ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ20
  • 1Եւ այն կողմերը ման գալով եւ նորանց շատ խօսքերով յորդորելով, եկաւ Ելլադա։
  • 3Եւ մինչեւ Ասիա նորա հետ գնում էր Սոպատրոս Բերիացին. Եւ Թեսաղոնիկեցիներից Արիստարքոսը եւ Սեկունդոսը՝ եւ Գայիոս Դերբացին եւ Տիմոթէոսը, եւ Ասիացիք՝ Տիւքիկոսը եւ Տրոփիմոսը։
  • 4Սորանք առաջ գնալով սպասում էին մեզ Տրովադայումը։
  • 5Եւ մենք բաղարջակերաց օրերիցն յետոյ նաւով գնացինք Փիլիպպէիցը, եւ մինչեւ հինգ օրն եկանք Տրովադա նորանց մօտ. Ուր եօթն օր դադարեցինք։
  • 6Եւ միաշաբաթի օրը դեռ որ ժողովուած էինք հաց կտրելու համար, Պօղոսը նորանց խօսում էր, որովհետեւ հետեւեալ օրը գնալու էր. Եւ խօսքն երկարացրեց մինչեւ կէս գիշեր։
  • 7Եւ շատ լապտերներ կային այն վերնատանն, ուր որ մենք ժողովուած էինք։
  • 8Եւ Եւտիքոս անունով մի երիտասարդ պատուհանի վերայ նստած էր. Պօղոսի երկար խօսելու ժամանակ խոր քնի մէջ էր մտել. Նա խոր քնով բռնուած տան երրորդ դստիկոնիցը վայր ընկաւ, եւ վեր առնուեցաւ մեռած։
  • 9Եւ Պօղոսն իջաւ նորա վերայ ընկաւ. Եւ գիրկն առնելով նորան՝ ասեց. Մի շփոթուիք, որ հոգին իրանումն է։
  • 10Եւ վեր ելաւ հացը կտրեց եւ կերաւ. Եւ շատ խօսեց մինչեւ առաւօտը, եւ յետոյ դուրս եկաւ գնաց։
  • 11Եւ այն պատանուն բերին կենդանի, եւ անչափ մխիթարուեցան։
  • 12Իսկ մենք նաւը մտանք գնացինք Ասոն, որ Պօղոսին դարձեալ այն տեղից մեզ հետ առնէինք. Վասնզի այնպէս էր պատուիրել՝ նորա համար որ ինքն ցամաքովն էր գնալու։
  • 13Եւ երբոր Ասոնումը հանդիպեցաւ մեզ, վեր առանք նորան եկանք Միտիլինէ։
  • 14Եւ այն տեղից նաւով գնացինք՝ հետեւեալ օրը եկանք Քիոսի դիմացը, եւ միւս օր հասանք Սամոս. Եւ Տրոգիլիոնումը մնալով եւ հետեւեալ օրն եկանք Միլետոս։
  • 15Որովհետեւ Պօղոսը որոշել էր՝ որ Եփեսոսի մօտովը նաւով անցնէ՝ որ չ’լինի թէ նա Ասիայի մէջ ժամանակ կորցնէ. Որովհետեւ շտապում էր, որ եթէ կարելի լինի նորան՝ Պենտեկոստէի օրը Երուսաղէմումը լինի։
  • 16Եւ Միլետոսից ուղարկեց Եփեսոս՝ եկեղեցու երէցներին կանչեց։
  • 17Եւ երբոր եկան նորա մօտ, ասեց նորանց. Դուք գիտէք որ այն առաջին օրիցն հետէ որ Ասիա եկայ, ինչպէս եղայ ամեն ժամանակ ձեզ հետ,
  • 18Ամենայն խոնարհութեամբ Տիրոջը ծառայելով եւ շատ արտասուքով եւ փորձութիւններով որ Հրէաների նենգութիւններիցը պատահեցան ինձ.
  • 19Որ ինչպէս ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ։
  • 20Հրէաներին եւ Յոյներին վկայութիւն տալով՝ ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ։
  • 21Եւ հիմա ահա ես հոգով կապուած գնում եմ Երուսաղէմ. Եւ չ’գիտեմ թէ այնտեղ ինչ պիտի պատահէ ինձ։
  • 22Միայն թէ Սուրբ Հոգին քաղաքից քաղաք վկայում է՝ եւ ասում, թէ կապանքներ եւ նեղութիւններ սպասում են ինձ։
  • 23Բայց ես մի բանի տեղ չեմ դնում եւ իմ անձն էլ պատուական չեմ համարում՝ որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը, եւ այն պաշտօնը որ Տէր Յիսուսից առայ, որ Աստուծոյ շնորհած աւետարանին վկայեմ։
  • 24Եւ հիմա ահա ես գիտեմ, որ իմ երեսն այլ եւս չէք տեսնիլ դուք ամենքդ, որ ձեր մէջը ման եկայ Աստուծոյ արքայութիւնը քարոզելով։
  • 25Սորա համար այս օրուայ օրը վկայութիւն եմ դնում ձեզ՝ որ ես ամենիդ արիւնիցն անմեղ եմ։
  • 26Որովհետեւ ես ետ չ’քաշուեցայ Աստուծոյ բոլոր կամքը ձեզ պատմելուց։
  • 27Արդ զգոյշ կացէք ձեր անձերին՝ եւ բոլոր հօտին, որի մէջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրաւ, որ արածեցնէք Աստուծոյ եկեղեցին, որ իր արիւնովն ստացաւ։
  • 28Որովհետեւ ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։
  • 29Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրանց ետեւից քաշեն։
  • 30Սորա համար արթուն կացէք, յիշելով որ երեք տարի գիշեր եւ ցերեկ չ’դադարեցի ամեն մէկիդ արտասուքով խրատելու։
  • 31Եւ հիմա՝ ձեզ Աստուծուն եմ յանձնում, եղբարք, եւ նորա շնորհքի խօսքին, որ նա կարող է շինել՝ եւ ամեն սրբուածների հետ ձեզ ժառանգուիթիւն տալ։
  • 32Ես ձեզանից մէկի արծաթին կամ ոսկուն կամ հանդերձին չ’ցանկացայ։
  • 33Դուք ինքներդ գիտէք, որ այս ձեռները վաստակեցին իմ պէտքը, եւ նորանց էլ՝ որ ինձ հետ էին։
  • 34Ամեն բան ցոյց տուի ձեզ՝ որ այսպէս պէտք է աշխատել, եւ տկարներին հոգ տանել, եւ Տէր Յիսուսի խօսքը յիշել, որ ինքն ասեց. Աւելի երանելի է տալը քան թէ առնելը։
  • 35Եւ երբոր այս ասեց, ծունկ դրաւ ամենի հետ եւ աղօթք արաւ։
  • 36Եւ ամենքն էլ շատ լաց էին լինում, եւ Պօղոսի վզովն ընկած՝ նորան համբուրում էին։
  • 37Ցաւում էին մանաւանդ այն խօսքի համար՝ որ ասում էր, թէ նորա երեսը այլեւս պիտի չ’տեսնեն. Եւ նորան ճանապարհ գցեցին դէպի նաւը։
  • 38Եւ երբոր եղաւ՝ որ մենք դուրս եկանք եւ նորանցից բաժանուեցանք, ուղիղ գնալով եկանք Կով, եւ հետեւեալ օրը՝ Հռոդոն, եւ այն տեղից՝ Պատարա։
← Ցանկ