ՀՈՎՀԱՆՆԵՍ14
  • 1Ձեր սիրտերը թող չ’խռովին. Աստուծուն հաւատացէք, եւ ինձ հաւատացէք։
  • 2Իմ Հօր տանը շատ բնակարաններ կան. Ապա թէ ոչ ես ձեզ կ’ասէի. Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։
  • 3Եւ եթէ գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձեալ կ’գամ եւ ձեզ ինձ մօտ կ’առնեմ. որ ուր ես եմ, դուք էլ լինիք,
  • 4Եւ որ տեղ որ ես գնում եմ՝ գիտէք, եւ ճանապարհը գիտէք։
  • 5Թովմասը նորան ասեց. Տէր, մենք չ’գիտենք թէ որ տեղ ես գնում. Եւ ի՞նչպէս կարող ենք ճանապարհը գիտենալ։
  • 6Յիսուսը նորան ասեց. Ես եմ ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը. ոչ ով չի գալիս Հօր մօտ, եթէ ոչ ինձանով։
  • 7Եթէ ինձ գիտենայիք, իմ Հօրն էլ կ’գիտենայիք. Եւ սորանից յետոյ կ’գիտենաք նորան եւ տեսաք նորան։
  • 8Փիլիպպոսը նորան ասեց. Տէր, Հայրը ցոյց տուր մեզ, եւ բաւական է մեզ։
  • 9Յիսուսը նորան ասեց. Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, եւ ինձ չ’ճանաչեցի՞ր, Փիլիպպոս. ինձ տեսնողը Հօրը տեսաւ. Եւ դու ի՞նչպէս ես ասում. Հայրը ցոյց տուր մեզ։
  • 10Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է. Այն բանն՝ որ ես խօսում եմ ձեզ հետ, իմ անձիցը չեմ խօսում. Բայց Հայրը՝ որ ինձանում բնակած է, նա է գործում այդ գործերը։
  • 11Հաւատացէք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրն ինձանում է։
  • 13Եւ ինչ որ էլ խնդրէք իմ անունովը, այն կ’անեմ, որ Հայրը փառաւորուի Որդումը։
  • 14Եթէ իմ անունովը մի բան խնդրէք, ես կ’անեմ։
  • 15Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։
  • 16Եւ ես Հօրը կ’աղաչեմ եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. Որ մնայ ձեզ հետ յաւիտեան։
  • 17Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։
  • 18Ձեզ որբ չեմ թողիլ. կ’գամ ձեզ մօտ։
  • 19Մի փոքր ժամանակ էլ, եւ աշխարհքն էլ չի տեսնիլ ինձ, բայց դուք կ’տեսնէք ինձ. որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի կ’լինիք։
  • 20Այն օրը դուք կ’ճանաչէք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք ինձանում, եւ ես ձեզանում։
  • 21Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. Եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. Եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան։
  • 22Ասեց նորան Յուդան՝ ոչ թէ Իսկարիովտացին. Տէր, ի՞նչ է, որ մեզ կ’յայտնես քեզ՝ եւ աշխարհքին ոչ։
  • 23Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Եթէ մէկն ինձ սիրում է, իմ խօսքը կ’պահէ եւ իմ Հայրը կ’սիրէ նորան. եւ նորա մօտը կ’գանք եւ բնակութիւն կ’անենք նորա մօտ։
  • 24Ինձ չ’սիրողը իմ խօսքերը չէ պահում. եւ այն խօսքը որ լսում էք՝ իմը չէ, այլ ինձ ուղարկող Հօրը։
  • 25Այս խօսեցի ձեզ հետ՝ քանի որ ձեզ մօտ եմ։
  • 26Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։
  • 27Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ։
  • 28Լսեցիք, որ ես ասեցի ձեզ, թէ Գնում եմ, եւ կ’գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա ուրախ կ’լինէիք՝ որ ասեցի, Հօր մօտ եմ գնում. որովհետեւ իմ Հայրը մեծ է ինձանից։
  • 29Եւ հիմա ասեցի ձեզ՝ լինելուց առաջ. Որ երբոր լինի, հաւատաք։
  • 30Այլ եւս շատ չեմ խօսիլ ձեզ հետ, որովհետեւ այս աշխարհքի իշխանը գալիս է, եւ ինձանում ոչինչ չ’ունի։
  • 31Այլ որպէս զի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում. Վեր կացէք, գնանք այս տեղից։
← Ցանկ