ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ15
  • 1Եւ Պօղոսը եւ Բառնաբասը նորանց հետ բաւական հակառակութիւն եւ վէճ անելուց յետոյ, վճռեցին որ Պօղոսը եւ Բառնաբասը եւ նորանցից մի քանիսն այն խնդրի համար վեր գնան Երուսաղէմ առաքեալների եւ երէցների մօտ։
  • 2Նորանք էլ եկեղեցուցը ճանապարհ գցուեցան, եւ Փիւնիկէի եւ Սամարիայի միջովն անցնելով պատմում էին հեթանոսների դառնալը, եւ մեծ ուրախութիւն էին անում բոլոր եղբայրներին։
  • 3Եւ երբոր հասան Երուսաղէմ, եկեղեցուցը եւ առաքեալներիցը եւ երէցներիցն ընդունուեցան, եւ պատմեցին ինչ բաներ որ Աստուած իրանց հետ արաւ։
  • 4Փարիսեցիների աղանդից մի քանի հաւատացեալներ վերկացան եւ ասում էին, թէ Պէտք է թլփատել դորանց եւ պատուիրել որ Մովսէսի օրէնքը պահեն։
  • 5Եւ առաքեալները եւ երէցները ժողովուեցան, որ տեսնեն այս բանի համար։
  • 6Եւ շատ քննութիւն լինելուց յետոյ Պետրոսը վերկացաւ եւ նորանց ասեց. Մարդիկ եղբարք, դուք գիտէք, որ առաջին օրերից ձեր միջումն Աստուած ընտրեց որ իմ բերանովը հեթանոսներն աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան։
  • 7Եւ սրտագէտ Աստուածը վկայութիւն տուաւ նորանց, Սուրբ Հոգին տալով նորանց ինչպէս եւ մեզ։
  • 8Եւ ոչինչ խտրութիւն չ’արաւ նորանց եւ մեր մէջ, հաւատքով սրբելով նորանց սրտերը։
  • 9Եւ հիմա ի՞նչու էք Աստուծուն փորձում, որ մի լուծ դնէք աշակերտների վզի վերայ, որ ոչ մեր հայրերը ոչ մենք կարողացանք տանել։
  • 10Այլ հաւատում ենք որ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքովը կ’ապրենք ինչպէս նորանք էլ։
  • 11Եւ բոլոր բազմութիւնը լռեց, եւ լսում էին Բառնաբասին եւ Պօղոսին որ պատմում էին թէ Աստուած որչափ նշաններ եւ հրաշքներ արաւ նորանց ձեռովը հեթանոսների մէջ։
  • 12Եւ երբոր նորանք լռեցին, Յակոբոսը պատասխանեց եւ ասեց. Մարդիկ եղբարք, ինձ լսեցէք։
  • 13Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց այց արաւ, որ հեթանոսներիցը ժողովուրդ առնէ իր անունի համար։
  • 14Եւ սորա հետ միաբանվում են մարգարէների խօսքերը. Ինչպէս էլ գրուած է.
  • 15Սորանից յետոյ կ’դառնամ՝ եւ Դաւթի վայր ընկած բնակարանը կ’շինեմ, եւ նորա քանդուածները նոր կ’շինեմ՝ եւ կ’կանգնեցնեմ նորան.
  • 16Որ մարդկանց մնացածները Տիրոջը խնդրեն. Եւ այն բոլոր հեթանոսները՝ որոնց վերայ իմ անունը կոչուած է, ասում է Տէրը. Նա որ այս բոլորն անում է։
  • 17Յաւիտենից հետէ յայտնի է Տիրոջը իր բոլոր գործերը։
  • 18Նորա համար ես էլ յարմար եմ համարում, նեղութիւն չ’տալ նորանց՝ որ հեթանոսներիցն են դառնում դէպի Աստուած։
  • 19Բայց որ թուղթ գրուի նորանց, որ ետ քաշուին կուռքերի պղծութիւններից եւ պոռնկութիւնից. Եւ խեղդուածից եւ արիւնից։
  • 20Որովհետեւ Մովսէսն առաջին դարերից հետէ ամեն քաղաքներում իրան քարոզիչներն ունի եւ ժողովարանների մէջ ամեն շաբաթ օր կարդացվում է։
  • 21Այն ժամանակ հաճոյ երեւեցաւ առաքեալներին եւ երէցներին բոլոր եկեղեցու հետ, որ իրանցից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ, Բարսաբայ կոչուած Յուդային, եւ Շիղային՝ որ գլխաւոր մարդիկ էին եղբայրների մէջ.
