ՀՈՎՀԱՆՆԵՍ1
  • 1Սկզբումն էր Բանը. Եւ Բանն Աստուծոյ մօտ էր. Եւ Բանն Աստուած էր։
  • 2Նա սկզբումն Աստուծոյ մօտ էր։
  • 3Ամեն ինչ նորանով եղաւ, եւ առանց նորան ոչինչ չ’եղաւ, ինչ որ եղաւ։
  • 4Նորանով էր կեանքը, եւ կեանքը մարդկանց լոյսն էր։
  • 5Եւ լոյսը խաւարումը լոյս է տալիս. եւ խաւարը չ’իմացաւ նորան։
  • 6Մի մարդ եղաւ Աստուածանից ուղարկուած, անունը Յովհաննէս։
  • 7Սա վկայութեան համար եկաւ, որ այն Լոյսի համար վկայէ. Որ ամենքը նորանով հաւատան։
  • 8Նա չէր Լոյսը, այլ որ Լոյսին համար վկայէ։
  • 9Այն էր ճշմարիտ Լոյսը, որ ամեն մարդի լուսաւորում է, որ գալիս է աշխարհքը։
  • 10Աշխարհքումն էր, եւ աշխարհքը նորանով եղաւ, եւ աշխարհքը նորան չ’ճանաչեց։
  • 11Իրանների մէջ եկաւ, եւ իրանները նորան չ’ընդունեցին։
  • 12Բայց որոնք որ նորան ընդունեցին, իշխանութիւն տուաւ նորանց Աստուծոյ որդիներ լինելու՝ նորանց, որ նորա անունին հաւատում են։
  • 13Որոնք ոչ արիւնից եւ ոչ մարմնի կամքից, եւ ոչ մարդի կամքից, այլ Աստուածանից ծնուեցան։
  • 14Եւ Բանը մարմին եղաւ՝ եւ բնակուեց մեր մէջ. եւ նորա փառքը տեսանք՝ ինչպէս Հօրից եղած միածնի փառք՝ շնորհքով եւ ճշմարտութիւնով լիքը։
  • 15Յովհաննէսը վկայում է նորա համար. Եւ աղաղակեց եւ ասեց, Սա էր, որի համար ասում էի, թէ Ինձանից յետոյ եկողը, ինձանից առաջ եղաւ. որովհետեւ ինձանից առաջ էր։
  • 16Եւ նորա լիութիւնիցը մենք ամենքս առանք շնորհք շնորհքի տեղ։
  • 18Աստուծուն ոչ ով երբէք չէ տեսել. բայց միածին Որդին, Հօր ծոցումը լինողը, նա պատմեց։
  • 19Եւ այս է Յովհաննէսի վկայութիւնը, երբոր Հրէաներն Երուսաղէմից քահանաներ ու Ղեւտացիներ ուղարկեցին նորա մօտ, որ հարցնեն նորան, թէ Դու ո՞վ ես։
  • 20Եւ նա խոստովանեց եւ չ’ուրացաւ. Եւ խոստովանեց, թէ Ես չեմ Քրիստոսը։
  • 21Եւ նորան հարցրին. Ապա ո՞վ, Եղիա՞ն ես. Եւ նա ասեց. Չեմ. մարգարէ՞ն ես դու. Եւ նա պատասխանեց, Ոչ։
  • 22Արդ ասեցին նորան. Ապա ո՞վ ես, որ պատասխան տանք մեզ ուղարկողներին. Ի՞նչ ես ասում քեզ համար։
  • 23Ասեց. Ես եմ անապատումը կանչողի ձայնը, թէ Ուղղեցէք Տիրոջ ճանապարհը, ինչպէս Եսայիա մարգարէն ասեց։
  • 24Եւ ուղարկուածները Փարիսեցիներիցն էին։
  • 25Եւ նորան հարցրին եւ ասեցին. Ապա ի՞նչու ես մկրտում, եթէ դու ոչ Քրիստոսն ես եւ ոչ Եղիան, եւ ոչ մարգարէն։
  • 26Յովհաննէսը պատասխանեց նորանց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում. բայց ձեր միջումը կայ մէկը, որին դուք չ’գիտէք։
  • 27Նա է ինձանից յետոյ եկողը, որ ինձանից առաջ եղաւ. Որ ես արժանի չեմ, նորա կօշիկների կապը արձակելու։
  • 28Սա Բեթաբարայումն եղաւ Յորդանանի այն կողմին ուր որ Յովհաննէսը մկրտում էր։
  • 29Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը։
  • 30Սա է, որի համար ես ասում էի, թէ Ինձանից յետոյ մի մարդ է գալիս, որ ինձանից առաջ եղաւ, որովհետեւ ինձանից առաջ էր։
