ՂՈՒԿԱՍ11
  • 1Եւ եղաւ որ մի տեղ աղօթք էր անում. Եւ երբոր դադարեց, իր աշակերտներից մէկն ասեց նորան. Տէ՛ր, սովորեցրու մեզ աղօթք անելը, ինչպէս Յովհաննէսն էլ իր աշակերտներին սովորեցրեց։
  • 2Եւ ասեց նորանց. Երբոր աղօթք անէք, ասեցէք. Մեր Հայր, որ երկնքումն ես, քո անունը սուրբ լինի. Քո արքայութիւնը գայ։ Քո կամքը լինի՝ ինչպէս երկնքումն այնպէս էլ երկրիս վերայ։
  • 3Մեր ամեն օրուայ հացը օրէցօր տուր մեզ։
  • 4Եւ թող մեզ մեր մեղքերը. Որովհետեւ մենք էլ թողում ենք ամենին, որ պարտական է մեզ. Եւ մեզ փորձանքի մէջ մի տանիր, այլ փրկիր մեզ չարիցը։
  • 5Եւ նորանց ասեց. Ձեզանից ո՞վ է, որ բարեկամ ունենայ, եւ կէս գիշերին նորա մօտ գնայ, եւ նորան ասէ. Բարեկամ, ինձ երեք հաց փոխ տուր.
  • 6Որովհետեւ իմ բարեկամն ինձ մօտ եկաւ ճանապարհիցը, եւ ես բան չ’ունիմ՝ որ նորա առաջին դնեմ։
  • 7Եւ նա պատասխանէ ներսիցն եւ ասէ. Մի յոգնեցնիր ինձ. Դուռն արդէն փակուած է, եւ երեխաներս ինձ հետ անկողնումն են. Չեմ կարող վեր կենալ եւ տալ քեզ։
  • 8Ասում եմ ձեզ, Եթէ վեր էլ չ’կենայ եւ նորան տայ նորա բարեկամ լինելու համար, սակայն նորա թախանձանքի համար վեր կ’կենայ եւ կ’տայ նորան ինչ որ էլ պէտք լինի։
  • 9Եւ ես ասում եմ ձեզ, Խնդրեցէք՝ եւ կտրուի ձեզ, որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք՝ եւ կ’բացուի ձեզ։
  • 10Որովհետեւ ամեն ով որ խնդրում է՝ առնում է, եւ ով որ որոնում է՝ գտնում է, եւ ով որ դուռը թակում է՝ բացվում է նորան։
  • 11Եւ ձեզանից ո՞ր հօրիցն իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան. Կամ եթէ ձուկ՝ մի՞թէ ձկան տեղ օձ կ’տայ նորան։
  • 12Եւ կամ ձու ուզէ, մի՞թէ կարիճ կ’տայ նորան։
  • 13Արդ եթէ դուք, որ չար էք՝ գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից։
  • 14Եւ մի դեւ էր հանում, որ համր էր. Եւ եղաւ որ դեւը դուրս գալիս համրը խօսեց. Եւ ժողովուրդները զարմացան։
  • 15Եւ նորանցից ոմանք ասեցին. Դա դեւերի իշխան՝ Բէեղզեբուղովն է հանում դեւերը։
  • 16Ուրիշներն էլ փորձելով մի նշան էին խնդրում նորանից երկնքիցը։
  • 17Բայց նա նորանց մտածմունքները իմանալով ասեց նորանց. Ամեն թագաւորութիւն, որ իր մէջ բաժանուած է՝ կ’աւերուի, եւ տուն՝ տան դէմ բաժանուած կ’կործանուի։
  • 18Ապա եթէ սատանան ինքն իրան դէմ բաժանուած է, նորա թագաւորութիւնն ի՞նչպէս կ’կենայ. Որովհետեւ ասում էք, թէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը։
  • 19Եթէ ես Բէեղզեբուղովն եմ հանում դեւերը, ապա ձեր որդիքն ի՞նչով են հանում. Դորա համար նորանք կ’լինին ձեր դատաւորները։
  • 20Բայց եթէ ես Աստուծոյ մատովն եմ հանում դեւերն, ուրեմն Աստուծոյ արքայութիւնը ձեզ վերայ հասել է։
  • 21Երբոր զօրաւորը զինուորուած իր տունը պահէ, նորա ստացուածքը խաղաղութեան մէջ են։
  • 22Բայց եթէ նորանցից էլ աւելի զօրաւորը գայ՝ նորան յաղթէ, նորա զէնքերը՝ որ յոյսն նորանց վերայ էր դրել, կ’հանէ եւ նորա աւարը կ’բաժանէ։
  • 23Ով որ ինձ հետ չէ՝ ինձ հակառակ է, եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է։
  • 24Երբոր պիղծ ոգին դուրս է գալիս մարդիցը՝ անջուր տեղերանքում ման է գալիս եւ հանգիստ որոնում. Եւ երբոր չէ գտնում՝ ասում է. Ետ դառնամ իմ տունը՝ որտեղից դուրս եկայ։
  • 25Եւ գալիս՝ նորան սրբուած եւ զարդարուած է գտնում։
  • 26Այն ժամանակ գնում է եւ իրանից էլ աւելի չար եօթը ոգիներ է առնում՝ եւ մտնում բնակվում է այնտեղ, եւ այն մարդի յետինն աւելի չար է լինում քան թէ առաջինը։
  • 27Եւ եղաւ որ նա այս խօսելիս, ժողովրդի միջիցը մի կին ձայն բարձրացրեց եւ ասեց. Երանի այն որովայնին՝ որ քեզ կրեց, եւ այն ծծերին՝ որ քեզ ծծեցրին։
