ՂՈՒԿԱՍ3
  • 2Աննայի եւ Կայիափայի քահանայապետութեան օրերումը Աստուծոյ խօսքն եղաւ Զաքարիայի որդի Յովհաննէսին անապատումը։
  • 3Եւ նա եկաւ Յորդանանի ամեն կողմերը, ապաշխարութեան մկրտութիւնը քարոզելով մեղքերի թողութեան համար.
  • 4Ինչպէս Եսայիա մարգարէի խօսքերի գրքումը գրուած է՝ որ ասում է Կանչողի ձայնը անապատումը. Պատրաստ արէք Տիրոջ ճանապարհը, եւ ուղիղ արէք նորա շաւիղները։
  • 5Ամեն ձոր լցուի, եւ ամեն սար եւ բլուր խոնարհուի. Եւ դժուարները հեշտ լինեն, եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն.
  • 6Եւ ամեն մարմին Աստուծոյ փրկութիւնը կ’տեսնէ։
  • 7Եւ այն ժողովուրդներին, որ դուրս էին եկած նորանից մկրտուելու, ասեց. Իժերի զաւակներ, ո՞վ սովորեցրեց ձեզ փախչել այն գալու բարկութիւնիցը։
  • 8Արդ ապաշխարութեան արժանի պտուղներ արէք. Եւ մի սկսէք ասել ձեր միջումը՝ մենք Աբրահամն ունինք հայր. Որովհետեւ ասում եմ ձեզ, թէ Աստուած կարող է այս քարերիցը որդիներ հանել Աբրահամի համար։
  • 9Բայց արդէն կացինն էլ ծառերի արմատի մօտ դրած է. արդ ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կ’կտրուի եւ կրակի մէջ կ’գցուի։
  • 10Եւ ժողովուրդները նորան հարցնում էին եւ ասում. Ապա ի՞նչ անենք։
  • 11Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Նա որ երկու հանդերձ ունի, թող մինը չ’ունեցողին տայ. Եւ նա էլ, որ կերակուր ունի, թող նոյնպէս անէ։
  • 12Եւ մաքսաւորներն էլ եկան մկրտուելու, եւ նորան ասեցին. Վարդապետ, ի՞նչ անենք։
  • 13Նա էլ ասեց նորանց. Ձեզ հրամայածիցն աւելի պահանջելով ոչ մի բան մի առնէք։
  • 14Եւ զինուորներն էլ էին հարցնում նորան եւ ասում. Ապա մենք ի՞նչ անենք, նորանց էլ ասեց. Ոչ մէկին մի հարստահարէք, ոչ էլ զրպարտութիւն արէք, եւ ձեր թոշակովը բաւականացէք։
  • 15Ժողովուրդն էլ դեռ սպասելիս եւ ամենքն իրանց սրտերումն մտածելիս՝ Յովհաննէսի համար, թէ մի՛ գուցէ նա լինի Քրիստոսը,
  • 16Յովհաննէսն ամենին պատասխանեց եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում ձեզ. Բայց ինձանից աւելի զօրաւորն է գալիս, որ ես արժանի չեմ նորա կօշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով կ’մկրտէ։
  • 17Որ հոսելին նորա ձեռքին է, եւ նա իր կալը կ’սրբէ, եւ ցորենն իր ամբարը կ’ժողովէ, իսկ դարմանը կ’այրէ անշէջ հրով։
  • 18Եւ ուրիշ էլ շատ բաներ յորդորելով աւետարանում էր ժողովրդին։
  • 19Բայց Հերովդէս չորրորդապետը՝ նորանից յանդիմանուած իր եղբայր Փիլիպպոսի կնկայ Հերովդիայի մասին, եւ այն ամեն չար գործերի համար, որ Հերովդէսն արաւ,
  • 20Ամենի վերայ սա էլ աւելացրեց, որ Յովհաննէսին բանտի մէջ դրաւ։
  • 21Եւ բոլոր ժողովրդի մկրտուելու ժամանակին եղաւ, որ երբոր Յիսուսն էլ մկրտուեցաւ՝ եւ աղօթք էր անում, երկինքը բացուեցաւ,
  • 22Եւ Սուրբ Հոգին մարմնաւոր տեսիլքով աղաւնու պէս իջաւ նորա վերայ. Եւ երկնքիցը ձայն եղաւ որ ասում էր. Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի։
  • 23Եւ ինքն Յիսուս սկսած էր երեսուն տարեկանի չափ լինել, որ ինչպէս կարծվում էր, Յովսէփի որդին էր. Եւ նա Հեղիին. Եւ նա Մատթատի.
  • 24Եւ նա Ղեւիի. Եւ նա Մեղքիի. Եւ նա Յաննէի. Եւ նա Յովսէփի.
  • 25Եւ նա Մատաթիայի. Եւ նա Ամովսի. Եւ նա Նաւումի. Եւ նա Եսղիի. Եւ նա Նանգէի,
  • 26Եւ նա Մաաթի. Եւ նա Մատաթիայի. Եւ նա Սէմէիի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Յուդայի.
  • 27Եւ նա Յովհաննայի. Եւ նա Րէսայի. Եւ նա Զօրաբաբէլի. Եւ նա Սաղաթիէլի. Եւ նա Նէրէիի.
  • 28Եւ նա Մեղքիի. Եւ նա Ադդէիի. Եւ նա Կովսամի. Եւ նա Եղմովդադի. Եւ նա Էրի.
  • 29Եւ նա Յովսէսի. Եւ նա Եղիազարի. Եւ նա Յովրիմի. Եւ նա Մատթատի. Եւ նա Ղեւիի.
  • 30Եւ նա Սիմէօնի. Եւ նա Յուդայի. Եւ նա Յովսէփի. Եւ նա Յովնանի. Եւ նա Եղիակիմի.
  • 31Եւ նա Մելիայի. Եւ նա Մայնանի. Եւ նա Մատտաթայի. Եւ նա Նաթանի. Եւ նա Դաւիթի.
  • 32Եւ նա Յեսսէի. Եւ նա Ովբէդի. Եւ նա Բոոսի. Եւ նա Սաղմոնի, եւ նա Նաասոնի.
  • 33Եւ նա Ամինադաբի. Եւ նա Արամի. Եւ նա Եսրոնի. Եւ նա Փարէսի. Եւ նա Յուդայի.
  • 34Եւ նա Յակոբի. Եւ նա Իսահակի. Եւ նա Աբրահամի. եւ նա Թարայի. Եւ նա Նաքովրի.
  • 35Եւ նա Սերուքի. Եւ նա Ռագաւի. Եւ նա Փաղեկի. Եւ նա Եբերի. Եւ նա Սաղայի.
  • 36Եւ նա Կայնանի. Եւ նա Արփաքսադի. եւ նա Սէմի. Եւ նա Նոյի. Եւ նա Ղամէքի.
  • 37Եւ նա Մաթուսաղայի. Եւ նա Ենովքի. Եւ նա Յարեդի. Եւ նա Մաղաղիէլի. Եւ նա Կայնանի.
  • 38Եւ նա Ենովսի. Եւ նա Սէթի. Եւ նա Ադամի. եւ նա Աստուծոյ։
← Ցանկ