ՂՈՒԿԱՍ18
  • 1Մի առակ էլ ասեց նորանց՝ նորա վերայ թէ պէտք է ամեն ժամանակ աղօթք անել եւ չ’ձանձրանալ։
  • 2Եւ ասեց. Մի դատաւոր կար մի քաղաքում, որ Աստուածանից չէր վախենում, եւ մարդից չէր ամաչում։
  • 3Եւ մի որբեւայրի էլ կար այն քաղաքումը, եւ նորա մօտ էր գալիս եւ ասում, Իրաւունք արա ինձ իմ ոսոխիցը։
  • 4Եւ նա մի ժամանակ չ’կամեցաւ. Նորանից յետոյ իր մտքումն ասեց. Թէեւ Աստուածանից չեմ վախենում, եւ մարդկանցից չեմ ամաչում,
  • 5Սակայն որովհետեւ այս որբեւայրին յոգնեցնում է ինձ, իրաւունք անեմ նորան, որ վերջապէս չ’գայ ինձ ձանձրացնէ։
  • 6Եւ Տէրն ասեց. Լսեցէք թէ անիրաւ դատաւորն ի՛նչ է ասում։
  • 7Բայց Աստուած մի՞թէ իր ընտրեալների համար իրաւունք չի անիլ, որ ցերեկ եւ գիշեր աղաղակում են դէպի նա, թէեւ նորանց վերայ երկայնամիտ էլ լինի։
  • 8Ասում եմ ձեզ թէ Շուտով իրաւունք կ’անէ նորանց համար։ Սակայն մարդի Որդին գալիս՝ արդեօք հաւատք կ’գտնէ՞ երկրի վերայ։
  • 9Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են եւ ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց.
  • 10Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։
  • 11Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը.
  • 12Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս։
  • 13Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս։
  • 14Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կ’խոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կ’բարձրանայ
  • 15Երեխաներ էլ էին բերում նորա մօտ, որ նորանց դպչի. Աշակերտներն էլ երբոր տեսան, յանդիմանում էին նորանց։
  • 16Բայց Յիսուսը նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գալ, եւ մի արգիլէք դորանց. որովհետեւ այդպիսիներինն է Աստուծոյ արքայութիւնը։
  • 17Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ՝ նա չի մտնիլ նորա մէջ։
  • 18Եւ մէկ իշխան հարցրեց նորան եւ ասեց. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։
  • 19Յիսուսն էլ նորան ասեց. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չէ բացի մէկը՝ Աստուած։
  • 20Պատուիրանքները գիտես. Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Պատուիր քո հօրը եւ մօրը։
  • 21Նա էլ ասեց. Այդ ամենն իմ երեխայութիւնիցը պահել եմ։
  • 22Յիսուսն էլ երբոր այս լսեց՝ նորան ասեց. Մի բան տակաւին պակաս է քեզ. ամեն ինչ որ ունիս՝ ծախիր, եւ աղքատներին տուր, եւ գանձ կ’ունենաս երկնքումը, եւ եկ հետեւիր ինձ։
  • 23Նա էլ այս լսելով տրտմեց. Որովհետեւ սաստիկ հարուստ էր։
  • 24Յիսուսն էլ երբոր նորան տրտմած տեսաւ, ասեց. Ի՛նչպէս դժուար կ’մտնեն Աստուծոյ արքայութիւնը նորանք, որ ստացուածքներ ունին։
  • 25Որովհետեւ աւելի հեշտ է որ ուղտն ասեղի ծակով անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւնը մտնէ։
  • 26Եւ նորանք որ լսեցին՝ ասում էին. Էլ ո՞վ կարող է փրկուիլ։
  • 27Նա էլ ասեց. Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ։
  • 28Եւ Պետրոսն ասեց. Ահա մենք բոլորը թողեցինք եւ քո ետեւից եկանք։
  • 29Նա էլ ասեց նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ թէ Ոչ ով չ’կայ, որ թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ որդիք՝ Աստուծոյ արքայութեան համար,
  • 30Որ բազմապատիկ չ’առնէ այս ժամանակումը, եւ այն գալու աշխարհքումը յաւիտենական կեանքը։
  • 31Եւ այն տասնեւերկուսին մօտն առաւ եւ ասեց նորանց. Ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ կ’կատարուին մարգարէների ձեռովն մարդի Որդու համար բոլոր գրուածները։
  • 32Որովհետեւ հեթանոսներին կ’մատնուի, եւ ծաղր կ’լինի, կ’նախատուի, եւ նորա վերայ կ’թքուի։
  • 33Եւ կ’ծեծեն կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրը յարութիւն կ’առնէ։
  • 34Եւ նորանք սորանցից ոչինչ չ’իմացան, եւ խօսքը ծածկուած էր նորանցից, եւ ասածները չէին իմանում։
  • 35Եւ եղաւ, որ նա Երիքովին մօտենալիս, մի կոյր ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։
  • 36Եւ երբոր ժողովրդի անցնելը լսեց, հարցնում էր՝ թէ Դա ի՞նչ է։
  • 37Եւ պատմեցին նորան, թէ Յիսուս Նազովրեցին է անցնում։
  • 38Եւ նա աղաղակեց եւ ասեց. Յիսուս՝ որդի Դաւթի, ինձ ողորմիր։
  • 39Եւ նորանք՝ որ առաջից գնում էին, յանդիմանում էին նորան, որ լռէ. Իսկ նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ինձ ողորմիր։
  • 40Յիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նորան իրան մօտ բերեն. Եւ երբոր նա մօտ եկաւ, հարցրեց նորան եւ ասեց.
  • 41Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ. Եւ նա ասեց. Տէր, որ տեսնեմ։
  • 42Եւ Յիսուսն էլ ասեց նորան. Տես. քո հաւատքը ապրեցրեց քեզ։
  • 43Եւ իսկոյն տեսնում էր, եւ նորա ետեւից գնում էր՝ Աստուծուն փառաւորելով. Եւ բոլոր ժողովուրդը որ տեսաւ՝ օրհնութիւն էր տալիս Աստուծուն։
← Ցանկ