ՀՈՎՀԱՆՆԵՍ11
  • 1Բայց բոլորն ինչ որ Յովհաննէսը նորա համար ասեց, ճշմարիտ էր. եւ այնտեղ շատերը հաւատացին նորան։
  • 2Եւ մի հիւանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի եւ նորա քոյր Մարթայի գիւղիցը։
  • 3Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը իւղով օծեց եւ նորա ոտները սրբեց իր մազերովը. Որի եղբայրը Ղազարոսը հիւանդ էր։
  • 4Եւ նորա քոյրերն ուղարկեցին նորա մօտ եւ ասեցին. Տէր, ահա նա՝ որին դու սիրում ես՝ հիւանդացել է։
  • 5Յիսուսն էլ երբոր լսեց, ասեց. Այն հիւանդութիւնը մեռնելու համար չէ, այլ Աստուծոյ փառքի համար. Որ Աստուծոյ Որդին նորանով փառաւորուի։
  • 6Եւ Յիսուսը սիրում էր Մարթային եւ նորա քրոջը եւ Ղազարոսին։
  • 7Եւ երբոր լսեց, թէ նա հիւանդ է, այն ժամանակ երկու օր մնաց այն տեղը, ուր որ էր.
  • 8Ապա նորանից յետոյ ասեց աշակերտներին. Եկէք դարձեալ գնանք Հրէաստան։
  • 9Աշակերտներն ասեցին նորան. Ռաբբի, հիմա Հրէաներն ուզում էին քեզ քարկոծել. Եւ դարձեալ այնտե՞ղ ես գնում։
  • 10Յիսուսը պատասխանեց. Չէ՞ որ օրը տասնեւերկու ժամ ունի. եթէ մէկը ցերեկը ման գայ, չի սահիլ. Որովհետեւ այս աշխարհքի լոյսը տեսնում է։
  • 11Իսկ եթէ մէկը գիշերը ման գայ, կ’սահի. Որովհետեւ լոյս չ’կայ նորանում։
  • 12Այս ասեց, եւ սորանից յետոյ ասեց նորանց. Մեր Ղազարոս բարեկամը քնեց. Բայց կ’գնամ, որ զարթնեցնեմ նորան։
  • 13Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տէր, թէ որ քնել է՝ կ’առողջանայ։
  • 14Բայց Յիսուսը նորա մահուան համար էր ասել. Նորանք էլ կարծում էին, թէ քուն քնելու համար էր ասում։
  • 15Այն ժամանակ Յիսուսը յայտնի ասեց նորանց. Ղազարոսը մեռաւ։
  • 16Եւ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հաւատաք ինձ. Բայց գնանք նորա մօտ։
  • 17Եւ ասեց Թովմասը (Երկուորեակ կոչուածը) աշակերտակիցներին. Մենք էլ գնանք նորա հետ մեռնենք։
  • 18Յիսուսն էլ եկաւ՝ նորան արդէն չորս օր գերեզմանի մէջ դրուած գտաւ։
  • 19Եւ Բեթանիան մօտ էր Երուսաղէմին տասնեւհինգ ասպարէզի չափով։
  • 20Եւ Հրէաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մօտ, որ մխիթարեն նորանց իրանց եղբօր մասին։
  • 21Արդ երբոր Մարթան լսեց, թէ Յիսուսը գալիս է, գնաց նորան դիմաւորելու. Բայց Մարիամը տանը նստած էր։
  • 22Եւ Մարթան ասեց Յիսուսին. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։
  • 23Բայց հիմա էլ գիտեմ, թէ ինչ որ Աստուածանից խնդրես, Աստուած կ’տայ քեզ։
  • 24Յիսուսը նորան ասեց. Քո եղբայրը յարութիւն կ’առնէ։
  • 25Մարթան նորան ասեց. Գիտեմ որ յարութիւն կ’առնէ յարութիւնումը՝ յետին օրը։
  • 26Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։
  • 27Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան։
  • 28Նորան ասեց. Այո, Տէր, ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն՝ Աստուծոյ Որդին, որ պէտք է աշխարհք գայիր։
  • 29Եւ երբոր այս ասեց, գնաց թագուն կանչեց իր Մարիամ քրոջը, եւ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ։
  • 31Յիսուսը դեռ չէր եկել գիւղը, այլ այն տեղն էր, ուր որ Մարթան եկաւ նորա առաջը։
