ՀՈՎՀԱՆՆԵՍ18
  • 1Յիսուսը այս ասելուց յետոյ իր աշակերտների հետ դուրս գնաց Կեդրոն հեղեղատի միւս կողմը, որտեղ մի պարտէզ կար. Որի մէջ մտաւ ինքը եւ իր աշակերտները։
  • 2Յուդան՝ նորան մատնողն էլ գիտէր այն տեղը. որովհետեւ Յիսուսը շատ անգամ ժողովուել էր այնտեղ իր աշակերտների հետ։
  • 3Եւ Յուդան զինուորների գունդը եւ քահանայապետներից եւ Փարիսեցիներից սպասաւորներ առնելով եկաւ այնտեղ ջահերով եւ լապտերներով եւ զէնքերով։
  • 4Բայց Յիսուսը՝ երբոր գիտաց այն ամեն բաները, որ գալիս էին իր վերայ, դուրս եկաւ նորանց ասեց. Ո՞ւմ էք ուզում։
  • 5Պատասխանեցին նորան. Յիսուս Նազովրեցուն. Յիսուսը նորանց ասեց. Ես եմ. Յուդան՝ նորան մատնողն էլ կանգնած էր նորանց հետ։
  • 6Երբոր ասեց նորանց թէ Ես եմ, նորանք ետ ետ գնացին, եւ գետնի վերայ ընկան։
  • 7Եւ դարձեալ հարցրեց նորանց, Ո՞ւմ էք ուզում. Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցուն։
  • 8Յիսուսը պատասխանեց. Ձեզ ասեցի թէ Ես եմ. Արդ թէ որ ինձ էք ուզում, թող տուէք դորանց, որ գնան։
  • 9Որ կատարուի այն խօսքը որ ասեց, թէ Նորանց որ ինձ տուիր, նորանցից ոչ մէկն էլ չ’կորցրի։
  • 10Բայց Սիմօն Պետրոսը, որ սուր ունէր, քաշեց նորան եւ քահանայապետի ծառային զարկեց, եւ նորա աջ ականջը կտրեց գցեց. Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր։
  • 11Յիսուսն էլ Պետրոսին ասեց. Սուրդ դիր պատեանի մէջը. այն բաժակը որ իմ Հայրը տուաւ ինձ, ես այն չ’խմե՞մ։
  • 12Եւ զինուորների գունդը եւ հազարապետը եւ Հրէաների սպասաւորները բռնեցին Յիսուսին, եւ կապեցին նորան.
  • 13Եւ տարան նորան առաջ Աննայի մօտ. Որովհետեւ Կայիափայի աներն էր, որ այն տարուայ քահանայապետն էր։
  • 14Սա այն Կայիափան էր, որ Հրէաներին խրատ տուաւ, թէ Լաւ է, մէկ մարդ կորչի ժողովրդի համար։
  • 15Եւ Սիմօն Պետրոսը եւ միւս աշակերտը գնում էին Յիսուսի ետեւից։ Այն աշակերտը ծանօթ էր քահանայապետին, եւ Յիսուսի հետ մտաւ քահանայապետի սրահը։
  • 16Պետրոսն էլ դռան մօտ կանգնած էր դուրսը. Այն միւս աշակերտը որ քահանայապետին ծանօթ էր, դուրս եկաւ եւ դռնապանին ասեց, եւ Պետրոսին ներս մտցրեց։
  • 17Եւ այն աղջիկը՝ որ դռնապան էր՝ Պետրոսին ասեց. Մի՞թէ դու էլ այն մարդի աշակերտներիցն ես. Եւ նա ասեց. Չեմ։
  • 18Ծառաներն ու սպասաւորներն էլ կանգնել էին՝ կրակ արած, որովհետեւ ցուրտ էր, եւ տաքանում էին. Պետրոսն էլ նորանց հետ կանգնած էր եւ տաքանում էր։
  • 19Եւ քահանայապետը Յիսուսին հարցրեց նորա աշակերտների համար եւ նորա վարդապետութեան համար։
