ՂՈՒԿԱՍ20
  • 1Եւ եղաւ որ այն օրերի մէկին նա տաճարումը ժողովրդին սովորեցնելիս եւ աւետարանելիս, քահանայապետները եւ դպիրները ծերերին հետ վերայ հասան։
  • 2Եւ ասեցին նորան. Ասիր մեզ, ի՞նչ իշխանութիւնով ես անում այդ բաները, կամ ո՞վ է այդ իշխանութիւնը քեզ տուողը։
  • 3Եւ նա պատասխանեց եւ ասեց նորանց. Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ ասեցէք ինձ.
  • 4Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ցն էր, թէ մարդկանցից։
  • 5Եւ նորանք իրանց միջումը միտք արին եւ ասեցին.
  • 6Եթէ ասենք, Երկնքիցը. Կ’ասէ. Ապա ի՞նչու չ’հաւատացիք նորան. Եւ եթէ ասենք, Մարդկանցից, բոլոր ժողովուրդը կ’քարկոծէ մեզ. որովհետեւ համոզված են թէ Յովհաննէսը մարգարէ է։
  • 7Եւ պատասխանեցին թէ չ’գիտեն, թէ ո՛ր տեղից է։
  • 8Եւ Յիսուսն էլ նորանց ասեց. Ես էլ ձեզ չեմ ասիլ՝ թէ ինչ իշխանութիւնով եմ անում այս բաները։
  • 9Եւ սկսեց այս առակն ասել ժողովրդին. Մի մարդ այգի տնկեց, եւ մշակների տուաւ նորան, եւ ինքն օտարութիւն գնաց շատ ժամանակով։
  • 10Եւ ժամանակին մի ծառայ ուղարկեց մշակների մօտ, որ այգու պտղիցն իրան տան. Բայց մշակները ծեծեցին նորան եւ դատարկ ետ ուղարկեցին։
  • 11Եւ նորա վերայ մի ուրիշ ծառայ էլ ուղարկեց. Եւ նորանք նորան էլ ծեծեցին, անպատիւ արին եւ դատարկ ետ ուղարկեցին։
  • 12Եւ նորա վերայ մի երրորդին էլ ուղարկեց. Նորանք նորան էլ վիրաւորեցին դուրս հանեցին։
  • 14Բայց մշակներն երբոր նորան տեսան՝ իրար հետ խորհուրդ արին եւ ասեցին. Սա է ժառանգը. Եկէք սպանենք սորան. Որ ժառանգութիւնը մերը լինի։
  • 15Եւ այգուցը դուրս հանեցին նորան եւ սպանեցին. Արդ՝ այգու տէրն ի՞նչ կ’անէ նորանց։
  • 16Կ’գայ եւ այն մշակներին կ’կորցնէ, եւ այգին ուրիշների կ’տայ։ Լսողներն էլ ասեցին. Քաւ լիցի։
  • 17Իսկ նա մտիկ տուաւ նորանց եւ ասեց. Ապա ի՞նչ է այն գրուածը թէ Այն քարն՝ որ շինողներն անարգեցին նա անկիւնի գլուխ եղաւ։
  • 18Ամեն այս քարի վերայ ընկնողը կ’փշրուի, եւ ում վերայ որ նա ընկնի, կ’ջարդէ նորան։
  • 19Եւ քահանայապետներն եւ դպիրները նոյն ժամումն ուզում էին ձեռք ձգել նորա վերայ, բայց ժողովրդիցը վախեցան. Որովհետեւ իմացան, որ իրանց համար ասեց այն առակը։
  • 20Եւ դարանամուտ լինելով խաբեբայ մարդիկ ուղարկեցին, որ կեղծաւորութիւնով իրանց անձերն արդար էին ցոյց տալիս, որ խօսքով բռնեն նորան՝ տէրութեան եւ կուսակալի իշխանութեանը նորան մատնելու համար։
  • 21Եւ նորան հարցրին եւ ասեցին. Վարդապետ, գիտենք որ ուղիղ ես խօսում եւ սովորեցնում, եւ երեսպաշտութիւն չես անում. Այլ ճշմարտութիւնով սովորեցնում ես Աստուծոյ ճանապարհը։
  • 22Արժա՞ն է մեզ՝ Կայսրին հարկ տալ թէ ոչ։
