւ դու նստել ես ինձ օրէնքի համեմատ դատելու, եւ օրէնքի հակառակ հրամայում ես՝ որ ես զարկուի՞մ։
  • 3Եւ նորա մօտ կանգնածներն ասեցին. Աստուծոյ քահանայապետի՞ն ես հայհոյանք տալիս։
  • 4Եւ Պօղոսը ասեց. Եղբարք, ես չ’գիտէի՝ որ քահանայապետ է. Որովհետեւ գրուած է՝ թէ Քո ժողովրդի իշխանին չ’հայհոյես։
  • 5Երբոր Պօղոսն իմացաւ որ մէկ մասը Սադուկեցիներից է՝ եւ միւս մասը Փարիսեցիներից, ատեանի մէջ աղաղակեց. Մարդիկ եղբարք, ես Փարիսեցի եմ՝ եւ Փարիսեցու որդի. Մեռելների յոյսին եւ յարութեանը համար եմ ես դատվում։
  • 6Եւ երբոր նա այս ասեց, Փարիսեցիների եւ Սադուկեցիների մէջ երկպառակութիւն ընկաւ. Եւ բազմութիւնը բաժանուեցաւ։
  • 7Որովհետեւ Սադուկեցիք ասում են թէ ոչ յարութիւն կայ, ոչ հրեշտակ, եւ ոչ հոգի. Բայց Փարիսեցիք երկուսն էլ դաւանում են։
  • 8Եւ մեծ աղաղակ եղաւ. Եւ Փարիսեցիների կողմից դպիրները վերկացան, հակառակում էին եւ ասում. Ոչինչ չարութիւն չենք գտնում այս մարդումը. բայց եթէ հոգի խօսեց դորանում կամ հրեշտակ, մենք Աստուծոյ հետ չ’մարտնչենք։
  • 9Եւ երբոր խռովութիւնը շատացաւ, հազարապետը վախեցաւ՝ մի գուցէ Պօղոսը նորանցից պատառուի. Զինուորներին հրամայեց, որ իջնեն նորան յափշտակեն նորանց միջիցը, եւ բերեն բերդը։
  • 10Եւ հետեւեալ գիշերը Տէրը կանգնեց նորա մօտ եւ ասեց. Քաջացիր, Պօղոս, որովհետեւ ինչպէս ինձ համար Երուսաղէմումը վկայեցիր, այնպէս էլ պէտք է Հռովմումը վկայես։
  • 11Եւ երբոր առաւօտ եղաւ Հրէաներից ոմանք միաբանեցան եւ իրանց անձերը նզովեցին ասելով, որ չ’ուտեն՝ եւ չ’խմեն, մինչեւ որ Պօղոսին չ’սպանեն։
  • 12Եւ քառասունից աւելի էին այս երդումն իրար հետ անողները։
  • 13Նորանք քահանայապետների եւ ծերերի մօտ եկան եւ ասեցին. Նզովքով նզովեցինք մեր անձերը՝ որ ոչինչ չ’ճաշակենք մինչեւ որ Պօղոսին սպանենք։
  • 14Բայց դուք հիմա ատեանի հետ իմաց արէք հազարապետին, որ էգուց նորան վայր բերէ ձեզ մօտ, իբր թէ կամենում էիք աւելի եւս ճշմարտութեամբ բան իմանալ նորա համար. Մենք էլ նորա մօտ գալուց առաջ պատրաստ ենք նորան սպանելու։
  • 15Եւ Պօղոսի քրոջ որդին երբոր նորանց այս դաւաճանութիւնը լսեց, եկաւ մտաւ բերդը եւ Պօղոսին պատմեց։
  • 16Եւ Պօղոսը հարիւրապետներից մէկին կանչեց իրան մօտ եւ ասեց. Այս պատանին տար հազարապետի մօտ, որ բան ունի նորան պատմելու։
  • 17Եւ նա առաւ նորան հազարապետի մօտ տարաւ եւ ասեց. Կապուած Պօղոսն ինձ կանչեց եւ աղաչեց, այս պատանին քեզ մօտ բերել, որ բան ունի քեզ խօսելու։
  • 18Հազարապետը նորա ձեռքիցը բռնեց, գնաց առանձին տեղ, հարցնում էր, թէ Ինչ բան ունիս ինձ ասելու։
  • 19Եւ նա ասեց թէ Հրէաները միաբանեցան քեզ աղաչելու, որ էգուց Պօղոսին վայր բերես ատեանը, իբր թէ կամենում էին աւելի ճշմարիտ քննութիւն անել նորա համար։
  • 20Բայց դու մի հաւատար նորանց. Որովհետեւ նորանցից քառասունից էլ աւելի մարդիկ դարան են մտել նորա համար, որ իրանց անձերն էլ նզովեցին, որ չ’ուտեն եւ չ’խմեն մինչեւ որ նորան չ’սպանեն. Եւ հիմա պատրաստ են եւ քո հրամանին են սպասում։
  • 21Ապա հազարապետն այն պատանուն արձակեց եւ պատուէր տուաւ, թէ ոչ ոքի չ’ասես, որ այս բանն իմաց արիր ինձ։
  • 22Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց եւ ասեց. Երկու հարիւր զինուոր պատրաստեցէք, որ գնան մինչեւ Կեսարիա. Եւ եօթանասուն ձիաւոր եւ երկու հարիւր էլ տիգաւոր՝ գիշերուայ ժամը երեքից.
  • 23Եւ գրաստներ էլ պատրաստեցէք, որ Պօղոսին հեծացնեն եւ ապահով հասցնեն Փելիքս կուսակալի մօտ։
  • 24Եւ մի նամակ գրեց, որի օրինակն այս էր։
  • 25Կղօդիոս Լիւսիաս. Պատուական կուսակալ Փելիքսին ողջոյն։
  • 26Այս մարդին որ Հրէաներից բռնուած էր եւ նորանցից սպանուելու մօտ էր, զինուորներով վերայ հասայ պրծացրի, իմանալով որ Հռովմայեցի է։
  • 27Եւ ուզելով որ նորա յանցանքն իմանամ՝ որի համար ամբաստանութիւն էին անում դորանից, վայր բերի դորան նորանց ատեանը։
  • 28Եւ գտայ նորան իրանց օրէնքի մի խնդիրների համար ամբաստանուած, եւ մեռնելու կամ կապուելու արժանի ոչինչ յանցանք չ’ունէր։
  • 29Եւ երբոր ականջս հասաւ, որ Հրէաների կողմից այն մարդի համար նենգութիւն կայ, նորան իսկոյն քեզ մօտ ուղարկեցի. Եւ չարախօսներին էլ հրաման տուի, որ դորանից քո առաջին խօսեն. Ողջ կաց։
  • 30Եւ զինուորները իրանց հրամայուածի պէս՝ Պօղոսին առան եւ գիշերով տարան Անտիպատրիս։
  • 31Եւ հետեւեալ օրը ձիաւորներին թողեցին, որ նորա հետ գնան, եւ իրանք ետ դառան բերդը։
  • 32Եւ նորանք մտան Կեսարիա. Եւ թուղթը կուսակալին տուին, եւ Պօղոսին էլ նորա առաջին ներկայացրին։
  • 33Եւ երբոր կարդաց՝ կուսակալը հարցրեց թէ ո՞ր գաւառից է. Եւ երբոր տեղեկացաւ թէ Կիլիկիայիցն է,
  • 34Ասեց. Կ’լսեմ քեզ՝ երբոր քո ամբաստանողներն էլ կ’գան. Եւ հրամայեց՝ որ Հերովդէսի պալատումը պահեն նորան։
← Ցանկ