ՂՈՒԿԱՍ1
- 1Որովհետեւ շատերը ձեռնարկեցին մեր մէջ հաստատուած բաների պատմութիւնը վերստին կարգել.
- 2Ինչպէս մեզ աւանդեցին սկզբիցն ականատես եւ խօսքին սպասաւոր լինողները,
- 3Ես էլ, որ սկզբիցը բոլոր բաներին ճշմարտութիւնով հետեւեցի, կամեցայ կարգաւ գրել քեզ, ո՛վ պատուականդ Թէոփիլէ.
- 4Որ իմանաս այն բաների ստուգութիւնը, որ սովորեցիր։
- 5Հրէաստանի թագաւոր Հերովդէսի օրերումը մի քահանայ կար անունը Զաքարիա, Աբիայի դասակարգութիւնիցը, եւ նորա կինն Ահարօնի աղջիկներիցը, եւ նորա անունն Եղիսաբեթ։
- 6Երկուսն էլ Աստուծոյ առաջին արդար էին, եւ Տիրոջ բոլոր պատուիրանքներումը եւ իրաւունքներումը գնում էին անարատ։
- 7Եւ նորանք զաւակ չ’ունէին, որովհետեւ Եղիսաբեթը ամուլ էր. Եւ երկուսն էլ իրանց օրերը անց էին կացրել։
- 8Եւ եղաւ, երբոր նա քահանայութիւն էր անում իրան հասած դասակարգութեան օրերումը Աստուծոյ առաջին,
- 9Քահանայութեան սովորութեան պէս, իրան ընկաւ, որ Տիրոջ տաճարը մտնէ խնկարկութիւն անելու։
- 10Եւ ժողովրդի բոլոր բազմութիւնը դուրսն աղօթք էին անում խնկարկութեան ժամանակին։
- 11Եւ Տիրոջ հրեշտակը երեւեցաւ նորան՝ կանգնած խնկի սեղանի աջ կողմին։
- 12Եւ Զաքարիան տեսնելով շփոթուեցաւ, եւ վախ ընկաւ նորա վերայ։
- 13Եւ հրեշտակն ասեց նորան. Մի վախենար, Զաքարիա. Որովհետեւ քո աղօթքը լսուեցաւ, եւ քո կինն Եղիսաբեթը մի որդի կ’ծնի քեզ, եւ նորա անունը Յովհաննէս կ’դնես։
- 14Եւ քեզ ուրախութիւն եւ ցնծութիւն կ’լինի, եւ շատերը նորա ծնունդովը կ’ուրախանան։
- 15Որովհետեւ նա մեծ կ’լինի Տիրոջ առաջին. Եւ գինի եւ օղի չի խմիլ, եւ դեռ իր մօր որովայնիցը Սուրբ Հոգով կ’լցուի։
- 16Եւ Իսրայէլի որդիներից շատերին կ’դարձնէ դէպի իրանց Տէր Աստուածը։
- 17Եւ ինքն կ’գայ նորա առաջից Եղիայի հոգովը եւ զօրութիւնովը, որ հայրերի սրտերը դէպի որդիքը դարձնէ, եւ անհնազանդները՝ արդարների իմաստութեան մէջ, որ Տիրոջ համար բարեկարգ ժողովուրդ պատրաստէ։
- 18Եւ Զաքարիան ասեց հրեշտակին. Ես ի՞նչով ճանաչեմ այդ. Որովհետեւ ես ծեր եմ, եւ իմ կինն իր օրերն անց է կացրել։
- 19Եւ հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Ես Գաբրիէլն եմ, որ Աստուծոյ առաջին կանգնում եմ, եւ ուղարկուեցայ քեզ հետ խօսելու եւ այս բաները քեզ աւետիք տալու։
- 20Եւ ահա համր կ’լինես, եւ չես կարենալ խօսել, մինչեւ այն օրն՝ որ այս բաները կ’լինին. Որովհետեւ չ’հաւատացիր իմ այս խօսքերին՝ որ իրանց ժամանակին կ’կատարուին։
- 21Եւ ժողովուրդը սպասում էր Զաքարիային, եւ զարմանում էին նորա տաճարի մէջ ուշանալու համար.
