ՂՈՒԿԱՍ4
  • 1Եւ Յիսուսը Սուրբ Հոգիով լցուած Յորդանանիցը ետ դառաւ եւ Հոգիովը տարուեցաւ անապատը։
  • 2Քառասուն օր սատանայիցը փորձուեցաւ. Եւ այն օրերումը ոչինչ չ’կերաւ, եւ երբոր նորանք լրացան, սովեց։
  • 3Եւ սատանան նորան ասեց. Եթէ Աստուծոյ որդի ես, ասիր այդ քարին որ հաց լինի։
  • 4Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գրուած է, թէ Ոչ միայն հացով կ’ապրի մարդ, այլ Աստուծոյ ամեն խօսքովը։
  • 5Եւ սատանան նորան մի բարձր սար հանեց՝ եւ աշխարհի բոլոր թագաւորութիւնները ցոյց տուաւ նորան մի վայրկեանի մէջ։
  • 6Եւ սատանան ասեց նորան. Այս բոլոր իշխանութիւնը եւ սորանց փառքը քեզ կ’տամ. որ ինձ է տրուած. Եւ ում որ կամենում եմ տալիս եմ սորան։
  • 7Արդ դու, եթէ իմ առաջը ընկած երկրպագութիւն անես, բոլորը քոնը կ’լինի։
  • 8Եւ Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց. Գնա յետս, սատանայ. Որովհետեւ գրուած է, թէ քո Տէր Աստուծուն պէտք է երկրպագութիւն անես, եւ նորան միայն պաշտես։
  • 9Եւ նա տարաւ նորան Երուսաղէմ, եւ տաճարի աշտարակի վերայ կանգնեցրեց եւ ասեց նորան. Եթէ Աստուծոյ որդի ես, այստեղից քեզ վայր գցիր.
  • 10Որովհետեւ գրուած է, թէ Իր հրեշտակներին կ’հրամայէ քեզ համար, որ քեզ պահեն.
  • 11Եւ որ ձեռքերի վերայ քեզ վեր առնեն, որ երբէք քո ոտքը քարի չ’դպցնես։
  • 12Յիսուսը նորան պատասխանեց եւ ասեց, թէ Ասուած է՝ Մի փորձիր քո Տէր Աստուծուն։
  • 13Եւ սատանան երբոր բոլոր փորձութիւնը կատարեց, հեռացաւ նորանից մինչեւ մի ժամանակ։
  • 14Եւ Յիսուսը Հոգիի զօրութիւնովը ետ դառաւ Գալիլեա. Եւ նորա համբաւը դուրս գնաց այն գաւառի ամեն կողմերը։
  • 15Եւ նա սովորեցնում էր նորանց ժողովարաններումը, եւ ամենից փառաւորվում էր։
  • 16Եւ եկաւ Նազարէթ, ուր որ մեծացել էր. Եւ իր սովորութեան պէս շաբաթ օրը ժողովարանը մտաւ, եւ կանգնեց որ կարդայ։
  • 17Եւ Եսայիա մարգարէի գիրքը տուին նորան. Եւ երբոր գիրքը բացաւ՝ այն տեղը գտաւ, ուր գրուած էր.
