ՂՈՒԿԱՍ2
  • 1Եւ այն օրերումն եղաւ, որ հրաման դուրս եկաւ Օգոստոս կայսերից, որ բոլոր աշխարհ գրուի։
  • 2Սա առաջին աշխարհագիրն եղաւ Կիւրենի՝ Սիւրիայի կուսակալութեան ժամանակումը։
  • 3Եւ ամենքը գնում էին գրուելու՝ ամեն մէկն իր քաղաքը։
  • 4Յովսէփն էլ Գալիլեայիցը՝ Նազարէթ քաղաքիցը գնաց Հրէաստան Դաւիթի քաղաքն, որ Բեթլէհէմ է կոչվում. Որովհետեւ նա Դաւիթի տանիցը եւ ազգիցն էր.
  • 5Որ գրուի իր նշանած Մարիամի հետ, որ յղի էր։
  • 6Եւ եղաւ երբոր նորանք այնտեղ էին. Նորա ծնելու օրերը լրացան։
  • 7Եւ իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար։
  • 8Եւ այն տեղումը հովիւներ կային դաշտումը կացող, որ գիշերն իրանց հօտերը պահում էին։
  • 9Եւ ահա Տիրոջ հրեշտակը կանգնեց նորանց առաջին, եւ Տիրոջ փառքը նորանց շուրջը ծագեց. Եւ մեծ վախով վախեցան։
  • 10Եւ հրեշտակն ասեց նորանց. Մի վախենաք, որովհետեւ ահա մեծ ուրախութիւն եմ աւետում ձեզ, որ բոլոր ժողովրդին պիտի լինի.
  • 11Թէ այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. Որ է Քրիստոս Տէրը։
  • 12Եւ այս լինի ձեզ նշան. Մի երեխայ կ’գտնէք խանձարուրներով պատած, եւ մսուրի մէջ դրած։
  • 13Եւ յանկարծակի այն հրեշտակի հետ եղաւ երկնաւոր զօրքի մի բազմութիւնը, որ Աստուծուն օրհնում էին եւ ասում.
  • 14Փառք Աստուծոյ բարձունքումը, եւ երկրի վերայ՝ խաղաղութիւն, եւ մարդկանց մէջ հաճութիւն։
  • 15Եւ եղաւ երբոր հրեշտակները նորանցից վերացան երկինքը, այն հովիւ մարդիկն իրար ասեցին. Եկէք գնանք մինչեւ Բեթլէհէմ, եւ տեսնենք այս եղած բանը, որ Տէրը ցոյց տուաւ մեզ։
  • 16Եւ շտապելով եկան եւ գտան Մարիամին եւ Յովսէփին, եւ երեխային՝ մսուրի մէջ դրած։
  • 17Եւ երբոր տեսան՝ իմացրին այն բանն, որ այս երեխայի համար ասուեցաւ նորանց։
  • 18Եւ բոլոր լսողները զարմացան այն բաների համար, որ հովիւները նորանց հետ խօսեցան։
  • 19Իսկ Մարիամն այս բոլոր բաները պահում էր, եւ իր սրտումը մտածում էր։
  • 20Եւ հովիւները ետ դառան. Աստուծուն փառաբանում եւ օրհնում էին այն բոլոր բաների համար, որ լսեցին եւ տեսան, ինչպէս որ նորանց ասուեցաւ։
  • 21Եւ երբոր ութ օր լրացաւ, որ մանուկը թլփատուէր, նորա անունը Յիսուս կոչուեցաւ, այն որ հրեշտակիցը կոչուած էր՝ նա դեռ արգանդումը չ’յղացուած։
  • 22Եւ երբոր նորա մաքրուելու օրերը լրացան, Մովսէսի օրենքի պէս, նորան տարան Երուսաղէմ, որ Տիրոջ առաջին կանգնեցնեն։
  • 23Ինչպէս Տիրոջ օրէնքումը գրուած է, թէ Ամեն արու որ արգանդ բանայ, Տիրոջը սուրբ պիտի կոչուի։
  • 24Եւ որ Տիրոջ օրէնքումը ասուածին պէս պատարագ բերեն մի զոյգ տատրակ, կամ աղաւնու երկու ձագ։
  • 25Եւ ահա Երուսաղէմումը մի մարդ կար, որի անունը Սիմէօն էր, եւ այս մարդը արդար եւ աստուածավախ էր, եւ սպասում էր Իսրայէլի մխիթարութեանը, եւ Սուրբ Հոգի կար նորա վերայ։
  • 26Եւ նորան պատգամ էր եղած Սուրբ Հոգիիցը, որ մահ չի տեսնիլ, մինչեւ որ Տիրոջ Քրիստոսին կ’տեսնէ։
  • 27Եւ Հոգիովն եկաւ տաճարը, եւ երբոր ծնողքը Յիսուս երեխային բերին, որ օրէնքի սովորութեան պէս նորա վերայ անեն,
  • 28Նա էլ առաւ նորան ընդունեց իր գիրկը, եւ Աստուծուն օրհնեց, եւ ասեց.
