ՄԱՐԿՈՍ5
  • 1Եւ եկան ծովի այն կողմը՝ Գադարացիների երկիրը։
  • 2Եւ երբոր նաւիցը դուրս եկաւ, նորան իսկոյն պատահեց գերեզմաններիցը մի մարդ պիղծ ոգով,
  • 3Որի բնակութիւնը գերեզմաններումն էր. Եւ ոչ ոք շղթաներով էլ չէր կարող նորան կապել։
  • 4Որովհետեւ շատ անգամ ոտների կապերով եւ շղթաներով կապուել էր, բայց նա շղթաները կտրատել եւ ոտների կապերը փշրել էր, եւ ոչ ոք կարող չէր նորան նուաճել։
  • 5Եւ միշտ գիշեր ու ցերեկ գերեզմաններումը եւ սարերումն աղաղակում էր եւ ինքն իրան ծեծում էր քարերով։
  • 6Բայց երբոր հեռուանց Յիսուսին տեսաւ, վազեց նորան երկրպագութիւն արաւ.
  • 7Եւ մեծ ձայնով աղաղակելով ասեց. Քեզ ի՞նչ բան կայ ինձ հետ, Յիսուս՝ բարձրեալ Աստուծոյ Որդի. Աստուծով երդում եմ տալիս քեզ, մի տանջիր ինձ։
  • 8(Որովհետեւ ասում էր նորան. Դուրս եկ, պիղծ ոգի, այդ մարդիցը։)
  • 9Եւ հարցրեց նորան. Անունդ ի՞նչ է. Եւ նա պատասխանեց եւ ասեց. Լէգէոն է իմ անունը. Որովհետեւ մենք շատ ենք։
  • 10Եւ շատ աղաչում էին նորան, որ իրանց այն աշխարհքիցը դուրս չ’ուղարկէ։
  • 11Եւ այնտեղ սարի մօտ խոզերի մի մեծ երամակ կար, որ արածում էր։
  • 12Եւ բոլոր դեւերը նորան աղաչեցին եւ ասեցին. Ուղարկիր մեզ այն խոզերի մէջ, որ նորանց մէջ մտնենք։
  • 14Եւ խոզարածները փախան եւ քաղաքումը եւ արտերումը պատմեցին. Եւ դուրս եկան տեսնելու թէ ինչ է այդ եղածը։
  • 15Եւ Յիսուսի մօտ եկան, եւ դիւահարին տեսան նստած հագուած եւ խելքը գլուխը եկած, նա՝ որ լէգէոնն ունեցել էր. Եւ վախեցան։
  • 16Եւ տեսնողները պատմեցին նորանց, թէ ինչ եղաւ այն դիւահարին, եւ խոզերի մասին։
  • 17Եւ սկսեցին աղաչել նորան, որ իրանց սահմաններիցը դուրս գնայ։
  • 18Եւ երբոր նա նաւը մտաւ, դիւահարն աղաչում էր նորան, որ նորա հետ լինի։
  • 19Բայց Յիսուսը թոյլ չ’տուաւ նորան, այլ ասեց նորան. Գնա՛ քո տունը քո ընտանիքի մօտ, եւ նորանց պատմիր, թէ Տէրը ինչ բաներ արաւ քեզ, եւ քեզ ողորմեց։
  • 20Եւ նա գնաց եւ սկսեց Դեկապոլիսի մէջ քարոզել, ինչ բաներ որ Յիսուսը իրան արել էր, եւ ամենքը զարմանում էին։
  • 21Եւ երբոր Յիսուսը նաւով դարձեալ այն կողմն անցաւ, շատ ժողովուրդ նորա մօտ ժողովուեցան, եւ նա ծովի մօտ էր։
  • 22Եւ ահա գալիս է ժողովրդապետներից մէկը՝ անունը Յայրոս. Եւ երբոր նորան տեսաւ, ընկաւ նորա ոտները.