  • 18Տիրոջ Հոգին ինձ վերայ է. Որի համար էլ օծեց ինձ. Նա ինձ ուղարկել է աղքատներին աւետարանելու, սրտով կոտրուածներին բժշկելու,
  • 19Գերիներին թողութիւն քարոզելու, եւ կոյրերին տեսութիւն. Խոցուածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։
  • 20Եւ գիրքը խփեց՝ պաշտօնեային տուաւ, նստեց, եւ ժողովարանի մէջ ամենքի աչքերը նորան էին մտիկ տալիս։
  • 21Եւ նա սկսեց ասել նորանց, թէ Այսօր այս գիրքը կատարուեցաւ ձեր ականջներումը։
  • 22Եւ ամենքը վկայում էին նորան, եւ զարմանում էին այն շնորհաց խօսքերի վերայ, որ դուրս էին գալիս նորա բերանիցը. Եւ ասում էին. Չէ՞ որ սա Յովսէփի որդին է։
  • 23Եւ նա նորանց ասեց, Իհարկէ՝ այս առակը կ’ասէք ինձ. Բժի՛շկ, քո անձը բժշկիր. որչափ բաներ լսեցինք՝ Կափառնայումի մէջ եղած, քո հայրենիքումը այստեղ էլ արա։
  • 24Եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Ոչ մի մարգարէ ընդունելի չէ իր հայրենիքումը։
  • 25Եւ ճշմարտութեամբ ասում եմ ձեզ, թէ Եղիայի օրերին Իսրայէլի մէջ շատ որբեւայրիներ կային, երբոր երկինքը երեք տարի եւ վեց ամիս փակուեցաւ, այնպէս որ բոլոր երկրի վերայ մեծ սով եղաւ։
  • 26Եւ Եղիան նորանցից ոչ ոքի մօտ չ’ուղարկուեցաւ, բայց միայն Սիդոնացիների Սարեփթան՝ մի որբեւայրի կնոջ մօտ։
  • 27Եւ շատ բորոտներ կային Իսրայէլի մէջ Եղիսէ մարգարէի ժամանակին. Եւ նորանցից ոչ ոք չ’սրբուեցաւ, բայց միայն Նէեման Ասորին։
  • 28Եւ ամենքը բարկութիւնով լցուեցան ժողովարանի մէջ, երբոր այս լսեցին։
  • 29Եւ վեր կացան՝ նորան քաղաքիցը դուրս հանեցին, եւ տարան նորան մինչեւ այն սարի գլուխը որի վերայ նորանց քաղաքը շինուած էր, որ բարձր տեղիցը վայր գցեն նորան։
  • 30Իսկ նա նորանց միջովն անցաւ գնաց։
  • 31Եւ իջաւ Կափառնայում՝ Գալիլեացիների քաղաքը, եւ շաբաթ օրը սովորեցնում էր նորանց։
  • 32Եւ նորանք զարմանում էին նորա վարդապետութեան վերայ, որ նորա խօսքը իշխանութիւնով էր։
  • 33Եւ ժողովարանումը մի մարդ կար, որ պիղծ դեւի ոգի ունէր, եւ մեծ ձայնով աղաղակեց,
  • 35Յիսուսը սաստեց նորան եւ ասեց. Պապանձիր եւ դուրս եկ դորանից. Եւ դեւը նորան գետինը զարկեց մէջ տեղը՝ եւ դուրս եկաւ նորանից, եւ ոչ մի վնաս չ’տուաւ նորան։
  • 36Եւ զարմանք եղաւ ամենքի վերայ, եւ իրար հետ խօսում էին եւ ասում. Սա ի՞նչ բան է, որ իշխանութիւնով եւ զօրութիւնով պիղծ ոգիներին սաստում է, եւ նորանք դուրս են գալիս։
  • 37Եւ նորա համբաւը գնում էր շրջակայքի ամեն տեղը։
  • 38Եւ վերկացաւ ժողովարանիցը, եւ մտաւ Սիմօնի տունը.
  • 39Սիմօնի զոքանչն էլ սաստիկ տենդով բռնուած էր. Եւ նորան աղաչեցին նորա համար։
  • 40Եւ նա նորա մօտը կանգնեց՝ սաստեց տենդին. Եւ տենդը թողեց նորան. Եւ նա իսկոյն վերկացաւ՝ եւ ծառայում էր նորանց։
  • 41Եւ արեգակը մտնելիս՝ ամենքը, որ կերպ կերպ ցաւերով հիւանդներ ունէին, նորանց բերում էին նորա մօտ. Նա էլ նորանց ամեն մէկի վերայ ձեռք էր դնում՝ եւ բժշկում նորանց։
  • 42Շատերից էլ դեւեր էին դուրս գալիս, աղաղակում էին եւ ասում, թէ Դու ես Քրիստոսը Աստուծոյ Որդին, եւ նա սաստելով նորանց թոյլ չէր տալիս որ խօսեն. Որովհետեւ գիտէին որ նա Քրիստոսն է։
  • 43Եւ երբոր ցերեկ եղաւ, դուրս եկաւ գնաց անապատ տեղ. Եւ ժողովուրդները որոնում էին նորան, եւ եկան մինչեւ նորա մօտ. Եւ արգելում էին նորան, որ չ’գնայ իրանցից։
  • 44Նա էլ ասեց նորանց, Ես ուրիշ քաղաքներին էլ պէտք է Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ։
  • 45Եւ քարոզում էր Գալիլեայի ժողովարանների մէջ։
← Ցանկ