- 22Եւ երբոր դուրս եկաւ, չէր կարենում խօսել նորանց հետ. Եւ իմացան՝ որ տաճարի մէջ տեսիլք է տեսել. Եւ նա նշաններով էր խօսում նորանց հետ, եւ մնում էր պապանձուած։
- 23Եւ եղաւ, երբոր նորա պաշտօնի օրերը կատարուեցան, գնաց իր տունը։
- 24Եւ այն օրերից յետոյ նորա կին Եղիսաբեթը յղացաւ, եւ հինգ ամիս իր անձը ծածուկ պահում էր եւ ասում.
- 25Թէ այսպէս արաւ ինձ Տէրն այս օրերումն, որ ինձ վերայ նայեց՝ որ իմ նախատինքը մարդկանց միջից վեր առնէ։
- 26Եւ վեցերորդ ամսումը Գաբրիէլ հրեշտակն Աստուածանից ուղարկուեցաւ Գալիլեայի մի քաղաք, որի անունը Նազարէթ էր,
- 27Մի կոյսի մօտ, որ նշանուած էր մի մարդի, որի անունը Յովսէփ էր՝ Դաւիթի տանիցը. Եւ այն կոյսի անունը Մարիամ էր։
- 28Եւ հրեշտակը նորա մօտ գալով ասեց. Ողջոյն քեզ, ով շնորհընկալ. Տէրը քեզ հետ. Օրհնեալ ես դու կանանց մէջ։
- 29Եւ նա նորան տեսնելով շփոթուեցաւ նորա խօսքի համար, եւ իր մտքումը մտածում էր, թէ ի՛նչպիսի բան պիտի լինի այս ողջոյնը։
- 30Եւ հրեշտակը ասեց նորան. Մի վախենար, Մարիամ. Որովհետեւ Աստուածանից շնորհք գտար։
- 31Եւ ահա կ’յղանաս՝ եւ որդի կ’ծնես. Եւ նորա անունը Յիսուս կ’դնես։
- 32Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. Եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. Եւ նա յաւիտեան կ’թագաւորէ Յակոբի տան վերայ.
- 33Եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ։
- 34Եւ Մարիամն ասեց հրեշտակին. Սա ի՞նչպէս կ’լինի. Ըստ որում ես այր չ’գիտեմ։
- 35Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կ’գայ քեզ վերայ, եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կ’հովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կ’կոչուի։
- 36Եւ ահա քո ազգականն՝ Եղիսաբեթը, նա էլ մի որդիով յղի է իր ծերութիւնումը. Եւ սա այն ամուլ կոչուածի վեցերորդ ամիսն է։
- 37Որովհետեւ Աստուծոյ առաջին ոչ մի բան անկարելի չէ։
- 38Մարիամն էլ ասեց. Ահա Տիրոջ աղախինն եմ. Թող քո խօսքի պէս լինի ինձ։ Եւ հրեշտակը գնաց նորանից։
- 39Մարիամն այն օրերումը վերկացաւ՝ շտապելով լեռնակողմը գնաց՝ Յուդայի քաղաքը.
- 40Եւ Զաքարիայի տունը մտաւ, եւ Եղիսաբեթին բարեւեց։
- 41Եւ եղաւ, երբոր Եղիսաբեթը Մարիամի բարեւը լսեց, երեխան նորա որովայնումը խաղաց. Եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգիով լցուեցաւ։
- 42Եւ մեծ ձայնով աղաղակեց եւ ասեց. Օրհնեալ ես դու կանանց մէջ. Եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը.
- 43Եւ սա ի՞նչ տեղից է ինձ, որ իմ Տիրոջ մայրն ինձ մօտ եկաւ։
- 44Որովհետեւ ահա, երբոր քո բարեւի ձայնն իմ ականջներին հասաւ, երեխան որովայնումս ուրախանալով խաղաց։
- 45Եւ երանի նորան, որ հաւատաց, թէ այն բաները կ’կատարուին, որ Տէրիցն իրան ասուած են։
- 46Եւ Մարիամը ասեց. Թող իմ անձը փառաւորէ Տիրոջը։
- 47Եւ իմ հոգին ուրախացաւ իմ Փրկիչ Աստուծովը։
- 48Որովհետեւ իր աղախնի խոնարհութեանը մտիկ տուաւ, որովհետեւ ահա այսուհետեւ բոլոր ազգերը կ’երանեն ինձ։
- 49Որովհետեւ Հզօրը մեծամեծ բաներ արաւ ինձ, եւ սուրբ է նորա անունը։
- 50Եւ նորա ողորմութիւնը ազգից ազգ նորանից վախեցողներին վերայ է։
- 51Զօրութիւն արաւ իր բազուկովը, ցրուեց ամբարտաւաններին իրանց սրտի մտածմունքովը։
- 52Զօրաւորներին աթոռներից իջեցրեց, եւ խոնարհներին բարձրացրեց։
- 53Սովածներին բարիքներով լցրեց, եւ հարուստներին դատարկ արձակեց։
- 54Իր Իսրայէլ ծառային օգնեց իր ողորմութիւնը յիշելով.