  • 23Եւ նորան շատ աղաչում էր եւ ասում. Թէ Աղջիկս վախճանելու մօտ է, գաս, ձեռքդ նորա վերայ դնես, որպէսզի ազատուի եւ ապրի։
  • 24Եւ նա նորա հետ գնաց. Եւ շատ ժողովուրդ նորա ետեւից գնում էին, եւ նորան նեղում էին։
  • 25Եւ մի կին, որ արիւնի տեռատեսութեան մէջ էր տասնեւերկու տարի,
  • 26Եւ շատ բժիշկներից շատ չարչարուել էր, եւ իր բոլոր ունեցածը ծախսել եւ ոչինչ օգուտ չէր ստացել, այլ էլ աւելի էր դէպի վատը գնացել,
  • 27Երբոր Յիսուսի համար լսեց, ամբոխի մէջ ետեւիցն եկաւ դպաւ նորա հանդերձին։
  • 28Որովհետեւ ասում էր, որ Եթէ միայն նորա հանդերձին դպչիմ, կ’փրկուիմ։
  • 29Եւ շուտով նորա արիւնի աղբիւրը ցամաքուեցաւ. Եւ նա մարմնումը իմացաւ որ այն տանջանքիցը բժշկուեցաւ։
  • 30Եւ շուտով Յիսուսն իր անձումն իմացաւ, որ իրանից զօրութիւն դուրս գնաց, դարձաւ ամբոխի մէջ եւ ասեց. Ո՞վ դպաւ իմ հանդերձին։
  • 31Եւ նորա աշակերտներն ասեցին նորան. Տեսնում ես այդ ամբոխը որ նեղացնում է քեզ, եւ ասում ես թէ Ո՞վ դպաւ իմ հանդերձին։
  • 32Եւ նա նայում էր չորս կողմն, որ տեսնէ այս բանն անողին։
  • 33Կինն էլ վախենալով եւ դողալով, որովհետեւ գիտէր ինչ եղաւ իրան, եկաւ ընկաւ նորա առաջը, եւ բոլոր ճշմարտութիւնն ասեց նորան։
  • 34Նա էլ ասեց նորան. Դուստր, քո հաւատքն ազատեց քեզ, գնա խաղաղութեամբ, եւ քո տանջանքիցն առողջ եղիր։
  • 35Նա դեռ խօսելիս, ժողովրդապետի տանիցը գալիս են եւ ասում թէ Աղջիկդ մեռաւ, էլ ի՞նչու ես աշխատեցնում վարդապետին։
  • 36Եւ Յիսուսը ասած բանն իսկոյն լսելով, ժողովրդապետին ասեց. Մի՛ վախենար, բայց միայն հաւատա։
  • 37Եւ ոչ ոքի թոյլ չ’տուաւ որ իր հետ գնայ, բայց միայն Պետրոսին եւ Յակոբին եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին.
  • 38Եւ եկաւ ժողովրդապետի տունը, եւ այնտեղ մեծ ամբոխ տեսաւ եւ լացողներ, եւ շատ աղաղակ անողներ.
  • 39Եւ ներս մտաւ՝ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթվում եւ լաց լինում. Երեխան մեռած չէ, այլ քնած է։
  • 40Եւ նորանք ծիծաղում էին նորա վերայ. Բայց նա բոլորին դուրս հանեց, եւ առնելով երեխայի հօրը եւ մօրը եւ իր հետ լինողներին՝ մտաւ այն տեղն ուր երեխան պառկած էր։
  • 41Եւ երեխայի ձեռքիցը բռնելով ասեց նորան. Տալիթա կումի. Որ թարգմանվում է, Ով աղջիկ, (քեզ եմ ասում,) վեր կաց։
  • 42Եւ շուտով վեր կացաւ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ տասնեւերկու տարեկանի չափ էր. Եւ մէծ զարմանքով զարմացան։
  • 43Եւ նորանց շատ պատուիրեց, որ ոչ ոք չ’իմանայ այս. Եւ ասեց, որ նորան բան տան ուտելու։
← Ցանկ