ՂՈՒԿԱՍ12
  • 1Այն միջոցին երբոր հազարներով ժողովուրդները դիզվում էին՝ մինչեւ որ իրար կոխ էին տալիս, սկսեց իր աշակերտներին ասել. Առաջ ձեր անձերը զգոյշ պահեցէք Փարիսեցիների խմորիցը, որ է կեղծաւորութիւնը։
  • 2Որովհետեւ ոչինչ չ’կայ ծածուկ, որ չ’յայտնուի. Եւ թագուն, որ չ’իմացուի։
  • 3Ուստի ինչ որ խաւարումն ասեցիք, լոյսի մէջ կ’լսուի. Եւ ինչ որ ներսի սենեակներումն ականջում խօսեցիք, կտուրների վերայ կ’քարոզուի։
  • 4Բայց ասում եմ ձեզ՝ իմ բարեկամներին. Մի վախենաք նորանցից՝ որ մարմինն սպանում են, եւ նորանից յետոյ աւելի բան չ’ունին՝ որ անեն։
  • 5Բայց ցոյց տամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք. Նորանից վախեցէք, որ սպանելուց յետոյ իշխանութիւն ունի գեհենի մէջ գցելու. Այո՛, ասում եմ ձեզ՝ Նորանից վախեցէք։
  • 6Չէ՞ որ հինգ ճնճղուկ երկու դանկի են ծախվում. Եւ նորանցից մէկն էլ Աստուծոյ առաջին մոռացուած չէ։
  • 7Բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համարուած են. Ուրեմն մի վախենաք. Որովհետեւ դուք շատ ճնճղուկներից աւելի լաւ էք։
  • 8Իսկ ասում եմ ձեզ, թէ Ամեն ով որ ինձ մարդկանց առաջին դաւանէ, մարդի Որդին էլ նորան կ’դաւանէ Աստուծոյ հրեշտակների առաջին։
  • 9Եւ ով որ ինձ ուրանայ մարդկանց առաջին, նա էլ կ’ուրացուի Աստուծոյ հրեշտակների առաջին։
  • 10Եւ ամեն ով որ մարդի Որդու դէմ բան ասէ, կ’թողուի նորան. Բայց ով որ Սուրբ Հոգու դէմ հայհոյեց, նորան չի թողուիլ։
  • 11Եւ երբոր տանեն ձեզ ժողովարանները եւ դատաւորների եւ պետութիւնների առաջին, հոգս մի՛ անէք՝ թէ ինչպէս եւ ի՛նչ պատասխանէք, կամ ի՛նչ ասէք։
  • 12Որովհետեւ Սուրբ Հոգին նոյն ժամումը կ’սովորեցնէ ձեզ՝ թէ ինչ պէտք է խօսել։
  • 13Եւ ժողովրդիցը մէկն ասեց նորան. Վարդապետ, իմ եղբօրն ասիր, որ ժառանգութիւնն ինձ հետ բաժանէ։
  • 14Նա էլ ասեց նորան. Մարդ, ո՞վ կարգեց ինձ ձեզ վերայ դատաւոր կամ բաժանարար։
  • 15Եւ նորանց ասեց. Տեսէք եւ զգոյշ կացէք ագահութիւնիցը, որ մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը։
  • 16Եւ նորանց մի առակ խօսեց եւ ասեց. Մի հարուստ մարդի արտը առատ պտուղ տուաւ։
  • 17Եւ նա իր մտքումը մտածում էր եւ ասում. Ի՞նչ անեմ, որ տեղ չունիմ որ իմ պտուղներն այնտեղ ժողովեմ։
  • 18Եւ ասեց. Այս կ’անեմ. Իմ շտեմարանները կ’քանդեմ, եւ աւելի մեծերը կ’շինեմ, եւ իմ բոլոր բերքերն ու բարիքները այնտեղ կ’ժողովեմ։
  • 19Եւ իմ անձին կ’ասեմ. Ով անձն, շատ բարիքներ ունիս շատ տարիների համար ամբարուած. Հանգստացիր, կեր, խմիր, զուարճացիր։
  • 20Բայց Աստուած նորան ասեց. Ա՛նմիտ. հէնց այս գիշեր հոգիդ քեզանից ետ կ’պահանջեն. ապա այս որ պատրաստեցիր՝ ո՞ւմ կ’լինի։
  • 21Այսպէս էլ նա՝ որ իր անձի համար գանձ է հաւաքում, եւ Աստուծով չէ հարուստ։
  • 22Իր աշակերտներին էլ ասեց. Դորա համար ասում եմ ձեզ. հոգս մի անէք ձեր կեանքի համար՝ թէ ինչ պիտի ուտէք. Ոչ էլ մարմնի համար՝ թէ ինչ պիտի հագնիք։
  • 23Հոգին աւելի է կերակուրիցը, եւ մարմինը՝ հագուստիցը։
  • 24Մտիկ արէք ագռաւներին. Որ ոչ սերմում են եւ ոչ հնձում են. Որոնք ոչ շտեմարաններ ունին եւ ոչ ամբարներ, եւ Աստուած կերակրում է նորանց. Դուք ո՞րքան աւելի արժէք ունիք թռչուններիցը։
  • 25Ձեզանից ո՞վ կարող է իր հոգս անելովն իր հասակի վերայ մի կանգուն աւելացնել։
  • 26Արդ եթէ ամենափոքր բանի համար կարող չէք, ի՞նչու էք ուրիշ բաների համար հոգս անում։
  • 27Մտիկ արէք շուշաններին. Ինչպէս են մեծանում. Ոչ ջանք են անում եւ ոչ մանում. Բայց ասում եմ ձեզ Սողոմոնն էլ իր բոլոր փառքի մէջ նորանց մէկի նման չ’հագաւ։
  • 28Իսկ եթէ յանդի խոտն, որ այսօր կայ եւ էգուց փռան մէջ է գցվում, Աստուած այնպէս է հագցնում, ո՞րքան եւս առաւել ձեզ, թերահաւատներ։