  • 23Նորանց խորամանկութիւնը հասկանալով, ասեց նորանց. Ի՞նչու էք ինձ փորձում. Ցոյց տուէք ինձ մի դահեկան։
  • 24Ո՞ւմ պատկերը եւ գիրն ունի սա։ Պատասխանեցին եւ ասեցին. Կայսեր։
  • 25Եւ նա ասեց նորանց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք, եւ Աստուծունը Աստուծուն։
  • 26Եւ չ’կարողացան խօսքով բռնել նորան ժողովրդի առաջին. Եւ նորա պատասխանի վերայ զարմանալով լռեցին։
  • 27Սադուկեցիներիցը, որ հակառակում են թէ յարութիւն չ’կայ, ոմանք մօտ եկան եւ հարցրին նորան,
  • 28Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսը գրեց մեզ, Եթէ մէկի եղբայրը մեռնէ, որ կին ունենայ, եւ ինքն անզաւակ մեռնէ, որ նորա եղբայրն այն կինն առնէ եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։
  • 29Հիմա եօթն եղբարք կային, եւ առաջինը կին առաւ եւ առանց զավակի մեռաւ։
  • 30Եւ երկրորդն առաւ այն կինը, եւ նա էլ մեռաւ առանց զավակի։
  • 31Երրորդն էլ առաւ նորան. Այսպէս այն եօթն էլ, եւ որդիք չ’թողեցին, եւ մեռան։
  • 32Եւ ամենից յետոյ այն կինն էլ մեռաւ։
  • 33Արդ յարութեան ժամանակին նորանցից որի՞ն պիտի լինի կին. Որովհետեւ այն եօթն էլ կին առան նորան։
  • 34Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Այս աշխարհքի որդիքը կին են առնում եւ մարդի են գնում։
  • 35Բայց նորանք որ արժանի լինին այն աշխարհքին հասնելու եւ մեռելներից յարութիւն առնելու, ոչ կին կ’առնեն եւ ոչ մարդի կ’գնան։
  • 36Եւ ոչ իսկ կարող են մեռնել, որովհետեւ հրեշտակների հաւասար են եւ Աստուծոյ որդիք, յարութեան որդիք լինելով։
  • 37Բայց թէ մեռելները յարութիւն կ’առնեն, Մովսէսն էլ մարգարէացաւ մորենու մօտ, ինչպէս Տիրոջ համար ասում է՝ Աբրահամի Աստուած եւ Իսահակի Աստուած եւ Յակոբի Աստուած։
  • 38Իսկ Աստուած մեռելներինը չէ, այլ կենդանիներինը. որովհետեւ ամենքը կենդանի են նորա համար։
  • 39Դպիրներից ոմանք պատասխանեցին եւ ասեցին. Վարդապետ, լաւ ասեցիր.
  • 40Եւ այլեւս չէին համարձակում նորանից ոչ մի բան հարցնելու։
  • 41Եւ նորանց ասեց. Ի՞նչպէս են ասում Քրիստոսի համար՝ թէ Դաւիթի որդի է։
  • 42Եւ Դաւիթն ինքը Սաղմոսների գրքումն ասում է. Տէրն իմ Տիրոջն ասեց՝ Իմ աջ կողմը նստիր,
  • 43Մինչեւ որ քո թշնամիները ոտներիդ պատուանդան դնեմ։
  • 44Արդ եթէ Դաւիթը Տէր է կոչում նորան, ապա ի՞նչպէս է նորա որդի։
  • 45Եւ երբոր բոլոր ժողովուրդը լսում էր, ասեց իր աշակերտներին.
  • 46Զգոյշ կացէք դպիրներիցը, որ փառաւոր պատմուճաններով կամենում են ման գալ եւ սիրում են հրապարակներումը բարեւ առնելը, եւ ժողովարանների մէջ առաջին աթոռները, եւ ընթրիքներումը վերեւի տեղերը։
  • 47Որ որբեւայրիների տներն ուտում են, եւ պատճառանքով երկար աղօթք են անում. Նորանք աւելի դատապարտութիւն կ’ընդունեն։
← Ցանկ