  • 20Յիսուսը պատասխանեց նորան. Ես յայտնի խօսեցի աշխարհքին. Ես միշտ սովորեցրի ժողովարանումը եւ տաճարումը, որտեղ ամեն տեղից Հրէաները ժողովվում են, եւ ծածուկ ոչինչ չ’խօսեցի։
  • 21Ի՞նչու ես ինձ հարցնում. Լսողներին հարցրու, թէ ես ինչ խօսեցի նորանց. Ահա նորանք գիտեն, ես ինչ եմ ասել։
  • 22Երբոր նա սա ասեց, սպասաւորներից մէկը, որ այնտեղ կանգնած էր, Յիսուսին ապտակ տուաւ եւ ասեց. Այդպէ՞ս ես պատասխանում քահանայապետին։
  • 23Յիսուսը նորան պատասխանեց. Եթէ չար խօսեցի, վկայիր այն չարի համար. Բայց եթէ բարի, ի՞նչու ես զարկում ինձ։
  • 24Եւ Աննան նորան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտը։
  • 25Եւ Սիմօն Պետրոսը կանգնած տաքանում էր. նորան ասեցին, Մի՞թէ դու էլ նորա աշակերտներիցն ես. Նա ուրացաւ եւ ասեց՝ Չեմ։
  • 26Եւ քահանայապետի ծառաներիցը մէկը, որ ազգական էր նորան, որի ականջը Պետրոսը կտրեց, ասեց. Չէ՞ որ ես տեսայ քեզ այն պարտէզումը նորա հետ։
  • 27Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ շուտով հաւը խօսեց։
  • 28Եւ Կայիափայի մօտիցը Յիսուսին տարան պալատը. Եւ առաւօտ էր. եւ իրանք չ’մտան պալատի մէջ, որ չ’պղծուին, այլ որ զատիկն ուտեն։
  • 29Եւ Պիղատոսը դուրս եկաւ նորանց մօտ եւ ասեց. Այդ մարդի դէմ ի՞նչ գանգատ էք առաջ բերում։
  • 30Պատասխանեցին եւ ասեցին նորան. Եթէ սա չարագործ չ’լինէր, ապա նորան չէինք մատնիլ քեզ։
  • 31Պիղատոսն էլ նորանց ասեց. Դուք առէք նորան, եւ ձեր օրէնքի համեմատ դատեցէք նորան։ Հրէաներն էլ նորան ասեցին. Մեզ օրենք չէ ոչ ոքի սպանել։
  • 32Որ Յիսուսի խօսքը կատարուի, որ ասեց, ցոյց տալով՝ թէ ինչպիսի մահով է մեռնելու։
  • 33Պիղատոսը դարձեալ մտաւ պալատը, Յիսուսին կանչեց եւ նորան ասեց. Դո՞ւ ես Հրէաների թագաւորը։
  • 34Յիսուսը նորան պատասխանեց. Դու քեզանի՞ց ես ասում այդ, թէ ուրիշներն ասեցին քեզ ինձ համար։
  • 35Պիղատոսը պատասխանեց. Մի՞թէ ես էլ Հրէայ եմ. Քո ազգը եւ քահանայապետները քեզ մատնեցին ինձ. Ի՞նչ ես արել։
  • 36Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ։
  • 38Պիղատոսը նորան ասեց. Ի՞նչ է ճշմարտութիւնը։ Եւ սա ասելով դարձեալ դուրս գնաց Հրէաների մօտ եւ նորանց ասեց. Ես ոչ մի յանցանք չեմ գտնում նորանում։
  • 39Բայց ձեզ սովորութիւն է, որ զատկին մի մարդ արձակեմ ձեզ համար. Արդ կամենո՞ւմ էք, որ Հրէաների թագաւորն արձակեմ ձեզ համար։
  • 40Եւ ամենքը դարձեալ աղաղակեցին եւ ասում էին, Ոչ թէ դորան՝ այլ Բարաբբային. եւ այդ Բարաբբան մի աւազակ էր։
← Ցանկ