ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ14
  • 1Եւ եղաւ Իկոնիոնումն որ նորանք միասին մտնում էին Հրէաների ժողովարանը, եւ այնպէս խօսում որ Հրէաներից եւ Յոյներից մեծ բազմութիւն հաւատացին։
  • 2Բայց չ’հաւատացող Հրէաները հեթանոսների սիրտերը գրգռեցին եւ չարացրին եղբայրների դէմ.
  • 3Եւ նորանք շատ ժամանակ այնտեղ մնացին համարձակ խօսելով Տիրոջ վերայ, որ վկայում էր իր շնորհաց խօսքին. Եւ նշաններ եւ հրաշքներ էր լինել տալիս նորանց ձեռովը։
  • 4Եւ տարաձայնութիւն եղաւ քաղաքի բազմութեան մէջ. Եւ ոմանք Հրէաների կողմն էին, եւ ոմանք առաքեալների կողմը։
  • 5Երբոր հեթանոսները եւ Հրէաներն իրանց իշխաններովը նորանց վերայ յարձակեցին, որ նորանց նախատեն եւ քարկոծեն,
  • 6Նորանք իմացան՝ եւ փախան Լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքները եւ նորանց շրջակայքը, եւ այնտեղ աւետարանում էին։
  • 7Եւ Լիւստրայումը մի մարդ՝ ոտներով տկար՝ նստած էր, որ իր մօր որովայնիցը կաղ էր ծնուած, եւ երբէք ման եկած չէր։
  • 8Սա լսեց Պօղոսի խօսքերը. Նա էլ նորա վերայ նայեց, եւ երբոր տեսաւ որ հաւատք ունի փրկուելու,
  • 9Մեծ ձայնով ասեց. Ոտներիդ վերայ ուղիղ կանգնիր. Եւ նա ցատկելով՝ ման էր գալիս։
  • 10Եւ ժողովուրդը Պօղոսի արածը տեսնելով, իրանց ձայնը բարձրացրին Լիկայոներէն՝ եւ ասեցին. Աստուածները մարդկանց նման եղած վայր եկան մեզ մօտ։
  • 11Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, եւ Պօղոսին Հերմէս. Որովհետեւ նա էր խօսքի առաջնորդը։
  • 12Բայց Դիոսի քուրմը՝ որ քաղաքի առաջին կար, ցուլեր եւ պսակներ բերաւ դռների մօտ եւ այն բազմութեան հետ՝ կամենում էր զոհ անել։
  • 13Եւ երբոր Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները լսեցին, իրանց հանդերձները պատառած՝ ամբոխի մէջ վազեցին, մեծ ձայնով կանչում էին,
  • 14Եւ ասում. Մարդիկ, այդ ի՞նչու էք անում. մենք էլ ձեզ նման կիրքեր ունեցող մարդիկ ենք. Որ աւետարանում ենք ձեզ՝ այդպիսի ունայն բաներից ետ դառնալ դէպի կենդանի Աստուածը. Որ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ ծովը՝ եւ ամեն ինչ որ նորանց մէջ է։
  • 16Թէպէտեւ ինքն իրան առանց վկայութեան չ’թողեց, բարերարութիւն անելով երկնքիցը տուաւ ձեզ անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով ձեր սրտերը լցնելով։
  • 17Եւ այս ասելով՝ հազիւ թէ ժողովուրդներին դադարեցրին, որ զոհ չ’անեն իրանց համար։
  • 18Եւ Անտիոքից եւ Իկոնիոնից Հրէաներ եկան՝ ժողովուրդներին համոզեցին եւ Պօղոսին քարկոծ անելով՝ քաղաքիցը դուրս քաշեցին, եւ կարծում էին թէ մեռած է։
  • 19Եւ երբոր աշակերտները նորան շրջապատեցին, վեր կացաւ մտաւ քաղաքը. Եւ հետեւեալ օրը Բառնաբասի հետ դուրս եկաւ գնաց Դերբէ.
  • 20Այն քաղաքումն էլ աւետարանեցին, եւ շատերին աշակերտ շինեցին. Եւ ապա ետ դառան Լիւստրա եւ Իկոնիոն եւ Անտիոք.
  • 21Աշակերտների սրտերը հաստատեցին, եւ յորդորեցին որ հաստատ կենան հաւատքի մէջ. Եւ թէ շատ նեղութիւններով պէտք է մեզ մտնել Աստուծոյ արքայութիւնը։
  • 22Նորանց ամեն մէկ եկեղեցիների համար երէցներ ձեռնադրեցին, աղօթք արին ծոմ պահելով, եւ նորանց յանձնեցին այն Տիրոջը, որին հաւատացել էին։
  • 23Եւ Պիսիդիայի մէջ ման գալով եկան Պամփիւլիա։
  • 24Եւ երբոր Պերգէի մէջ Տիրոջ խօսքը խօսեցին, իջան Ատալիա։
  • 25Եւ այնտեղից նաւով գնացին Անտիոք, որ այն տեղից Աստուծոյ շնորհքին յանձնուած էին՝ այն գործի համար՝ որ կատարեցին։
  • 26Եւ երբոր եկան՝ ժողովեցին եկեղեցին պատմեցին ինչ որ Աստուած արաւ իրանց հետ, եւ թէ նա հեթանոսների համար հաւատքի դուռը բացաւ։
  • 27Եւ շատ ժամանակ այնտեղ մնացին աշակերտների հետ։
  • 28Եւ Հրէաստանից ոմանք իջել էին եղբայրներին սովորեցնում էին որ Եթէ չ’թլփատուիք Մովսէսի սովորութեանը պէս, չէք կարող փրկուիլ։
← Ցանկ