ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ19
  • 1Եւ եղաւ որ Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պօղոսը որ վերի կողմերումը ման էր եկել՝ եկաւ Եփեսոս. Եւ մի քանի աշակերտներ գտնելով՝ Ասեց նորանց.
  • 2Արդեօք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք երբոր հաւատացիք. Նորանք ասեցին նորան. Մենք չենք էլ լսել թէ Սուրբ Հոգի կայ։
  • 3Եւ ասեց նորանց. Ապա ի՞նչով մկրտուեցաք. Նորանք էլ ասեցին. Յովհաննէսի մկրտութիւնովը։
  • 4Եւ Պօղոսն ասեց. Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում թէ նա՝ որ նորա ետեւից պիտի գայ. Նորան հաւատան. Այսինքն է՝ Քրիստոս Յիսուսին։
  • 5Եւ երբոր լսեցին, Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան։
  • 6Եւ երբոր Պօղոսը ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ. Եւ նորանք լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։
  • 7Եւ ամենքը տասնեւերկու մարդի չափ էին։
  • 8Եւ ժողովարանի մէջ մտած երեք ամիս համարձակ խօսում էր, եւ Աստուծոյ արքայութեան մասին համոզում էր։
  • 9Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։
  • 10Եւ այս եղաւ մի երկու տարի, մինչեւ որ Ասիայի բոլոր բնակիչները՝ Հրէաները եւ Յոյները Տիրոջ խօսքը լսեցին։
  • 11Եւ Աստուած նշանաւոր զօրութիւններ էր անում Պօղոսի ձեռովը։
  • 12Մինչեւ որ նորա մարմնի վերայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին դնում հիւանդների վերայ եւ ցաւերը հեռանում էին նորանցից, եւ չար ոգիները դուրս էին գալիս։
  • 13Եւ թափառական Հրէաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, համարձակեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վերայ ասելով. Երդում ենք տալիս ձեզ այն Յիսուսովն որ Պօղոսը քարոզում է։
  • 14Հրէայ քահանայապետ Սկեւայի եօթը որդիքն էին, որ այս անում էին։
  • 15Չար ոգին պատասխանեց եւ ասեց. Յիսուսին գիտեմ, եւ Պօղոսին ճանաչում եմ, բայց դո՞ւք ով էք։
  • 16Եւ այն մարդը՝ որ նորանում չար ոգի կար՝ յարձակելով նորանց վերայ բռնեց, նորանց յաղթահարեց, մինչեւ որ մերկ եւ խոցուած այն տանիցը փախան։
  • 17Եւ այս յայտնի եղաւ բոլոր Հրէաներին եւ Յոյներին, որ Եփեսոսումը բնակուած էին. Եւ ահ ընկաւ նորանց ամենի վերայ. Եւ Տէր Յիսուսի անունը մեծանում էր։
  • 18Եւ հաւատացեալներից շատերը գալիս էին՝ խոստովանում էին, եւ իրանց գործերը պատմում էին։
  • 19Եւ կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում էին. Եւ նորանց գինը համրեցին՝ եւ գտան յիսուն հազար արծաթի։
  • 20Եւ այսպէս Տիրոջ խօսքը աճում էր եւ զօրանում։
  • 21Եւ երբոր այս կատարուեցաւ, Պօղոսը միտքը դրաւ՝ որ Մակեդոնիայի եւ Աքայիայի միջովն անցնելով՝ գնայ Երուսաղէմ՝ ասելով՝ թէ Իմ այնտեղ գնալուց յետոյ, պէտք է ինձ որ Հռովմ էլ տեսնեմ։
  • 22Եւ իրան սպասաւորութիւն անողներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, եւ ինքը մի առ ժամանակ մնաց Ասիայումը։
  • 23Եւ այն ժամանակ ոչ սակաւ խռովութիւն եղաւ այն ճանապարհի համար։
  • 24Որովհետեւ մի արծաթագործ՝ անունը Դեմետրիոս, Արտեմիսի արծաթէ տաճարներ շինելով ոչ սակաւ շահ էր տալիս վարպետներին.