  • 22Եւ նորանց ձեռովը գրեցին այս բանը.
  • 23Առաքեալներս եւ երէցներս եւ եղբայրներս, Անտիոքի եւ Սիւրիայի եւ Կիլիկիայի մէջ լինող եղբայրներիդ՝ որ հեթանոսներիցն էք, ողջոյն։
  • 25Մեզ միաբան ժողովուածներիս հաճոյ երեւեցաւ, որ ընտրուած մարդիկ ուղարկենք ձեզ մօտ մեր սիրելիների՝ Բառնաբասի եւ Պօղոսի հետ.
  • 26Մարդիկ, որ իրանց անձերը մատնած են մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունի համար։
  • 27Արդ Յուդային եւ Շիղային ուղարկեցինք. Որ իրանք էլ խօսքով միեւնոյն բանը պատմեն։
  • 28Որովհետեւ Սուրբ Հոգուն եւ մեզ հաճոյ երեւեցաւ, աւելի բեռ չ’դնել ձեզ վերայ այս հարկաւոր բաներից ջոկ։
  • 29Որ հեռու կենաք կուռքի զոհուածից եւ արիւնից՝ եւ խեղդուածից եւ պոռնկութիւնից. Որ սորանցից ձեր անձերը պահելով լաւ կ’անէք. Ողջ կացէք։
  • 30Եւ սորանք արձակուեցան՝ եկան Անտիոք, եւ ժողովուրդը հաւաքեցին՝ եւ թուղթը տուին։
  • 31Եւ կարդալով ուրախացան այն մխիթարութեան վերայ։
  • 32Եւ Յուդան եւ Շիղան, որովհետեւ նորանք էլ մարգարէներ էին, շատ խօսքերով մխիթարեցին եւ հաստատեցին եղբայրներին։
  • 33Եւ մի ժամանակ կենալուց յետոյ, եղբայրներիցը խաղաղութիւնով արձակուեցան դէպի առաքեալները.
  • 34Եւ Շիղային հաճոյ երեւեցաւ այնտեղ մնալը։
  • 35Բայց Պօղոսը եւ Բառնաբասը Անտիոքի մէջ մնում էին, եւ Տիրոջ խօսքը շատ ուրիշ բաների հետ սովորեցնում էին եւ աւետարանում։
  • 36Բայց մի քանի օրերից յետոյ Պօղոսն ասեց Բառնաբասին. Դառնանք եւ այցելութիւն անենք մեր եղբայրներին ամեն քաղաքներում, որոնց մէջ Տիրոջ խօսքը քարոզեցինք, տեսնենք թէ ինչպէս են։
  • 37Եւ Բառնաբասը կամենում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ վեր առնել։
  • 38Բայց Պօղոսն արժան էր համարում, որ Պամփիւլիայի մէջ իրանցից ջոկուածին, եւ նորանց հետ գործի մէջ չ’եկածին իրանց հետ չ’առնեն։
  • 39Եւ այսպէս գժտութիւն եղաւ, մինչեւ որ ջոկուեցան իրարից. Բառնաբասը Մարկոսին առաւ եւ նաւով գնաց Կիպրոս։
  • 40Եւ Պօղոսը Շիղային ընտրեց ճանապարհ ելաւ, եղբայրներիցն Աստուծոյ շնորհքին յանձնուած։
  • 41Եւ ման էր գալիս Սիւրիայի եւ Կիլիկիայի կողմերը, եւ եկեղեցիները հաստատում էր։
← Ցանկ