ՀՈՎՀԱՆՆԵՍ10
  • 1Յիսուսը նորանց ասեց. Եթէ կոյր լինէիք, մեղք չէիք ունենալ. Բայց հիմա ասում էք, թէ Տեսնում ենք. Նորա համար ձեր մեղքերը մնում են։
  • 3Բայց դռնովը մտնողը, ոչխարների հովիւն է։
  • 4Դռնապանը նորա համար բաց է անում. Եւ ոչխարները նորա ձայնը լսում են, եւ նա իր ոչխարներն իրանց անունովը կանչում է, եւ նորանց դուրս է հանում։
  • 5Եւ երբոր իր ոչխարները դուրս է հանում, նորանց առաջից գնում է, եւ ոչխարները գնում են նորա ետեւից. Որովհետեւ նորա ձայնը ճանաչում են։
  • 6Բայց օտարի ետեւից չեն գնում. Այլ նորանից փախչում են, որովհետեւ օտարների ձայնը չեն ճանաչում։
  • 7Այս առակը Յիսուսը ասեց նորանց. Բայց նորանք չ’գիտէին թէ ինչ էր այն որ խօսում էր նորանց հետ։
  • 8Յիսուսը դարձեալ նորանց ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ես եմ ոչխարների դուռը։
  • 9Ամենքը՝ որ ինձանից առաջ եկան, գողեր են եւ աւազակներ. Եւ ոչխարներն էլ նորանց չ’լսեցին։
  • 10Ես եմ դուռը. Եթէ մէկն ինձանով ներս մտնէ, կ’ապրի. Եւ կ’մտնէ եւ դուրս կ’գայ, եւ արօտ կ’գտնէ։
  • 11Գողը չէ գալիս, բայց միայն որ գողանայ եւ սպանէ եւ կորցնէ. Ես եկայ որ կեանք ունենան, եւ էլ աւելի ունենան։
  • 12Ես եմ բարի հովիւը. Բարի հովիւն իր անձը դնում է ոչխարների համար։
  • 13Բայց վարձկանը որ հովիւ չէ, որ ոչխարներն իրանը չեն, տեսնում է գայլին գալիս, եւ թողում է ոչխարները եւ փախչում. Եւ գայլը յափշտակում է նորանց եւ ցրվում է ոչխարներին։
  • 14Եւ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, եւ ոչխարների համար հոգս չ’ունի։
  • 15Ես եմ բարի Հովիւը, եւ ես իմիններին ճանաչում եմ, եւ իմիններիցն էլ ճանաչվում եմ։
  • 16Ինչպէս Հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ Հօրը, եւ իմ անձը դնում եմ ոչխարների համար։
  • 17Եւ ուրիշ ոչխարներ էլ ունիմ, որ այս գաւիթիցը չեն, եւ նորանց էլ պէտք է բերեմ. Եւ իմ ձայնին կ’լսեն, եւ մի հօտ եւ մի հովիւ կ’լինին։
  • 18Նորա համար իմ Հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպէս զի դարձեալ առնեմ նորան։
  • 19Ոչ ով նորան վեր չէ առնում ինձանից. Այլ ես ինքս եմ ինձանից դնում նորան. ես իշխանութիւն ունիմ նորան դնելու եւ իշխանութիւն ունիմ նորան դարձեալ առնելու. այս պատուէրն առայ իմ Հօրիցը։
  • 20Արդ դարձեալ բաժանմունք եղաւ Հրէաների մէջ այս խօսքերի համար։
  • 21Եւ նորանցից շատերն ասում էին թէ Դեւ ունի, եւ գժվում է. Ի՞նչու էք ականջ դնում դորան։
  • 22Ուրիշներն ասում էին. Այս խօսքերը դիւահարի խօսքեր չեն. մի՞թէ դեւը կարող է կոյրի աչքերը բանալ։
  • 23Այն ժամանակ Երուսաղէմումը նաւակատիք տօն եղաւ, եւ ձմեռն էր։
  • 24Եւ Յիսուսը ման էր գալիս տաճարումը Սողոմոնի սրահի մէջ։
  • 25Հրէաներն էլ նորան շրջապատեցին եւ ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ ես պահում մեր հոգիները տարակուսանքի մէջ. Եթէ դու ես Քրիստոսը, համարձակ ասիր մեզ։
  • 26Յիսուսը պատասխանեց նորանց. Ասեցի ձեզ, եւ չէք հաւատում. այն գործերը որ իմ Հօր անունովը գործում եմ, նորանք վկայում են ինձ համար։
  • 27Բայց դուք չէք հաւատում. Որովհետեւ իմ ոչխարներիցը չէք, ինչպէս որ ասեցի ձեզ։
  • 28Իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նորանց, եւ իմ ետեւից գալիս են։
  • 29Եւ ես յաւիտենական կեանք եմ տալիս նորանց, եւ նորանք յաւիտեան չեն կորչիլ, եւ ոչ ով չի յափշտակիլ նորանց իմ ձեռիցը։
  • 30Իմ Հայրը որ նորանց տուաւ ինձ, ամենից մեծ է, եւ ոչ ով կարող չէ իմ Հօր ձեռիցը յափշտակել նորանց։
  • 31Ես եւ Հայրը մի ենք։
  • 32Հրէաները դարձեալ քարեր վեր առան, որ նորան քարկոծեն։
  • 33Յիսուսը նորանց պատասխանեց. Շատ բարի գործեր ցոյց տուի ձեզ իմ Հօրիցը. Նորանցից ո՞ր գործի համար էք ինձ քարկոծում։
  • 34Հրէաները պատասխանեցին եւ ասեցին. Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյութեան համար. Եւ որ դու մարդ լինելով՝ քո անձն Աստուած ես անում։
  • 35Յիսուսը նորանց պատասխանեց. Գրուած չէ՞ ձեր օրէնքումը, թէ Ես ասեցի՝ Աստուածներ էք։
  • 36Եթէ նորանց Աստուածներ է ասում, որ Աստուծոյ խօսքն եղաւ նորանց. (եւ կարելի չէ որ գիրքը եղծանուի.)
  • 37Ապա նորան որ Հայրը սրբեց եւ ուղարկեց աշխարհք, դուք ասո՞ւմ էք, թէ Հայհոյում ես, որ ասեցի, թէ Աստուծոյ Որդի եմ։
  • 38Եթէ իմ Հօր գործերը չեմ գործում, մի հաւատաք ինձ։
  • 39Ապա եթէ գործում եմ, թէեւ ինձ էլ չ’հաւատաք, գոնէ գործերին հաւատացէք, որ ճանաչէք եւ հաւատաք, թէ Հայրն ինձանում է եւ ես նորա մէջ։
  • 40Դարձեալ ուզում էին նորան բռնել, բայց նորանց ձեռիցը դուրս եկաւ։
  • 41Եւ դարձեալ գնաց Յորդանանի այն կողմը, այն տեղը, որ Յովհաննէսն էր առաջուց եւ մկրտում էր. Եւ այնտեղ էր կենում։
  • 42Եւ շատերը նորա մօտ եկան եւ ասում էին. Թէ Յովհաննէսը ոչ մի նշան չ’գործեց։
← Ցանկ