ՀՈՎՀԱՆՆԵՍ6
  • 1Սորանից յետոյ Յիսուսը գնաց Գալիլեայի Տիբերեա ծովի միւս կողմը։
  • 2Եւ շատ ժողովուրդ գնում էր նորա ետեւից. Որովհետեւ տեսնում էին նորա նշանները, որ անում էր հիւանդների վերայ։
  • 3Յիսուսն էլ վեր ելաւ սարը, եւ նստեց իր աշակերտների հետ այնտեղ։
  • 4Եւ Հրէաների զատիկի տօնը մօտ էր։
  • 5Յիսուսն էլ իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ, որ շատ ժողովուրդ էր գալիս իրան մօտ. Ասեց Փիլիպպոսին. Ի՞նչ տեղից հաց առնենք, որ դորանք ուտեն։
  • 6Բայց այս ասեց՝ նորան փորձելով. Որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ պիտի անէր։
  • 7Փիլիպպոսը պատասխանեց նորան. Երկու հարիւր դահեկանի հաց բաւական չէ դորանց, որ ամեն մէկը մի քիչ առնէ։
  • 8Նորա աշակերտներից մէկը, Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ ասեց նորան.
  • 9Այստեղ մէկ տղայ կայ, որ հինգ գարիէ հաց ունի եւ երկու փոքր ձուկ. բայց սա ի՞նչ է այդչափ մարդկանց համար։
  • 10Յիսուսն էլ ասեց. Մարդկանցը նստեցրէք. Եւ շատ խոտ կար այն տեղը. Եւ մարդիկը նստեցին համարով իբր հինգ հազար։
  • 11Եւ Յիսուսը հացերն առաւ՝ գոհացաւ եւ բաժանեց աշակերտներին, եւ աշակերտներն էլ նստողներին, նոյնպէս էլ ձկներիցը որչափ որ կամեցան։
  • 12Եւ երբոր կշտացան, ասեց իր աշակերտներին. Ժողովեցէք աւելացած կտորները՝ որ բան չ’կորչի։
  • 13Եւ ժողովեցին, եւ կտորներիցը տասնեւերկու կողով լցրին այն հինգ գարիէ հացիցը, որ ուտողներիցն աւելացաւ։
  • 14Բայց մարդիկն՝ երբոր տեսան այն նշանն որ արաւ Յիսուսը, ասում էին թէ Սա է ճշմարտապէս այն մարգարէն որ պիտի աշխարհք գար։
  • 15Յիսուսն էլ իմանալով թէ գալու են իրան յափշտակեն, որ թագաւոր շինեն իրան, դարձեալ մինակ գնաց սարը։
  • 16Եւ երբ որ իրիկուն եղաւ, նորա աշակերտները իջան ծովի եզրը.
  • 17Եւ նաւը մտնելով գնացին ծովի այն կողմը՝ Կափառնայում. Եւ արդէն մթնել էր, եւ Յիսուսը չէր եկել նորանց մօտ։
  • 18Եւ ծովն էլ սաստիկ քամու փչելուցը յուզվում էր։
  • 19Եւ երբոր թիավարելով քսանեւհինգ կամ երեսուն ասպարէզի չափ առաջ էին գնացել, տեսան Յիսուսին ծովի վերայ քայլելով գալիս, որ նաւին մօտենում էր եւ վախեցան։
  • 20Նա էլ ասեց նորանց. Ես եմ մի վախենաք։
  • 21Եւ կամենում էին նորան ընդունել նաւի մէջ. Եւ նաւը շուտով հասաւ այն երկիրը, որ գնում էին։
  • 23(Բայց Տիբերեայիցը ուրիշ նաւեր եկան այն տեղի մօտ, ուր հացը կերան Տիրոջ գոհանալովը։)
  • 24Արդ երբոր ժողովուրդը տեսաւ, որ Յիսուսն այնտեղ չէ, եւ ոչ էլ նորա աշակերտները, իրանք էլ նաւերը մտան եւ եկան Կափառնայում, Յիսուսին որոնելով։
  • 25Եւ երբոր նորան ծովի այն կողմին գտան, նորան ասեցին. Ռաբբի, ե՞րբ եկար այստեղ։
