ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ1
  • 1Առաջին պատմութիւնն արի, ով Թէոփիլէ, ամեն բանի համար, որ Յիսուսը սկսեց անել եւ սովորեցնել,
  • 2Մինչեւ այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռովը պատուէր տուաւ իր ընտրած առաքեալներին, եւ վերացաւ.
  • 3Որոնց էլ իր չարչարանքից յետոյ իրան կենդանի կանգնացրեց շատ ապացոյցներով քառասուն օրուայ միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծոյ արքայութեան համար խօսելով։
  • 4Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին, որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք։
  • 5Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ։
  • 6Եւ նորանք մէկտեղ գալով հարցնում էին նորան եւ ասում. Տէր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայէլի թագաւորութիւնը։
  • 7Եւ նա ասեց նորանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը եւ ժամանակները, որ Հայրն իր իշխանութիւնումը դրաւ։
  • 8Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։
  • 9Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։
  • 10Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով,
  • 11Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս։
  • 12Այն ժամանակ ետ դառան Երուսաղէմ Ձիթենեաց անուանուած սարիցը, որ մօտ է Երուսաղէմին շաբաթ օրուայ ճանապարհի չափ։
  • 14Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ, եւ Յիսուսի մայր Մարիամի եւ նորա եղբայրների հետ։
  • 15Եւ այն օրերումը Պետրոսը վերկացաւ եղբայրների մէջ ասեց, եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ բազմութիւն կային.
  • 16Մարդիկ եղբարք, պէտք էր այն գրուածը կատարուէր. որ առաջուց ասեց Սուրբ Հոգին Դաւիթի բերանովը Յուդայի համար, որ Յիսուսի բռնողներին առաջնորդ եղաւ։
  • 17Որ նա մեզ հետ համարուած էր. եւ այս պաշտօնի վիճակը նորան էլ հասել էր։
  • 18Արդ սա անիրաւութեան վարձքովը մի ագարակ ստացաւ. Եւ գլխի վայր ընկնելով միջիցը ճղուեցաւ, եւ նորա բոլոր փորը դուրս թափուեցաւ։
  • 19Եւ յայտնի եղաւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին. Մինչեւ որ այն ագարակի անունն իրանց լեզուովը Ակեղդամա կոչուեցաւ. Այսինքն՝ Արիւնի ագարակ։
  • 20Որովհետեւ Սաղմոսների գրքումն գրուած է, թէ Նորա բնակութիւնը աւերակ պիտի լինի, եւ նորանում բնակող չ’լինի. Եւ նորա պաշտօնը ուրիշն առնէ։
  • 21Հիմա պէտք է այս մարդկանցիցը, որ մեզ հետ են եղել այն բոլոր ժամանակը, որ Տէր Յիսուսը մեզ հետ մտաւ եւ դուրս ելաւ,
  • 22Յովհաննէսի մկրտութիւնիցն սկսած մինչեւ այն օրը, որ մեզանից վերացաւ, սորանցից մէկը մեզ հետ վկայ լինի նորա յարութեանը։
  • 23Եւ երկու հոգի կանգնեցրին՝ Յովսէփին՝ որ Բարսաբա էր կոչվում, որ Յուստոս անուանուեցաւ, եւ Մատաթիային։
  • 24Եւ աղօթք անելով ասեցին. Դու, Տէր, ամենի սրտագէտ. Այս երկուսից մէկը յայտնիր, որին ընտրեցիր,
  • 25Որ այս պաշտօնի եւ առաքելութեան վիճակն առնէ, որից Յուդան ընկաւ՝ իր տեղը գնալու համար։
  • 26Եւ նորանց վերայ վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Մատաթիային վերայ, եւ նա տասնեւմէկ առաքեալների հետ համարուեցաւ։
← Ցանկ