  • 31Եւ ես նորան չ’գիտէի. Այլ որ նա յայտնի լինի Իսրայէլին, նորա համար ես եկայ ջրով մկրտելու։
  • 32Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց թէ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում։
  • 33Եւ ես չ’գիտէի նորան. Բայց նա որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ թէ Որի վերայ որ տեսնես Հոգին վայր է գալիս եւ նորա վերայ մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։
  • 34Եւ ես տեսայ եւ վկայեցի թէ Սա է Աստուծոյ Որդին։
  • 35Հետեւեալ օրը դարձեալ կանգնած էր Յովհաննէսը, եւ նորա աշակերտներիցը երկուսը։
  • 36Եւ մտիկ տուաւ Յիսուսին, որ ման էր գալիս, եւ ասեց. Ահա Աստուծոյ Գառը։
  • 37Եւ այն երկու աշակերտները լսեցին նորանից՝ որ խօսում էր, եւ գնացին Յիսուսի ետեւից։
  • 38Յիսուսն էլ դարձաւ նորանց տեսաւ, որ գնում էին իր ետեւից, եւ ասեց նորանց. Ի՞նչ էք ուզում. Նորանք ասեցին նորան. Ռաբբի, (որ թարգմանուած ասվում է՝ վարդապետ.) ո՞րտեղ ես կենում։
  • 39Նորանց ասեց. Եկէք եւ տեսէք. Եկան եւ տեսան թէ որտեղ էր կենում. Եւ այն օրը նորա մօտ մնացին. Ժամն էլ տասի մօտ էր։
  • 40Անդրէասը՝ Սիմօն Պետրոսի եղբայրն՝ այն երկուսից մէկն էր, որ Յովհաննէսիցը լսեցին եւ նորա ետեւից գնացին։
  • 41Սա առաջ գտնում է իր Սիմօն եղբօրն եւ նորան ասում. Մեսիան գտել ենք, (որ թարգմանվում է Քրիստոս)։
  • 42Եւ բերաւ նորան Յիսուսի մօտ. Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ եւ ասեց. Դու Սիմօնն ես՝ Յովնանի որդին. Դու պիտի կոչուիս Կեփաս, (որ թարգմանվում է Պետրոս)։
  • 43Հետեւեալ օրը կամեցաւ Յիսուսը դուրս գնալ Գալիլեա. Եւ գտնում է Փիլիպպոսին, եւ ասում նորան. Իմ ետեւից եկ։
  • 44Փիլիպպոսն էլ Բեթսայիդայիցն էր, Անդրէասի եւ Պետրոսի քաղաքիցը։
  • 45Փիլիպպոսն էլ գտնում է Նաթանայէլին եւ ասում նորան. Նա որի մասին գրեց Մովսէսն օրէնքումը, եւ մարգարէներն էլ, գտանք՝ Յովսէփի որդի Յիսուսին՝ Նազարէթիցը։
  • 46Եւ Նաթանայէլը նորան ասեց. Կարելի՞ որ Նազարէթիցը մի բարի բան լինի. Փիլիպպոսը նորան ասեց. Եկ եւ տես։
  • 47Յիսուսը տեսաւ Նաթանայէլին իրան մօտ գալիս՝ եւ ասեց նորա համար. Ահա ճիշդ Իսրայէլացի. Որի մէջ նենգութիւն չ’կայ։
  • 48Նաթանայէլն ասում է նորան. Ի՞նչ տեղից ես ճանաչում ինձ. Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Փիլիպպոսը դեռ քեզ չ’կանչած քեզ տեսայ որ թզենու տակն էիր.
  • 49Նաթանայէլը պատասխանեց եւ ասեց. Ռաբբի, դու Աստուծոյ Որդին ես. Դու ես Իսրայէլի թագաւորը։
  • 50Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորան. Որովհետեւ ես ասեցի քեզ թէ թզենու տակ տեսայ քեզ, հաւատո՞ւմ ես. Սորանցից էլ աւելի մեծ բաներ կ’տեսնես։
  • 51Եւ նորան ասեց. Ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ, այսուհետեւ կ’տեսնէք երկինքը բացուած, եւ Աստուծոյ հրեշտակներին մարդի Որդու վերայ ելնելիս եւ իջնելիս։
← Ցանկ