ՀՈՎՀԱՆՆԵՍ17
  • 1Յիսուսը այս խօսեց, եւ իր աչքերը բարձրացրեց դէպի երկինքը եւ ասեց. Հայր, ժամը հասել է, փառաւորիր քո Որդուն, որ քո Որդին էլ քեզ փառաւորէ.
  • 2Ինչպէս նորան իշխանութիւն տուիր ամեն մարմնի վերայ որ յաւիտենական կեանք տայ այն ամենին՝ որ տուիր նորան։
  • 3Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին։
  • 4Ես քեզ փառաւորեցի երկրի վերայ. այն գործը կատարեցի, որ տուիր ինձ՝ որ անեմ։
  • 5Եւ հիմա, փառաւորիր ինձ դու, Հայր, քեզ մօտ այն փառքովը, որ աշխարհքի լինելուցն առաջ ունէի քեզ մօտ։
  • 6Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որ աշխարհքիցը տուիր ինձ. Քոնն էին, եւ ինձ տուիր նորանց. Եւ քո խօսքը պահեցին։
  • 7Հիմա իմացան, որ այն ամենը որ ինձ տուիր՝ քեզանից է.
  • 8Որովհետեւ այն խօսքն՝ որ ինձ տուիր, ես նորանց տուի. Եւ նորանք ընդունեցին, եւ ճշմարտութեամբ իմացան, որ քեզանից դուրս եկայ. Եւ հաւատացին, թէ դու ուղարկեցիր ինձ։
  • 9Ես նորանց համար եմ աղաչում, ոչ թէ աշխարհքի համար եմ աղաչում. Այլ նորանց համար՝ որ ինձ տուիր, որ քոնն են։
  • 10Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է. եւ ինչ որ քոնն է՝ իմն է. Եւ ես փառաւորուած եմ նորանցում։
  • 12Երբոր ես աշխարհքումը նորանց հետ էի, ես էի պահում նորանց քո անունովը. Նորանց որ տուիր ինձ, պահեցի. եւ նորանցից ոչ մէկը չ’կորաւ. Բայց միայն կորուստի որդին, որ գրուածը կատարուի։
  • 13Բայց հիմա ես քեզ մօտ եմ գալիս. Եւ այս բանը խօսում եմ աշխարհքումը, որ իմ ուրախութիւնը կատարեալ ունենան իրանց անձերումը։
  • 14Եւ քո խօսքը նորանց տուի, եւ աշխարհքը նորանց ատեց, որովհետեւ աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։
  • 15Ես չեմ աղաչում, որ աշխարհքիցը վեր առնես նորանց. այլ որ նորանց պահես չարիցը։
  • 16Այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ։
  • 17Նորանց սուրբ արա քո ճշմարտութիւնովը. քո խօսքը ճշմարտութիւն է։
  • 18Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհք, ես էլ նորանց ուղարկեցի աշխարհք։
  • 19Եւ ես նորանց համար իմ անձը սուրբ եմ անում, որ նորանք էլ ճշմարտութիւնով սրբուած լինեն։
  • 20Բայց ոչ թէ միայն նորանց համար եմ աղաչում, այլ նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան ինձ։
  • 21Որ ամենքը մէկ լինեն, ինչպէս դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն. Որ աշխարհքը հաւատայ, թէ դու ուղարկեցիր ինձ։
  • 22Եւ ես այն փառքն՝ որ ինձ տուիր՝ նորանց տուի, որ մէկ լինեն՝ ինչպէս մենք էլ մէկ ենք։
  • 23Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում, որպէսզի աշխարհքը գիտենայ, թէ դու ուղարկեցիր ինձ. Եւ սիրեցիր նորանց՝ ինչպէս ինձ սիրեցիր։
  • 24Հայր, նորանք որ ինձ տուիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նորանք էլ ինձ հետ լինեն. Որ իմ փառքը տեսնեն, որ տուիր ինձ. որովհետեւ աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ։
  • 25Արդար Հայր, աշխարհքը չ’ճանաչեց քեզ. բայց ես ճանաչեցի քեզ, եւ սորանք ճանաչեցին որ դու ուղարկեցիր ինձ։
  • 26Եւ ես քո անունը ճանաչեցրի նորանց, եւ կ’ճանաչեցնեմ. Որ այն սէրն, որով ինձ սիրեցիր՝ նորանցում լինի, եւ ես էլ նորանցում։
← Ցանկ