ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ10
  • 1Բարեպաշտ եւ աստուածավախ իր բոլոր տնովը. Շատ ողորմութիւններ էր անում ժողովրդին, եւ ամեն ժամանակ աղօթք անում դէպի Աստուած։
  • 2Նա օրուայ իբրեւ իններորդ ժամին տեսիլքի մէջ յայտնի տեսաւ Աստուծոյ հրեշտակը, որ մտնելով նորա մօտ՝ ասում էր նորան, Կոռնելիոս։
  • 3Նա էլ նորան նայելով շատ վախով բռնուեցաւ, եւ ասեց, Ի՞նչ է Տէր. Եւ նա ասեց նորան, Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները վեր ելան Աստուծոյ առաջին՝ յիշատակի համար։
  • 4Եւ հիմա մարդիկ ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Սիմօնին, որ Պետրոս է կոչվում։
  • 5Նա հիւր է մի կաշեգործ Սիմօնի մօտ, որի տունը ծովի մօտ է. Նա կ’ասէ քեզ ինչ պէտք է անել։
  • 6Եւ երբոր գնաց այն հրեշտակն՝ որ Կոռնելիոսի հետ խօսում էր, իր ծառաներից երկուսին՝ եւ իր սպասաւորներից մէկ բարեպաշտ զինուոր կանչեց.
  • 7Եւ բոլորը պատմեց նորանց, եւ ուղարկեց նորանց Յոպպէ։
  • 8Եւ հետեւեալ օրն երբոր նորանք ճանապարհ ընկան, եւ այն քաղաքին մօտեցան, Պետրոսը վեր ելաւ կտուրը վեց ժամի մօտերը աղօթք անելու.
  • 9Սովեց՝ եւ կամենում էր ճաշել, եւ նորանք կերակուր պատրաստելիս՝ մտքի յափշտակութիւն եղաւ նորա վերայ։
  • 10Եւ տեսաւ երկինքը բացուած. Եւ մի մեծ կտաւի պէս անօթ չորս ծայրիցը կապած՝ իջաւ երկրի վերայ,
  • 11Որի մէջ կային երկրի ամեն կերպ չորքոտանիները եւ գազանները եւ սողունները եւ երկնքի թռչունները։
  • 12Եւ ձայն եղաւ նորան. Վեր կաց, Պետրոս, մորթիր՝ եւ կեր։
  • 13Պետրոսն էլ ասեց. Քաւ լիցի, Տէր, որովհետեւ ես երբէք պիղծ կամ անմաքուր բան չ’կերայ։
  • 14Եւ դարձեալ երկրորդ անգամ ձայն եղաւ նորան, Այն որ Աստուած սրբեց, դու պիղծ մի համարիր։
  • 15Այս երեք անգամ եղաւ, եւ այն անօթը վերացաւ երկինքը։
  • 16Եւ երբոր Պետրոսը զարմացած էր իր մտքումը, թէ ինչ պիտի լինի այն տեսիլքը՝ որ տեսաւ, ահա Կոռնելիոսից ուղարկուած մարդիկը՝ Սիմօնի տունը որոնելով դռան մօտ կանգնեցին.
  • 17Եւ կանչելով հարցնում էին, թէ Սիմօնն՝ որ Պետրոս է կոչվում՝ այստե՞ղ է հիւր։
  • 18Եւ դեռ Պետրոսը այն տեսիլքի համար միտք էր անում, Հոգին նորան ասեց. Ահա երեք մարդիկ քեզ որոնում են։
  • 19Բայց վեր կաց իջիր. Եւ գնա նորանց հետ առանց խղճմտանք անելու, որովհետեւ ես եմ ուղարկել նորանց։
  • 20Եւ Պետրոսն իջաւ այն մարդկանց մօտ որ Կոռնելիոսիցը նորա մօտ էին ուղարկուած, եւ ասեց. Ահա ես եմ, որին որոնում էք. Ի՞նչ բան կայ որի համար եկաք դուք։
  • 21Նորանք էլ ասեցին, Կոռնելիոս հարիւրապետն՝ արդար եւ աստուածավախ մարդ, որ Հրէաների բոլոր ազգիցը բարի վկայութիւն ունի, նա հրաման առաւ մի սուրբ հրեշտակից, որ քեզ կանչէ իր տունը եւ քեզանից խօսքեր լսէ։
  • 22Եւ ներս կանչեց նորանց՝ եւ ընդունեց իբրեւ հիւր։
  • 23Եւ հետեւեալ օրը Պետրոսը նորանց հետ գնաց. Եւ այն եղբայրներիցն՝ որ Յոպպէյումն էին, մի քանիսը նորա հետ եկան։
  • 24Եւ հետեւեալ օրը մտան Կեսարիա. Եւ Կոռնելիոս իր ազգականներին եւ ընտանի բարեկամներին կանչել էր, եւ սպասում էր նորանց։
  • 25Եւ եղաւ երբոր Պետրոսը ներս էր մտնում, Կոռնելիոսը դիմաւորեց նորան, եւ ոտներն ընկած երկրպագեց։
  • 26Պետրոսն էլ կանգնեցրեց նորան եւ ասեց. Վեր կաց, ես ինքնս էլ մարդ եմ։
  • 27Եւ նորա հետ խօսելով ներս մտաւ. Եւ այնտեղ շատ մարդ ժողովուած գտաւ։
  • 28Եւ նորանց ասեց. Դուք գիտէք, ինչպէս ապօրէն բան է Հրէայ մարդի համար մի այլազգու դպչիլ կամ մօտենալ. Բայց Աստուած ինձ ցոյց տուաւ, ոչ մէկ մարդի էլ պիղծ կամ անմաքուր չ’ասել։
  • 29Սորա համար էլ առանց ընդդէմ խօսելու եկայ, երբոր կանչուեցայ. Հիմա հարցնում եմ, Ի՞նչ բանի համար կանչեցիք ինձ։
  • 30Եւ Կոռնելիոսը ասեց. Չորս օրից առաջ մինչեւ այս ժամը՝ ծոմ էի պահում եւ՝ իններորդ ժամին իմ տան մէջ աղօթք էի անում, եւ ահա մի մարդ կանգնեց իմ առաջին սպիտակ հանդերձներով, եւ ասեց.