- 55Ինչպէս մեր հայրերի հետ խօսեց, Աբրահամին եւ նորա զաւակին՝ մինչեւ յաւիտեան։
- 56Եւ Մարիամը մնաց նորա մօտ երեք ամիսի չափ. Եւ յետոյ դարձաւ իր տունը։
- 57Եւ Եղիսաբեթի ծնելու ժամանակը լրացաւ, եւ որդի ծնեց։
- 58Եւ նորա դրացիները եւ ազգականները լսեցին, թէ Տէրն իր ողորմութիւնը մեծ արաւ նորա վերայ. Եւ ուրախանում էին նորա հետ։
- 59Եւ եղաւ՝ ութերորդ օրումն եկան երեխային թլփատելու, եւ նորան իր հօր անունովը Զաքարիա էին կոչում։
- 60Եւ նորա մայրը պատասխանեց եւ ասեց. Ոչ, այլ Յովհաննէս կոչուի։
- 61Եւ ասեցին նորան, թէ Ոչ ոք չ’կայ քո ազգումը, որ այդ անունով կոչվում լինի։
- 62Եւ նշաններով հարցնում էին նորա հօրը, թէ ի՞նչ է կամենում որ նա կոչուի։
- 63Եւ նա տախտակ խնդրեց, գրեց եւ ասեց, Դորա անունը Յովհաննէս է. Եւ ամենքը զարմացան։
- 64Եւ իսկոյն նորա բերանը եւ լեզուն բացուեցաւ. Եւ խօսում էր՝ Աստուծուն օրհնելով։
- 65Եւ ահ ընկաւ ամենքի վերայ, որ նորանց չորս կողմովը բնակվում էին. Եւ Հրէաստանի բոլոր լեռնակողմումը այս ամեն բաները պատմվում էին։
- 66Եւ բոլոր լսողներն իրանց սրտերումն էին դնում եւ ասում. Այս երեխան ի՞նչ պիտի լինի։ Եւ Տիրոջ ձեռը նորա հետ էր։
- 67Եւ նորա հայրը՝ Զաքարիան Սուրբ Հոգիով լցուեցաւ, մարգարէացաւ եւ ասեց.
- 68Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որ այցելութեան եկաւ, եւ փրկութիւն արաւ իր ժողովրդի համար։
- 69Եւ փրկութեան եղջիւր վերկացրեց մեզ համար իր Դաւիթ ծառայի տանը։
- 70Ինչպէս որ խօսեց յաւիտենից իր սուրբ մարգարէների բերանովը.
- 71Փրկութիւն մեր թշնամիներիցը. Եւ բոլոր մեզ ատողների ձեռիցը.
- 72Որ մեր հայրերի վերայ ողորմութիւն անէ, եւ իր սուրբ ուխտը յիշէ.
- 73Այն երդումը, որ մեր հայր Աբրահամին երդուաւ, որ մեզ տայ,
- 74Որ մեր թշնամիների ձեռիցն ազատուած աներկիւղ պաշտենք իրան
- 75Սրբութիւնով եւ արդարութիւնով նորա առաջին մեր կեանքի բոլոր օրերումը։
- 76Եւ դու, երեխայ, Բարձրեալի մարգարէ կ’կոչուիս. Որովհետեւ կ’գնաս Տիրոջ երեսի առաջից նորա ճանապարհները պատրաստելու,
- 77Որ նորա ժողովրդին տաս փրկութեան գիտութիւնը իրանց մեղքերի թողութեան մէջ,
- 78Մեր Աստուծոյ գթած ողորմութեան համար, որով ծագող արեգակը վերեւիցը այցելեց մեզ.
- 79Որ լոյս տայ խաւարումն եւ մահի ստուերումը նստողներին. Որ մեր ոտները դէպի խաղաղութեան ճանապարհն ուղղէ։
- 80Եւ երեխան աճում էր եւ զօրանում էր հոգիով. Եւ անապատներումն էր, մինչեւ այն օրն որ նա երեւեցաւ Իսրայէլին։