  • 25Որոնց հետ եւ այս արհեստի բանուորներին ժողովեց եւ ասեց. Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ այս գործիցն է մեր շահը։
  • 26Եւ տեսնում էք ու լսում էք, որ այս Պօղոսը չէ թէ միայն Եփեսացիներից, բայց համարեա թէ բոլոր Ասիացիներից շատ ժողովուրդ համոզելով այն կողմը դարձրեց. Որ ասում է թէ Ձեռքով շինուածները աստուածներ չեն։
  • 27Եւ այս բանը ոչ թէ միայն մեր արհեստն է վտանգի մէջ գցում որ անարգուի, բայց մեծ աստուածուհու Արտեմիսի տաճարն էլ ոչինչի տեղ է համարվում. Եւ նորա մեծութիւնն էլ կ’քանդուի, որին բոլոր Ասիան եւ աշխարհքը պաշտում է։
  • 28Եւ նորանք այս լսելով՝ բարկութեամբ լցուեցան աղաղակում էին եւ ասում, Մեծ է Եփեսացիների Արտեմիսը։
  • 29Եւ բոլոր քաղաքը շփոթութիւնով լցուեցաւ. Ամենքն էլ միասին վազեցին թէատրոնը քաշելով Գայիոսին եւ Արիստարքոս Մակեդոնացուն՝ Պօղոսի ճանապարհակիցներին։
  • 30Բայց Պօղոսը երբոր կամեցաւ ամբոխի մէջ մտնել, աշակերտները չ’թողեցին նորան։
  • 31Ասիայի գլխաւորներից ոմանք էլ, որ նորա բարեկամներն էին, ուղարկեցին նորա մօտ եւ աղաչում էին, որ թէատրոնի մէջ չ’գնայ։
  • 33Եւ այն բազմութեան միջիցն Աղեքսանդրոսին առաջ բերին. Եւ երբոր Հրէաները նորան առաջ քաշեցին, Աղեքսանդրոսը ձեռքը շարժեց՝ եւ կամենում էր ամբոխին պատասխանել։
  • 34Բայց երբոր գիտացին՝ թէ Հրէայ է, ամենքն էլ մէկ ձայնով երկու ժամի չափ աղաղակում էին թէ Մեծ է Եփեսացիների Արտեմիսը։
  • 35Բայց ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց յետոյ ասեց. Ո՛վ Եփեսացի մարդիկ, ո՞վ է այն մարդը՝ որ չ’գիտէ թէ Եփեսացիների քաղաքը մեծ Արտեմիս աստուածուհու եւ Դիոսից ընկած կուռքի տաճարի պաշտօնեան է.
  • 36Եւ որովհետեւ այդ անվիճելի կերպով այդպէս է, պէտք է ձեզ որ հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ բան չ’գործէք։
  • 37Որովհետեւ այդ մարդկանցը բերիք, որ ոչ կռքի տուն կողոպտողներ եւ ոչ ձեր աստուածուհուն հայհոյանք տուողներ են։
  • 38Ուրեմն՝ եթէ Դեմետրիոսը եւ նորա հետ լինող վարպետները մէկի հետ բան ունին, ատեան կայ եւ փոխանորդ բդեշխ կայ, թող միմիանցից գանգատ անեն։
  • 39Իսկ եթէ մի ուրիշ բանի համար է ձեր խնդիրը, թող օրինաւոր ժողովքում վճռուի։
  • 40Վասնզի մեզ էլ մեծ վտանգ կայ այս օրուայ կռուի համար որ ամբաստանուինք. Որովհետեւ մի պատճառ չ’կայ, որ այս ժողովքի համար կարող լինէինք պատասխան տալ. Եւ այս ասելով՝ ժողովուրդին արձակեց։
  • 41Եւ աղմուկը դադարելուց յետոյ՝ Պօղոսն աշակերտներին կանչեց, եւ հրաժարական ողջոյն տուաւ՝ եւ դուրս եկաւ որ գնայ Մակեդոնիա։
← Ցանկ