  • 31Կոռնելիոս, քո աղօթքը լսուեցաւ, եւ քո ողորմութիւնները յիշուեցան Աստուծոյ առաջին։
  • 32Հիմա ուղարկիր Յոպպէ, եւ կանչիր Սիմօնին՝ որ Պետրոս է կոչվում. Սա մի կաշեգործ Սիմօնի տանը հիւր է՝ ծովի մօտ. երբ որ նա գայ, քեզ հետ կ’խօսի՝։
  • 33Եւ ես իսկոյն քեզ մօտ ուղարկեցի. Դու էլ լաւ արիր, որ եկար. Հիմա մենք ամենքս Աստուծոյ առաջին կանգնած ենք, որ լսենք այն ամենն՝ որ Տէրիցը քեզ հրամայուած է։
  • 34Պետրոսը իր բերանը բանալով ասեց. Ճշմարտութեամբ հասկանում եմ, որ Աստուած աչառ չէ.
  • 35Այլ ամեն ազգումն, ով որ վախենում է նորանից՝ եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նորան։
  • 36Այն խօսքը որ ուղարկեց Իսրայէլի որդկանցը համար, խաղաղութիւն աւետարանել Յիսուս Քրիստոսի ձեռովը. (սա է ամենի Տէրը.)
  • 37Դուք ինքներդ գիտէք այն բանն, որ եղաւ բոլոր Հրէաստանումը Գալիլեայից սկսած այն մկրտութիւնից յետոյ, որ Յովհաննէսը քարոզեց.
  • 38Այն Յիսուսին որ Նազարէթիցն է, թէ ինչպէս նորան Աստուած Սուրբ Հոգով եւ զորութիւնով օծեց. Որ ման եկաւ բարի անելով եւ սատանայիցը բոլոր հարստահարուածներին բժշկելով. Որովհետեւ Աստուած նորա հետ էր։
  • 39Եւ մենք վկայ ենք այն ամեն բաներին, որ Հրէաների երկրումը եւ Երուսաղէմումն արաւ. որին փայտից կախած սպանեցին։
  • 40Նորան Աստուած յարութիւն տուաւ երրորդ օրը. Եւ յայտնի արաւ նորան։
  • 41Ոչ թէ բոլոր ժողովրդին, այլ մեզ՝ Աստուածանից առաջագոյն ընտրուած վկաներիս. որ կերանք եւ խմեցինք նորա հետ՝ նորա մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։
  • 42Եւ պատուիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին։
  • 43Բոլոր մարգարէները վկայութիւն են տալիս նորա մասին, որ նորա անունովը մեղքերի թողութիւն կ’առնէ ամեն նորան հաւատացողը։
  • 44Եւ Պետրոսը դեռ այս բանը խօսելիս, Սուրբ Հոգին իջաւ այն խօսքը լսողների բոլորի վերայ։
  • 45Եւ զարմացան Պետրոսի հետ եկող հաւատացեալները, որ թլփատութիւնիցն էին. որ հեթանոսների մէջ էլ Սուրբ Հոգու պարգեւը թափվում էր։
  • 46Որովհետեւ լսում էին՝ որ նորանք լեզուներով խօսում եւ Աստուծուն փառաւորում էին։
  • 47Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Մի՞թէ մէկը կարող է ջուրը արգիլել, որ սորանք չ’մկրտուին, որ Սուրբ Հոգին ընդունեցին ինչպէս եւ մենք։
  • 48Եւ նորանց հրամայեց որ Տիրոջ անունովը մկրտուին. Այն ժամանակ աղաչեցին նորան՝ որ մի քանի օր մնայ։
← Ցանկ