  • 26Յիսուսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Դուք ինձ որոնում էք՝ ոչ թէ նորա համար որ նշաններ տեսաք, բայց որ հացիցը կերաք եւ կշտացաք։
  • 27Գործեցէք ոչ թէ կորչելու կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնացող է յաւիտենական կեանքի մէջ, որ մարդի Որդին կ’տայ ձեզ. որովհետեւ Աստուած Հայրը կնքեց նորան։
  • 28Արդ նորան ասեցին. Ի՞նչ անենք, որ Աստուծոյ գործերը գործենք։
  • 29Յիսուսն էլ պատասխանեց եւ նորանց ասեց. Սա է Աստուծոյ գործը, որ հաւատաք նորան, որին նա ուղարկեց։
  • 30Եւ նորան ասեցին. Ապա դու ի՞նչ նշան ես անում, որ տեսնենք եւ հաւատանք, ի՞նչ ես գործում։
  • 31Մեր հայրերը անապատումը մանանան կերան. Ինչպէս գրուած է թէ Երկնքիցը հաց տուաւ նորանց ուտելու։
  • 32Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ոչ թէ Մովսէսը տուաւ ձեզ այն հացը երկնքից, այլ իմ Հայրը տալիս է ձեզ երկնքից ճշմարիտ հացը։
  • 33Որովհետեւ Աստուծոյ հացը նա է՝ որ երկնքիցն է իջնում, եւ որ աշխարհքին կեանք է տալիս։
  • 34Նորանք էլ ասեցին. Տէր, ամեն ժամանակ տուր մեզ այդ հացը։
  • 35Յիսուսն էլ նորանց ասեց. Ես եմ կեանքի հացը. ինձ մօտ եկողը չի սովիլ, եւ ինձ հաւատացողը երբէք չի ծարաւիլ։
  • 36Բայց ես ասեցի ձեզ, թէ տեսաք էլ ինձ, եւ չէք հաւատում։
  • 37Այն ամենը որ Հայրն ինձ տալիս է, ինձ մօտ կ’գայ. եւ ինձ մօտ եկողին ես դուրս չեմ հանիլ։
  • 38Որովհետեւ ես իջայ երկնքիցը, որ ոչ թէ իմ կամքն անեմ, այլ ինձ ուղարկողի կամքը։
  • 39Սա է ինձ ուղարկող Հօր կամքը, որ այն ամենը որ նա ինձ տուաւ. Նորանից չ’կորցնեմ. Այլ յետին օրումը յարուցանեմ նորան։
  • 40Եւ սա է ինձ ուղարկողի կամքը. որ ամեն ով որ տեսնէ Որդուն եւ հաւատայ նորան, յաւիտենական կեանք ունենայ. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։
  • 41Հրէաներն էլ տրտնջում էին նորանից, որ ասեց, թէ Ես եմ երկնքից իջած հացը։
  • 42Եւ ասում էին. Չէ՞ որ սա Յիսուսն է Յովսէփի որդին, որի հօրը եւ մօրը ճանաչում ենք. Ապա սա ի՞նչպէս է ասում, Ես երկնքիցն եմ իջել։
  • 43Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մի տրտնջաք իրար հետ։
  • 44Ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։
  • 45Գրուած է մարգարէների մէջ թէ Եւ ամենքն Աստուածանից սովորած կ’լինին. Արդ ամեն ով որ Հօրիցը լսում եւ սովորում է, գալիս է ինձ մօտ։
  • 46Իբր չէ թէ մէկը տեսել է Հօրը. բայց միայն նա, որ Աստուածանից է. Նա տեսել է Հօրը։
  • 47Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. Ինձ հաւատացողը յաւիտենական կեանք ունի.
  • 48Ես եմ կեանքի հացը։
  • 49Ձեր հայրերը մանանան կերան անապատումը, եւ մեռան.
