ՀՈՎՀԱՆՆԵՍ2
  • 2Յիսուսն էլ կանչուեցաւ այն հարսանիքը եւ նորա աշակերտներն էլ։
  • 3Եւ երբոր գինին պակասեց, Յիսուսի մայրն ասեց նորան. Գինի չ’ունին։
  • 4Յիսուսը նորան ասեց, Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, կին. իմ ժամանակը դեռ չէ հասել։
  • 5Նորա մայրն ասեց սպասաւորներին. Ինչ որ ասէ ձեզ, արէք։
  • 6Այնտեղ վեց քարէ կարասներ կային Հրէաների մաքրուելու համար, որոնցից ամեն մէկը երկու կամ երեք մար էին տանում։
  • 7Յիսուսը նորանց ասեց. Այդ կարասները ջրով լցրէք. Եւ նորանց լցրին մինչեւ վերը։
  • 8Եւ նորանց ասեց. Հիմա առէք եւ տարէք սեղանապետին. Եւ նորանք տարան։
  • 9Եւ երբոր վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց, (եւ չ’գիտէր թէ ինչ տեղից է. Բայց սպասաւորները գիտէին՝ որ ջուրը լցրել էին) սեղանապետը փեսային կանչեց,
  • 10Եւ նորան ասեց. Ամեն մարդ առաջ լաւ գինին է տալիս. Եւ երբոր արբենան, այն ժամանակ վատը. Դու լաւ գինին մինչեւ հիմա պահեցիր։
  • 11Նշանների սկիզբը Յիսուսն այս արաւ Գալիլեայի Կանայումը. Եւ իր փառքը յայտնեց. Եւ նորա աշակերտները հաւատացին նորան։
  • 12Սորանից յետոյ Յիսուսն իջաւ Կափառնայում, ինքն եւ իր մայրը եւ իր եղբայրները եւ իր աշակերտները. Եւ շատ օրեր չ’մնացին այնտեղ։
  • 13Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ Յիսուսը ելաւ Երուսաղէմ։
  • 14Եւ տաճարումը գտաւ եզներ եւ ոչխարներ եւ աղաւնիներ ծախողներին, եւ սեղանաւորներին նստած.
  • 15Եւ չուանից խարազան շինեց, եւ ամենին տաճարիցը դուրս հանեց՝ ոչխարներն էլ եւ եզներն էլ, եւ սեղանաւորների պղինձները ցրուեց եւ տախտակները կործանեց։
  • 16Եւ աղաւնի ծախողներին ասեց. Դորանց վեր առէք այստեղից. իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն։
  • 17Եւ նորա աշակերտները յիշեցին, թէ գրուած է, Քո տան նախանձը կերաւ ինձ։
  • 18Արդ Հրէաները պատասխանեցին եւ ասեցին նորան. Ի՞նչ նշան ես ցոյց տալիս մեզ, որ անում ես այդ։
  • 19Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Քանդեցէք այդ տաճարը, եւ երեք օրում կ’կանգնեցնեմ նորան։
  • 20Հրէաներն էլ ասեցին. Այս տաճարը քառասունեւվեց տարում շինուեցաւ, եւ դու երեք օրումը կ’կանգնեցնե՞ս դորան։
  • 21Բայց նա իր մարմնի տաճարի համար էր ասում։
  • 22Արդ երբոր նա մեռելների միջից յարութիւն առաւ, նորա աշակերտները յիշեցին, թէ նա ասեց նորանց այս բանը. Եւ հաւատացին գրքին՝ եւ այն խօսքին որ ասեց Յիսուսը։
  • 23Եւ երբոր Երուսաղէմումն էր զատկի տօնին, շատ մարդիկ հաւատացին նորա անունին. Տեսնելով նորա այն նշանները, որ անում էր։
  • 24Բայց Յիսուս ինքն իր անձը չէր հաւատում նորանց. Որովհետեւ ինքն ամենը գիտէր։
  • 25Եւ որովհետեւ պէտք չէր որ մէկը վկայէր մարդի համար. որովհետեւ ինքը գիտէր թէ ինչ կար մարդումը։
← Ցանկ