  • 29Եւ դուք մի որոնէք թէ ինչ ուտէք կամ ինչ խմէք, եւ մի գրգռուիք։
  • 30Որովհետեւ այդ բոլոր բաներն աշխարհքի հեթանոսներն են որոնում. Բայց ձեր Հայրը գիտէ՝ որ դորանք ձեզ պէտք են։
  • 31Սակայն Աստուծոյ արքայութիւնը խնդրեցէք, եւ այդ բոլորը կ’աւելանայ ձեզ։
  • 32Մի վախենար, փոքր հօտ. որովհետեւ ձեր Հայրը հաճեցաւ, որ արքայութիւնը տայ ձեզ։
  • 33Ձեր ստացուացքը ծախեցէք եւ ողորմութիւն տուէք. ձեզ համար չ’հինացող քսակներ շինեցէք՝ անպակաս գանձ՝ երկնքումը, որտեղ գող չէ մօտենում եւ ոչ էլ ցեց է ապականում։
  • 34Որովհետեւ որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կ’լինին։
  • 35Թող ձեր գօտիները պինդ կապուած լինին մէջքին, եւ ճրագները վառուած։
  • 36Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. Որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։
  • 37Երանի այն ծառաներին, որ տէրը գալիս՝ արթուն գտնէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ գօտին մէջքը կ’կապէ եւ նորանց սեղան կ’նստեցնէ եւ առաջ եկած կ’ծառայէ նորանց։
  • 38Եւ եթէ երկրորդ կամ երրորդ պահին գայ՝ եւ այնպէս գտնէ, երանի այն ծառաներին։
  • 39Բայց սա իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար՝ թէ գողն որ ժամին կ’գայ. Արթուն կ’կենար եւ թող չէր տալ իր տունը ծակել։
  • 40Արդ դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, որ չէք կարծում, մարդի Որդին կ’գայ։
  • 41Եւ Պետրոսը ասեց նորան. Տէր, այդ առակը մե՞զ ես ասում, թէ ամենքին էլ։
  • 42Տէրն էլ ասեց. Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր գերդաստանի վերայ կարգեց, որ նորանց կերակուրը տայ ժամանակին։
  • 43Երանի այն ծառային, որ իր տէրը՝ երբոր գայ, այնպէս անելիս գտնէ նորան։
  • 44Ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ իր բոլոր ստացուածքների վերայ կ’դնէ նորան։
  • 45Բայց եթէ այն ծառան իր սրտումն ասէ, Իմ տէրն ուշանում է գալու, եւ սկսէ ծառաներին եւ աղախիններին ծեծել, ուտել ու խմել եւ արբենալ,
  • 46Կ’գայ այն ծառայի տէրն այն օրը, որ նա չէ սպասում, եւ այն ժամին, որ նա չ’գիտէ, եւ նորան միջիցը կ’կտրէ, եւ նորա բաժինն անհաւատարիմների հետ կ’դնէ։
  • 47Եւ այն ծառան, որ իր տիրոջ կամքը գիտենալով չէ պատրաստէլ եւ ոչ էլ արել նորա կամքի պէս, շատ ծեծ կ’ուտէ։
  • 48Եւ նա որ չ’գիտենալով ծեծի արժանի բան գործեց, քիչ կ’ծեծուի. Այն ամենին որ շատ տրուեց՝ նորանից շատ կ’ուզուի. Եւ ում որ շատ պահ տրուեց՝ նորանից էլ աւելի կ’պահանջեն։
  • 49Ես եկայ որ կրակ գցեմ երկրիս վերայ. Եւ ի՞նչ ուզում եմ, եթէ արդէն իսկ բորբոքուել է։
  • 50Բայց մի մկրտութիւն ունիմ մկրտուելու. Եւ ի՜նչպէս հոգս եմ քաշում, մինչեւ որ կատարուի։
  • 51Կարծո՞ւմ էք թէ ես եկայ խաղաղութիւն տալ երկրիս վերայ. Ոչ, ասում եմ ձեզ, այլ բաժանմունք։
  • 52Որովհետեւ այսուհետեւ հինգ հոգի մէկ տան մէջ բաժին բաժին կ’լինին, երեքը երկուսի դէմ, եւ երկուսն երեքի դէմ։
  • 53Հայրը կ’բաժանուի որդուցը, եւ որդին հօրիցը, մայրն աղջկանիցը, եւ աղջիկը մօրիցը, սկեսուրը հարսիցը, եւ հարսն իր սկեսրիցը։
  • 54Եւ ժողովուրդներին էլ ասեց. Երբոր տեսնում էք արեւմուտքիցն ամպ դուրս գալիս, շուտով ասում էք. Անձրեւ կ’գայ, եւ այնպէս է լինում.
  • 55Եւ հարաւային քամին փչելիս, ասում էք՝ թէ Շոք կ’լինի, եւ այնպէս է լինում.
  • 56Կեղծաւորներ, երկրի եւ երկնքի երեսը գիտէք փորձել. Բայց ի՞նչպէս չէք այս ժամանակը փորձում։
  • 57Եւ ի՞նչու իսկ ձեզանից էլ չէք ընտրում արժանին։
  • 59Ասում եմ քեզ. Այնտեղից դուրս չես գալ, մինչեւ որ վերջի լուման էլ չ’վճարես։
← Ցանկ