ՀՈՎՀԱՆՆԵՍ15
  • 1Ես եմ ճշմարիտ որթը, եւ իմ Հայրը մշակն է։
  • 2Ամեն ճիւղ, որ ինձանում է եւ պտուղ չէ բերում, Նա կտրում է նորան. Եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ աւելի պտղաբեր լինի։
  • 3Դուք արդէն մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ հետ խօսեցի։
  • 4Կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում. Ինչպէս որ ճիւղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթէ որթումը չ’մնայ, այսպէս ոչ էլ դուք՝ եթէ ինձանում չ’մնաք։
  • 5Ես որթն եմ՝ դուք ճիւղերը. Նա որ ինձանում մնում է, եւ ես նորանում, նա շատ պտուղ է բերում. Որովհետեւ առանց ինձ չէք կարող ոչինչ անել։
  • 6Եթէ մէկն ինձանում չէ մնում, նա դուրս կ’գցուի ինչպէս ճիւղը, եւ կ’չորանայ. Եւ ժողովում են նորանց եւ կրակի մէջ գցում, եւ այրվում է։
  • 7Եթէ կենաք ինձանում՝ եւ իմ խօսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք, կ’խնդրէք, եւ կ’լինի ձեզ։
  • 8Սորանով փառաւորուեցաւ իմ Հայրը, որ շատ պտուղ բերէք. Եւ իմ աշակերտները լինիք։
  • 9Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. Կացէք իմ սէրի մէջ։
  • 10Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. Ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ։
  • 11Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի։
  • 12Սա է իմ պատուիրանքը, որ իրար սիրէք, ինչպէս որ ես ձեզ սիրեցի։
  • 13Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չ’ունի, որ մէկն իր անձը դնէ իր բարեկամների համար։
  • 14Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք ինչ որ ես պատուիրում եմ ձեզ։
  • 15Այլ եւս ծառայ չեմ ասում ձեզ, որովհետեւ ծառան չ’գիտէ, թէ իր տէրն ինչ է գործում. Բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետեւ ամեն ինչ որ լսեցի իմ Հօրիցն, իմացրի ձեզ։
  • 17Սա եմ պատուիրում ձեզ, որ իրար սիրէք։
  • 18Եթէ աշխարհքը ձեզ ատում է, գիտացէք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։
  • 19Եթէ այս աշխարհքիցը լինէիք, ապա աշխարհքն իրանը կ’սիրէր. բայց որովհետեւ աշխարհքիցը չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նորա համար աշխարհքն ատում է ձեզ։
  • 20Յիշեցէք այն խօսքն, որ ես ասեցի ձեզ թէ ծառան իր Տէրիցը մեծ չէ. Եթէ ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու. եթէ իմ խօսքը պահեցին՝ ձերն էլ կ’պահեն։
  • 21Բայց այս ամենը կ’անեն ձեզ իմ անունի համար. Որովհետեւ չ’ճանաչեցին ինձ ուղարկողին։
  • 22Եթէ ես չէի եկել եւ նորանց հետ խօսել, նորանք մեղք չէին ունենալ. բայց հիմա պատճառանք չ’ունին իրանց մեղքի համար։
  • 23Ինձ ատողն իմ Հօրն էլ է ատում։
  • 24Եթէ այն գործերը չէի գործել նորանց միջումը, որ մէկ ուրիշը չ’գործեց, մեղք չէին ունենալ. Բայց հիմա տեսան էլ, եւ ատեցին ինձ էլ եւ իմ Հօրն էլ։
  • 25Այլ այս եղաւ որպէսզի այն խօսքը կատարուի, որ նորանց օրէնքումը գրուած է, թէ Զուր տեղն ատեցին ինձ։
  • 26Բայց երբոր Մխիթարիչը կ’գայ, որ ես Հօրիցը կ’ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կ’վկայէ ինձ համար։
  • 27Եւ դուք էլ կ’վկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք։
← Ցանկ