  • 50Սա է այն հացը, որ երկնքիցն է իջնում որ եթէ մէկը սորանից ուտէ, չի մեռնիլ։
  • 51Ես եմ կենդանի հացն, որ երկնքիցն է իջել։
  • 52Եթէ մէկն այս հացիցն ուտէ, յաւիտեան կ’ապրի. եւ այն հացն՝ որ ես կ’տամ՝ իմ մարմինն է, որ ես նորան աշխարհքի կեանքի համար կ’տամ։
  • 53Հրէաներն էլ իրար հետ կռվում էին եւ ասում. Սա ի՞նչպէս կարող է իր մարմինը տալ մեզ ուտելու համար։
  • 54Յիսուսն էլ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, եթէ մարդի Որդու մարմինը չ’ուտէք եւ նորա արիւնը չ’խմէք, կեանք չ’ունիք ձեր անձերումը։
  • 55Իմ մարմինը ուտողը եւ իմ արիւնը խմողը յաւիտենական կեանք ունի. Եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան։
  • 56Որովհետեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, եւ իմ արիւնը ճշմարիտ խմելիք է։
  • 57Իմ մարմինն ուտողը եւ իմ արիւնը խմողը մնում է ինձանում, եւ ես նորանում։
  • 58Ինչպէս ինձ ուղարկեց կենդանի Հայրը, եւ ես կենդանի եմ Հօր համար. Այնպէս էլ նա որ ինձ ուտում է, կենդանի կ’լինի ինձ համար։
  • 59Սա է այն հացը՝ որ երկնքիցն է իջել. Ոչ թէ ինչպէս ձեր հայրերը մանանան կերան եւ մեռան. Այս հացն ուտողը յաւիտեան կ’ապրի։
  • 60Այս ասեց ժողովարանումը երբ որ Կափառնայումի մէջ սովորեցնում էր։
  • 61Եւ նորա աշակերտներից շատերը որ լսեցին, ասեցին. Խիստ է այդ բանը, ո՞վ կարող է լսել դորան։
  • 62Բայց երբոր Յիսուսը գիտաց իր անձնումը, թէ իր աշակերտները տրտնջում էին դորա համար, նորանց ասեց. Դա գայթակղեցնո՞ւմ է ձեզ։
  • 63Ապա ի՞նչ էք մտածելու եթէ մարդի Որդին տեսնէք՝ վեր գնալիս, ուր որ առաջ էր։
  • 64Հոգին է կենդանացնողը, մարմինը ոչինչ օգուտ չէ տալիս. Այն բանն որ ես ձեզ հետ խօսեցի, հոգի է եւ կեանք է։
  • 65Բայց ձեզանից կան ոմանք, որ չեն հաւատում, որովհետեւ Յիսուսը սկզբիցը գիտէր թէ ով են չ’հաւատացողները, եւ ով է նա՝ որ պիտի մատնէր նորան։
  • 66Եւ ասեց. Նորա համար ասեցի ձեզ՝ թէ ոչ ով կարող չէ ինձ մօտ գալ, եթէ իմ Հօրիցը տրուած չ’լինի նորան։
  • 67Սորանից յետոյ նորա աշակերտներից շատերը ետ գնացին, եւ այլեւս ման չէին գալիս նորա հետ։
  • 68Յիսուսն էլ ասեց այն տասնեւերկուսին, Մի՞թէ դուք էլ ուզում էք գնալ։
  • 69Սիմօն Պետրոսն էլ պատասխանեց նորան. Տէր, ո՞ւմ մօտ գնանք. յաւիտենական կեանքի խօսքեր ունիս դու։
  • 70Եւ մենք հաւատացինք եւ ճանաչեցինք, թէ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստուծոյ Որդին։
  • 71Յիսուսը պատասխանեց նորանց. Չէ՞ որ ես ձեզ տասնեւերկուսիդ ընտրեցի, եւ ձեզանից մէկը սատանայ է։
← Ցանկ