ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ2
  • 1Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին։
  • 2Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին։
  • 3Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. Եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ։
  • 4Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս։
  • 6Եւ երբոր այս ձայնը եղաւ, բազմութիւնն եկաւ մէկտեղ եւ կիտուեցաւ. Որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին։
  • 7Եւ ամենքը հիանում էին եւ զարմանում, եւ իրար ասում էին. Չէ՞ որ ահա սորանք ամենքը, որ խօսում են, Գալիլեացի են։
  • 8Եւ ի՞նչպէս մենք ամեն մէկս մեր լեզուովը լսում ենք որ նորանում ծնուած ենք.
  • 9Պարթեւներ եւ Մարք եւ Եղամացիք, եւ բնակողներ Միջագետի, Հրէաստանի եւ Կապադովկիայի, Պոնտոսի եւ Ասիայի մէջ,
  • 10Փռիւգիայի եւ Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսումը, եւ Լիբիացիների կողմերումը Կիւրենէի մօտ, եւ նորաեկ Հռովմայեցիներ,
  • 11Հրէաներ եւ նորահաւատներ, Կրետացիներ եւ Արաբացիներ, լսում ենք, որ նորանք մեր լեզուներովը Աստուծոյ մեծամեծ բաները խօսում են։
  • 12Եւ հիանում էին ամենքը եւ զարմանում, եւ մէկը միւսին ասում էին, Սա ի՞նչ պիտի լինի։
  • 13Իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, Քաղցուով արբած են։
  • 14Եւ Պետրոսը վերկացաւ այն տասնեւմէկի հետ, իր ձայնը բարձրացրեց, եւ նորանց հետ խօսեց. Ով Հրէաստանցի մարդիկ, եւ ամենքդ՝ որ բնակուած էք Երուսաղեմումը, սա ձեզ յայտնի լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք։
  • 15Որովհետեւ չէ թէ ինչպէս դուք էք կարծում, սորանք արբած են. որովհետեւ օրուայ երրորդ ժամն է։
  • 16Այլ սա Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է,
  • 17Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կ’մարգարէանան. Եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։
  • 18Եւ իմ ծառաների վերայ եւ իմ աղախինների վերայ էլ այն օրերումն իմ Հոգուցը կ’թափեմ, եւ կ’մարգարէանան։
  • 19Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքումը, եւ նշաններ ներքեւը երկրումը, արիւն եւ կրակ եւ ծխի մառախուղ։
  • 20Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած։
  • 21Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի։
  • 22Ով Իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. Ինչպէս դուք էլ գիտէք.
  • 23Նորան, որ Աստուծոյ սահմանուած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած էր, առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք.
  • 24Որին Աստուած յարութիւն տուաւ մահի ցաւերը լուծելով. Որովհետեւ կարելի չէր, որ նա բռնուի նորանից։
  • 25Վասնզի Դաւիթն ասում է նորա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժամանակ իմ առաջին. Որ իմ աջ կողմն է, որ չ’սասանիմ։
  • 26Սորա համար իմ սիրտն ուրախ եղաւ, եւ լեզուս ցնծացաւ, եւ իմ մարմինն էլ յուսով կ’բնակուէ։
  • 27Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզմանումը, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ’տաս։
  • 28Կեանքի ճանապարհները ճանաչեցրիր ինձ. Քո երեսի ուրախութիւնովը կ’լցնես ինձ։
  • 29Մարդիկ եղբարք, պէտք է համարձակութեամբ ասեմ ձեզ Դաւիթ նահապետի համար. Թէ նա մեռաւ էլ՝ թաղուեցաւ էլ. Եւ նորա գերեզմանը մինչեւ այսօր մեր միջումն է։
  • 30Իսկ որովհետեւ մարգարէ էր, եւ գիտէր, որ Աստուած երդումով երդուաւ նորան. Որ նորա երանքի պտղիցը մարմնի կողմանէ յարուցանէ Քրիստոսին նորա աթոռի վերայ նստեցնելու համար.
  • 31Առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ նորա անձը գերեզմանումը չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ։
  • 32Սոյն այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս։
  • 33Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք։
  • 34Որովհետեւ ոչ թէ Դաւիթը վեր ելաւ երկինքը. Բայց ինքն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմին նստիր,
  • 35Մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։
  • 36Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն այս Յիսուսին, որին դուք խաչեցիք։
  • 37Եւ երբոր այս լսեցին, իրանց սրտերումը զղջացին. Եւ ասեցին Պետրոսին եւ միւս առաքեալներին, Ի՞նչ անենք, մարդիկ եղբարք։
  • 38Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք։
  • 39Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռաւորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ։
  • 40Եւ ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր դնում, եւ յորդորում եւ ասում. Ազատուեցէք այս թիւր ազգիցը։
  • 41Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. Եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան։
  • 42Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին։
  • 43Եւ ամեն անձի վերայ վախ եկաւ. Շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը։
  • 44Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ ամեն բան հասարակաց ունէին։
  • 45Եւ ապրանքները եւ բոլոր բաները ծախում էին, եւ բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պետք էր լինում։
  • 46Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում.
  • 47Աստուծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին. Եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ։
← Ցանկ