  • 32Բայց Հրէաները, որ տանը նորա հետ էին եւ նորան մխիթարում էին, երբոր Մարիամին տեսան, թէ շուտով վերկացաւ եւ գնաց, նորա ետեւից գնացին. Ասելով թէ Գերեզմանն է գնում, որ այն տեղ լայ։
  • 33Բայց երբոր Մարիամ այն տեղ եկաւ, ուր Յիսուսն էր, եւ տեսաւ նորան, նորա ոտներն ընկաւ եւ ասեց նորան. Տէր, եթէ այստեղ լինէիր, իմ եղբայրը չէր մեռնիլ։
  • 34Յիսուսն էլ երբոր նորան տեսաւ որ լաց էր լինում, եւ նորա հետ եկած Հրէաներն էլ՝ որ լաց են լինում, իր հոգովը խռովեց եւ յուզուեց։
  • 35Եւ ասեց. Ո՞ւր դրիք նորան. Նորան ասեցին. Տէր, եկ եւ տես։
  • 36Յիսուսը արտասուեց։
  • 37Հրէաներն ասում էին. Տես ի՜նչպէս էր սիրում նորան։
  • 38Նորանցից էլ ոմանք ասում էին. Մի՞թէ սա որ կոյրի աչքերը բացաւ, չէր կարող անել՝ որ սա էլ չ’մեռներ,
  • 39Եւ Յիսուսը դարձեալ խռոված եկաւ գերեզմանը. Եւ այն մի քարայր էր, եւ մի քար նորա վերայ դրուած։
  • 40Յիսուսը ասեց. Այդ քարը վեր առէք. Մեռելի քոյրը՝ Մարթան ասեց նորան. Տէր, արդէն հոտած է. Որովհետեւ չորս օրուայ է։
  • 41Յիսուսը նորան ասեց. Չ’ասեցի՞ քեզ, որ եթէ հաւատաս, Աստուծոյ փառքը կ’տեսնես։
  • 42Եւ քարը վեր առան, ուր որ մեռելը դրուած էր. Յիսուսն էլ իր աչքերը դէպի վեր բարձրացրեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։
  • 43Եւ ես գիտէի, որ միշտ լսում ես ինձ. բայց այս շրջակայ ժողովրդի համար ասեցի, որ հաւատան թէ դու ուղարկեցիր ինձ։
  • 44Եւ այս ասելով՝ մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։
  • 45Եւ մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Յիսուսը նորանց ասեց. Արձակեցէք դորան, եւ թողէք գնայ։
  • 46Եւ Հրէաներից շատերը, որ Մարիամի մօտ էին եկել եւ տեսան ինչ որ արաւ Յիսուսը, հաւատացին նորան։
  • 47Բայց նորանցից ոմանք գնացին Փարիսեցիների մօտ, եւ ասեցին նորանց ինչ որ Յիսուսն արաւ։
  • 48Եւ քահանայապետները եւ Փարիսեցիները ատեան ժողովեցին, եւ ասեցին. Ի՞նչ անենք, որ այդ մարդը շատ նշաններ է անում։
  • 49Եթէ դորան այդպէս թողենք, ամենքը կ’հաւատան դորան, եւ Հռովմայեցիք կ’գան վեր կ’առնեն մեր երկիրն էլ եւ ազգն էլ։
  • 50Եւ նորանցից մէկը՝ Կայիափան, որ այն տարուայ քահանայապետն էր, ասեց նորանց. Դուք ոչինչ չ’գիտէք,
  • 51Եւ չէք էլ մտածում, որ լաւ է մեզ համար՝ որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ բոլոր ազգը կորչի։
  • 52Բայց սա իրանից չ’ասեց. Այլ որովհետեւ այն տարուայ քահանայապետն էր, մարգարէացաւ՝ թէ Յիսուսը պիտի մեռնէր ազգի համար։
  • 53Եւ ոչ թէ միայն ազգի համար, այլ որ նա Աստուծոյ ցրուած որդիքն էլ մէկտեղ ժողովէ։
  • 54Արդ այն օրից հետէ խորհուրդ արին, որ նորան սպանեն։
  • 55Յիսուսն էլ համարձակ չէր ման գալիս Հրէաների մէջ. Այլ այն տեղից գնաց մի երկիր, անապատի մօտ, Եփրայեմ ասուած քաղաքը. Եւ այնտեղ կենում էր իր աշակերտների հետ։
  • 56Եւ Հրէաների զատիկը մօտ էր, եւ այն գաւառից շատերը զատկից առաջ վեր ելան Երուսաղէմ, որ իրանց անձերը սրբեն։
  • 57Եւ որոնում էին Յիսուսին, եւ իրար ասում էին՝ տաճարումը կանգնած. Ինչպէս է երեւում ձեզ. Մի՞թէ այս տօնին չի գալ. Բայց քահանայապետները եւ Փարիսեցիները հրաման էին տուել, որ՝ եթէ մէկը գիտենայ թէ ուր է, իմաց տայ, որ բռնեն նորան։
← Ցանկ