ՀՈՎՀԱՆՆԵՍ3
  • 1Եւ Փարիսեցիներիցը մի մարդ կար՝ անունը Նիկոդեմոս՝ Հրէաների իշխան։
  • 3Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. Եթէ մէկը վերստին չ’ծնուի՝ կարող չէ Աստուծոյ արքայութիւնը տեսնել։
  • 4Նիկոդեմոսը նորան ասեց. Մարդ ի՞նչպէս կարող է ծնուիլ՝ որ ծեր է. Մի՞թէ կարող է երկրորդ անգամ իր մօր արգանդը մտնել եւ ծնուիլ։
  • 5Յիսուսը պատասխանեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ. եթէ մէկը ջրից եւ Հոգուց չ’ծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել։
  • 6Մարմնիցը ծնուածը մարմին է. Եւ Հոգուցը ծնուածը հոգի է։
  • 7Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պէտք է ձեզ՝ վերստին ծնուիլ։
  • 8Քամին որտեղ ուզում է՝ փչում է, եւ նորա ձայնը լսում ես. Բայց չ’գիտես թէ ո՞ր տեղից է գալիս եւ ո՞ր տեղ է գնում. Այսպէս է ամեն Հոգուցը ծնուածը։
  • 9Նիկոդեմոսը պատասխանեց եւ ասեց նորան. Այդ ի՞նչպէս կարող է լինիլ։
  • 10Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Դու ես Իսրայէլի վարդապետը, եւ այս չ’գիտե՞ս։
  • 11Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ քեզ, թէ ինչ որ գիտենք՝ խօսում ենք, եւ ինչ որ տեսանք՝ վկայում ենք. եւ մեր վկայութիւնը չէք ընդունում։
  • 12Եթէ երկրաւոր բաներն ասեցի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ի՞նչպէս կ’հաւատաք, եթէ երկնաւոր բաներն ասեմ։
  • 13Եւ ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքումն է։
  • 14Եւ ինչպէս Մովսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ.
  • 15Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։
  • 16Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ։
  • 17Որովհետեւ Աստուած իր Որդին չ’ուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի։
  • 18Նորան հաւատացողը չի դատապարտուիլ, իսկ չ’հաւատացողն արդէն դատապարտուած է. Որովհետեւ չ’հաւատաց Աստուծոյ միածին Որդու անունին։
  • 19Եւ սա է դատաստանը, որ լոյսն եկաւ աշխարհքը, եւ մարդիկ խաւարն աւելի սիրեցին քան թէ լոյսը, որովհետեւ նորանց գործերը չար էին։
  • 20Որովհետեւ ամեն չար գործողը ատում է լոյսին, եւ չէ գալիս դէպի լոյսը, որ նորա գործերը չ’յանդիմանուին։
  • 21Իսկ ճշմարտութիւն գործողը գալիս է դէպի լոյսը, որ նորա գործերը յայտնուին, ու Աստուծով գործուեցան։
  • 22Սորանից յետոյ եկաւ Յիսուսը եւ նորա աշակերտները Հրէաստանի երկիրը. Եւ այնտեղ նորանց հետ մնում՝ եւ մկրտում էր։
  • 23Եւ Յովհաննէսն էլ Այենոնումն էր մկրտում՝ Սաղեմի մօտ. Որովհետեւ այնտեղ շատ ջուր կար. Եւ գալիս էին եւ մկրտվում էին։
  • 24Որովհետեւ Յովհաննէսը դեռ բանտի մէջ չէր գցուած։
  • 25Արդ Յովհաննէսի աշակերտները Հրէաների հետ վեճ ունեցան մաքրութեան համար։
  • 26Եւ Յովհաննէսի մօտ եկան եւ ասեցին նորան. Ռաբբի, նա որ Յորդանանի այն կողմումն էր քեզ հետ, որի համար դու վկայեցիր, ահա նա մկրտում է, եւ ամենքը նորա մօտ են գալիս։
  • 27Յովհաննէսը պատասխանեց եւ ասեց. Մարդ չէ կարող ոչինչ վեր առնել, եթէ երկնքիցը տրուած չ’լինի նորան։
  • 28Դուք ինքներդ վկայում էք ինձ համար, որ ասեցի ձեզ, թէ Ես Քրիստոսը չեմ, այլ թէ նորա առաջից ուղարկուած եմ։
  • 29Հարսն ունեցողն է փեսայ. բայց փեսայի բարեկամը, որ կանգնած է եւ լսում է նորան, ուրախութիւնով ուրախանում է փեսայի ձայնի համար. Արդ իմ այս ուրախութիւնը լցուած է։
  • 30Նորան պէտք է աճել, եւ ինձ փոքրանալ։
  • 31Վերեւից եկողն ամենից վեր է. երկրիցը լինողը երկրիցն է եւ երկրիցն է խօսում. երկնքից եկողն ամենից վեր է.
  • 32Ինչ որ տեսաւ եւ լսեց, նա է վկայում. Եւ նորա վկայութիւնը ոչ ով չէ ընդունում։
  • 33Նորա վկայութիւնն ընդունողը կնքեց, թէ Աստուած ճշմարիտ է։
  • 34Որովհետեւ նա որին Աստուած ուղարկեց, Աստուծոյ բանն է խօսում. Որովհետեւ Աստուած Հոգին չափով չէ տալիս։
  • 35Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան նորա ձեռն է տուել։
  • 36Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. Իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ, այլ Աստուծոյ բարկութիւնը մնում է նորա վերայ։
← Ցանկ