  • 29Հիմա արձակում ես քո ծառային, ով Տէր, քո խօսքի պէս խաղաղութիւնով.
  • 30Որովհետեւ իմ աչքերը տեսան քո փրկութիւնը,
  • 31Որ պատրաստեցիր ամեն ժողովուրդների առաջին։
  • 32Լոյս՝ հեթանոսներին լուսաւորելու, եւ փառք՝ քո Իսրայէլ ժողովրդի համար։
  • 33Եւ Յովսէփը եւ նորա մայրը զարմացել էին այն բաների վերայ, որ նորա համար խօսվում էին։
  • 34Եւ Սիմէօնն օրհնեց նորանց, եւ նորա մայր Մարիամին ասեց, Ահա այս մանուկը կայ Իսրայէլի մէջ շատերի համար ընկնելու եւ կանգնելու եւ հակառակութեան նշան։
  • 35Եւ իսկ քո անձովը սուր կ’անցնէ, որ շատ սրտերից խորհուրդներ յայտնուին։
  • 36Եւ այնտեղ էր Աննա մարգարէուհին՝ Փանուէլի աղջիկն՝ Ասերի ցեղիցը. Սա ինքը շատ օրեր էր անցրել, եւ իր կուսութեան ժամանակիցն եօթը տարի էր ապրել մարդու հետ.
  • 37Եւ ութսուն եւ չորս տարուայ չափ որբեւայրի էր, որ տաճարիցը չէր հեռանում. Ծոմերով եւ աղօթքներով գիշեր ու ցերեկ ծառայում էր Աստուծուն։
  • 38Սա էլ նոյն ժամումը վերկացաւ՝ Տէրիցը գոհանում էր եւ խօսում էր նորա մասին այն ամենին որ Երուսաղէմի մէջ փրկութեան սպասում էին։
  • 39Եւ երբոր ամենը Տիրոջ օրէնքի պէս կատարեցին, ետ դառան Գալիլեա՝ իրանց Նազարէթ քաղաքը։
  • 40Երեխան էլ աճում էր եւ զօրանում հոգիով՝ իմաստութիւնով լցուած. Եւ Աստուծոյ շնորհքը նորա վերայ էր։
  • 41Եւ նորա ծնողքը տարուց տարի Երուսաղէմ էին գնում զատկի տօնին։
  • 42Եւ երբոր նա տասնեւերկու տարեկան եղաւ, նորանք տօնի սովորութեան պէս Երուսաղէմ գնացին,
  • 43Եւ երբոր օրերը կատարելուց յետոյ ետ դառան, Յիսուս տղան Երուսաղէմումը մնաց. Եւ չ’իմացան Յովսէփը եւ նորա մայրը,
  • 44Եւ կարծելով, թէ նա ճանապարհակիցների հետ կ’լինի, մի օրուայ ճանապարհ եկան՝ եւ նորան որոնում էին ազգականների եւ ծանօթների մէջ։
  • 45Եւ երբոր նորան չ’գտան, ետ դառան Երուսաղէմ եւ որոնում էին նորան։
  • 46Եւ երեք օրից յետոյ եղաւ, որ նորան տաճարի մէջ գտան, վարդապետների մէջ նստած՝ նորանց ականջ էր դնում, եւ նորանցից հարցնում էր։
  • 47Եւ ամենքն, որ նորանից լսում էին, զարմանում էին նորա իմաստութեան եւ պատասխանների վերայ։
  • 48Եւ երբոր նորան տեսան, շատ սքանչացան. Եւ նորա մայրն ասեց նորան. Որդեակ, ի՞նչու համար մեզ այսպէս արիր. Ահա, հայրդ եւ ես ցաւելով որոնում էինք քեզ։
  • 49Եւ նա նորանց ասեց. Ի՞նչու համար էիք ինձ որոնում. Դուք չ’գիտէի՞ք թէ պէտք է, որ ես իմ Հօր տանը լինեմ։
  • 50Եւ նորանք չ’հասկացան այն խօսքը որ նորանց հետ խօսեց։
  • 51Եւ նա նորանց հետ իջաւ եւ գնաց Նազարէթ. Եւ նորանց հնազանդ էր. եւ նորա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտումը։
  • 52Եւ Յիսուսը զարգանում էր իմաստութիւնով եւ հասակով, եւ շնորհքով՝ Աստուծոյ եւ մարդկանց մօտ։
← Ցանկ