ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ12
  • 1Այն ժամանակը Հերովդէս թագաւորը ձեռք գցեց, որ եկեղեցուցը մի քանիսին չարչարէ։
  • 2Եւ Յակոբոսին՝ Յովհաննէսի եղբօրը, սրով սպանեց։
  • 3Եւ տեսնելով որ Հրէաներին հաճելի է, նորա վերայ Պետրոսին էլ բռնեց. (եւ բաղարջակերաց օրերն էր։)
  • 4Նորան երբ որ բռնեց՝ բանտը դրաւ, եւ մատնեց չորս կարգ չորսական զինուորների որ պահեն նորան. Եւ կամենում էր զատկից յետոյ նորան բերել ժողովրդի առաջին։
  • 5Եւ Պետրոսը բանտումը պահուած էր. Բայց նորա համար անդադար աղօթք էր լինում եկեղեցուցը դէպի Աստուած։
  • 6Եւ երբոր Հերովդէսը կամեցաւ նորան դուրս բերել, այն գիշերը Պետրոսը քնած էր երկու զինուորների մէջ երկու շղթայով կապուած. Եւ պահապանները դռան առաջին բանտը պահպանում էին։
  • 7Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց, եւ տան մէջ լոյս ծագեց. Եւ խթեց Պետրոսի կողին՝ նորան արթնացրեց եւ ասեց. Վեր կաց շուտով. Եւ շղթաները վայր ընկան նորա ձեռներիցը։
  • 8Եւ հրեշտակն ասեց նորան. Գօտիդ կապիր եւ հողաթափներդ հագիր ոտներիդ, եւ նա այնպէս արաւ. Եւ ասեց նորան. Հանդերձներդ քեզ վերայ գցիր եւ իմ ետեւից եկ։
  • 9Եւ նա դուրս եկաւ գնում էր նորա ետեւից, եւ չ’գիտէր թէ ճշմարիտ է հրեշտակից եղածը. Որովհետեւ կարծում էր թէ երազ է տեսնում։
  • 10Եւ երբոր նորանք անցան առաջի պահապաններից եւ երկրորդից, եկան մինչեւ երկաթի դուռը որ դէպի քաղաքն էր տանում. որ ինքն իրանից բացուեցաւ նորանց համար, եւ դուրս գալով մի փողոց անցան, եւ շուտով հրեշտակը նորանից հեռացաւ։
  • 11Եւ Պետրոսը ինքն իրան գալով ասեց. Հիմա ճշմարիտ իմացայ, որ Տէրն իր հրեշտակն ուղարկեց, եւ փրկեց ինձ Հերովդէսի ձեռիցը, եւ Հրէաների ժողովրդի բոլոր սպասած բաներիցը։
  • 12Եւ մտածելով եկաւ Մարկոս կոչուած Յովհաննէսի մայր Մարիամի տունը, ուր շատերը ժողովուած՝ աղօթք էին անում։
  • 13Եւ փողոցի դուռը որ թակեց, մի աղախին՝ անունը Հռովդէ մօտ եկաւ, որ ականջ դնէ.
  • 14Եւ Պետրոսի ձայնը ճանաչեց, ուրախութիւնիցը դուռը բաց չ’արաւ. Ներս վազեց եւ պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է։
  • 15Նորանք էլ ասեցին նորան՝ Գժուել ես. Իսկ նա հաստատում էր թէ այսպէս է. Եւ նորանք ասում էին թէ Նորա հրեշտակն է։
  • 16Բայց Պետրոսը կանգնած ստէպ դուռը թակում էր. Երբոր բաց արին, տեսան նորան եւ զարմացան։
  • 17Եւ նա ձեռքով նշան արաւ նորանց որ լուռ կենան. Եւ պատմեց նորանց, թէ ինչպէս Տէրը բանտիցն իրան հանեց. Եւ ասեց. Այս բանը պատմեցէք Յակոբոսին եւ եղբայրներին. Եւ դուրս եկաւ գնաց ուրիշ տեղ։
  • 18Եւ երբոր առաւօտ եղաւ՝ մեծ խռովութիւն կար այն զինուորների մէջ, թէ Պետրոսը ի՞նչ եղաւ։
  • 19Բայց Հերովդէսը երբոր նորան ուզեց եւ չ’գտաւ, պահապաններին քննեց եւ հրամայեց սպանել. Եւ Հրէաստանիցն իջաւ Կեսարիա՝ եւ այնտեղ էր լինում։
  • 20Եւ Հերովդէսը շատ բարկացած էր Տիւրացիների եւ Սիդոնացիների վերայ. Եւ նորանք միաբան եկան նորա մօտ. Եւ Բղաստոսին՝ թագաւորի ներսի տան վերակացուին՝ համոզելով՝ խաղաղութիւն էին խնդրում. որովհետեւ նորանց երկիրը՝ արքունիքիցն էր կերակրվում։
  • 22Եւ ամբոխն աղաղակում էր, թէ Դա Աստուծոյ ձայն է, եւ ոչ թէ մարդի։
  • 23Եւ իսկոյն Տիրոջ հրեշտակը զարկեց նորան, որովհետեւ Աստուծուն չ’տուաւ փառքը. Եւ որդներով լցուեցաւ՝ մեռաւ։
  • 24Եւ Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում։
  • 25Բառնաբասը եւ Սօղոսը իրանց պաշտօնը կատարելով Երուսաղէմիցը ետ դառան. Եւ իրանց հետ էին առել Յովհաննէսին էլ, որ Մարկոս էր կոչուած։
← Ցանկ