  • 28Նա էլ ասեց. Այո՛, երանի նորանց, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ նորան պահում։
  • 29Եւ երբոր ժողովուրդները նորա վերայ դիզվում էին, սկսեց ասել. Այս ազգը չար է. Նշան է խնդրում, եւ նշան չի տրուիլ սորան՝ բայց միայն Յովնան մարգարէի նշանը։
  • 30Որովհետեւ ինչպէս Յովնանը նշան եղաւ Նինուէացիների համար, այնպէս էլ մարդի Որդին այս ազգին կ’լինի։
  • 31Հարաւի թագուհին դատաստանումը վեր կ’կենայ այս ազգի մարդկանց հետ եւ կ’դատապարտէ նորանց, որովհետեւ երկրի ծայրերիցն եկաւ Սողոմոնի իմաստութիւնը լսելու, եւ ահա Սողոմոնիցն էլ աւելին է այստեղ։
  • 32Նինուէի մարդիկը դատաստանումը վեր կ’կենան այս ազգի հետ եւ կ’դատապարտեն սորան, որովհետեւ նորանք Յովնանի քարոզութիւնովն ապաշխարեցին. Եւ ահա Յովնանիցն էլ աւելին է այստեղ։
  • 33Ոչ ով ճրագը չէ վառում եւ թագուն տեղ դնում եւ ոչ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, որ ներս մտնողները լոյսը տեսնեն։
  • 34Մարմնի ճրագը աչքն է, արդ երբոր աչքդ պարզ է, բոլոր մարմինդ էլ լուսաւոր կ’լինի. Բայց երբոր չար է, մարմինդ էլ խաւար կ’լինի։
  • 35Ուրեմն՝ զգոյշ կաց, մի գուցէ այն լոյսը, որ քեզանում է, խաւար լինի։
  • 36Եթէ բոլոր մարմինդ լուսաւոր է եւ ոչ մի խաւար մասը չ’կայ, բոլորը լուսաւոր կ’լինի. Ինչպէս երբոր ճրագն իր ճառագայթովը լուսաւորէ քեզ։
  • 37Եւ նա այս խօսելիս, մի Փարիսեցի աղաչում էր նորան, որ նորա մօտ հաց ուտէ. Եւ նա մտաւ սեղան նստեց։
  • 39Տէրն էլ ասեց նորան. Հիմա դուք Փարիսեցիներդ բաժակի եւ ամանի դրսի կողմը սրբում էք. բայց ձեր ներսը լիքն է յափշտակութիւնով եւ չարութիւնով։
  • 40Անմիտներ, չէ՞ որ դուրսը անողը ներսն էլ արաւ։
  • 41Բայց ձեր ունեցածիցը ողորմութիւն տուէք, եւ ահա ամեն բաներ սուրբ են ձեզ համար։
  • 42Բայց վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ անանուխի եւ փեգենայի եւ ամեն բանջարի տասանորդ էք տալիս, եւ Աստուծոյ իրաւունքը եւ սէրը զանց էք անում. Այս պէտք էր անել, եւ նորանք չ’թողել։
  • 43Վայ ձեզ Փարիսեցիներիդ, որ սիրում էք ժողովարանների մէջ առաջի աթոռները, եւ հրապարակներում՝ բարեւները։
  • 44Վայ ձեզ՝ դպիրներիդ եւ Փարիսեցիներիդ, կեղծաւորներ, որ դուք այն գերեզմանների պէս էք, որ անյայտ են, եւ մարդիկը որ նորանց վերայ գնում են չ’գիտեն։
  • 45Եւ պատասխանեց օրինականներից մէկը եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ասելով մեզ էլ ես նախատինք տալիս։
  • 46Նա էլ ասեց, Եւ ձեզ օրինականներիդ էլ վայ. որովհետեւ դժուար տանելի բեռներով բեռնում էք մարդկանց, եւ դուք ձեր մատների մէկովը չէք մօտենում այն բեռներին։
  • 47Վայ ձեզ որ մարգարէների գերեզմանները շինում էք, եւ հէնց ձեր հայրերը սպանեցին նորանց։
  • 48Ապա ուրեմն վկայում էք եւ հաւանում էք ձեր հայրերի գործերին. Որովհետեւ նորանք կոտորեցին նորանց, եւ դուք շինում էք նորանց գերեզմանները։
  • 49Սորա համար Աստուծոյ իմաստութիւնն էլ ասեց. Մարգարէներ եւ առաքեալներ կ’ուղարկեմ նորանց մօտ, եւ նորանցից կ’սպանեն եւ կ’հալածեն։
  • 50Որ բոլոր մարգարէների արիւնը, որ աշխարհքի սկզբիցը թափուած է, այս ազգիցը պահանջուի։
  • 51Աբէլի արիւնիցը մինչեւ Զաքարիայի արիւնը, որ սեղանի եւ տաճարի մէջ կորաւ. Այո՛, ասում եմ ձեզ, այս ազգիցը կ’պահանջուի։
  • 52Վայ ձեզ՝ օրինականներիդ, որ գիտութեան բանալիքը վեր էք առել. Դուք չէք մտել, եւ մտնողներին էլ արգիլել էք։
  • 53Եւ երբոր այս բաներն ասում էր նորանց, դպիրները եւ Փարիսեցիներն սկսեցին սաստիկ ստիպել, եւ շատ բաների համար նորա հետ հակառակել.
  • 54Եւ նորան աչքի տակ առած՝ ուզում էին, նորա բերանիցը մի բան որսալ, որ ամբաստանեն նորան։
← Ցանկ