ՄԱՐԿՈՍ4
  • 1Եւ դարձեալ սկսեց ծովի մօտ սովորեցնել, եւ շատ ամբոխ հաւաքուեցաւ նորա մօտ, մինչեւ որ նաւի մէջ մտաւ. Եւ ծովի վերայ նստեց. Եւ բոլոր ամբոխը ծովի մօտ ցամաքի վերայ էին։
  • 2Եւ շատ բաներ էր սովորեցնում նորանց առակներով. Եւ իր վարդապետութեան մէջ ասում էր նորանց.
  • 3Լսեցէք. Ահա սերմ ցանողը դուրս գնաց սերմ ցանելու։
  • 4Եւ եղաւ որ սերմանելու ժամանակին մի քանին ճանապարհի մօտ ընկաւ, եւ երկնքի թռչունները եկան եւ կերան նորան։
  • 5Եւ ուրիշն ընկաւ քարքարուտ տեղ. Շատ հող չ’կար, եւ շուտով բուսաւ՝ հողը խոր չ’լինելուն համար։
  • 6Եւ երբոր արեգակը ծագեց՝ տաքացաւ եւ արմատ չ’ունենալուն համար չորացաւ։
  • 7Եւ ուրիշն ընկաւ փշերի մէջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նորան. Եւ պտուղ չ’տուաւ։
  • 8Եւ ուրիշն ընկաւ բարի երկիրը, եւ պտուղ էր տալիս, որ դուրս եկաւ ու աճեց, եւ մէկը բերում էր երեսուն՝ եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։
  • 9Եւ ասում էր նորանց. Ով որ լսելու ականջ ունի՝ թող լսէ։
  • 10Եւ երբոր մինակ էր, նորա մօտինները այն տասնեւերկուսի հետ հարցրին նորան այն առակը։
  • 11Եւ նա ասեց նորանց. Ձեզ տրուած է Աստուծոյ արքայութեան խորհուրդը գիտել, բայց նորանց որ դրսի են, ամեն բան առակներով է լինում.
  • 12Որ տեսնելով տեսնեն՝ եւ չ’տեսնեն, եւ լսելով լսեն եւ չ’իմանան. Մի գուցէ դառնան, եւ մեղքերը թողուին նորանց։
  • 13Եւ նորանց ասեց. Դուք չ’գիտէ՞ք այս առակը. Եւ ի՞նչպէս ամեն առակները կ’գիտենաք։
  • 14Սերմողը Խօսքն է սերմում.
  • 15Եւ նորանք են ճանապարհի վերայինները, ուր բանը սերմվում է, եւ երբոր լսում են, շուտով գալիս է սատանան եւ վեր առնում նորանց սրտերումը սերմուած խօսքը։
  • 16Նոյնպէս էլ քարքարուտ տեղը սերմուածները նորանք են, որոնք, երբոր խօսքը լսում են, շուտով ուրախութիւնով ընդունում են նորան.
  • 17Եւ իրանց մէջ արմատ չ’ունին, այլ առժամանակեայ են. Յետոյ երբոր այն խօսքի համար նեղութիւն կամ հալածմունք է լինում, շուտով գայթակղում են։
  • 18Եւ փշերի մէջ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են,
  • 19Բայց աշխարհիս հոգսերը եւ հարստութեան խաբէութիւնը եւ ուրիշ բաների ցանկութիւնները մտնում են խօսքը խեղդում. Եւ անպտուղ է լինում։
  • 20Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր։
  • 21Եւ ասեց նորանց. Մի՞թէ ճրագը գալիս է, որ գրուանի կամ մահճի տակ դրուի. Չէ՞ որ ճրագակալի վերայ դրուի։
  • 22Որովհետեւ ծածուկ բան չ’կայ, որ չ’յայտնուի. Եւ մի թագուն բան չ’եղաւ, որ դէպի յայտնութիւն չ’գար։
  • 23Եթէ մէկը լսելու ականջ ունի, թող լսէ։
  • 24Եւ ասեց նորանց. Տեսէք՝ ինչ էք լսում, ինչ չափով որ չափէք, նորանով էլ ձեզ կ’չափուի, եւ կ’աւելանայ ձեզ լսողներիդ։
  • 25Որովհետեւ ով որ ունի, նորան կ’տրուի. Եւ ով որ չունի, այն էլ որ ունի՝ վեր կ’առնուի նորանից։
  • 27Եւ գիշեր ցերեկ քնէ եւ վեր կենայ. Եւ սերմը բուսնէ եւ աճի. Այնպէս որ նա չ’գիտէ։
  • 28Որովհետեւ երկիրն ինքն իրան պտուղ է բերում, առաջ խոտը, յետոյ հասկը, եւ նորանից յետոյ լցուած ցորեն հասկի մէջ։
  • 29Բայց երբոր պտուղը կ’տայ, շուտով կ’ուղարկէ մանգաղը, որովհետեւ հունձքը հասել է։
  • 30Եւ ասում էր, Ինչի՞ նմանեցնենք Աստուծոյ արքայութիւնը, կամ ի՞նչ առակով առակի բերենք նորան։
  • 31Նման է մանանեխի հատի, որ երբոր հողի մէջ սերմվում է, երկրիս վերայ եղած ամեն սերմերից փոքրն է.
  • 32Եւ երբոր սերմվում է, բուսնում է եւ ամեն բանջարից աւելի մէծ է լինում, եւ մեծ մեծ ճիւղեր է արձակում, մինչեւ որ կարողանում են երկնքի թռչունները նորա հովանիի տակ բնակուել։
  • 33Եւ շատ այսպիսի առակներով խօսում էր նորանց հետ խօսքը, ինչպէս որ նորանք կարող էին լսել։
  • 34Եւ առանց առակի չէր խօսում նորանց հետ, բայց առանձին իր աշակերտներին ամեն բան մեկնում էր։
  • 35Եւ այն օրն, երբ որ իրիկուն էր լինում, նորանց ասեց. Եկէք անցնենք այն կողմը։
  • 36Եւ ժողովուրդը թողեցին, եւ նորան նաւովն առան, ինչպէս որ էր նաւումը. Եւ ուրիշ նաւակներ էլ կային նորա հետ։
  • 37Եւ քամիի մեծ փոթորիկ էր լինում, եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։
  • 38Եւ ինքը նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր. Եւ նորան զարթնեցնում են եւ ասում նորան. Վարդապետ, հոգդ չէ՞ որ կորչում ենք։
  • 39Եւ նա զարթնելով քամիին սաստեց, եւ ասեց ծովին. Լռիր, պապանձուիր. Եւ քամին դադարեց, եւ մեծ խաղաղութիւն եղաւ։
  • 40Եւ ասեց նորանց. Ի՞նչու այդպէս վախկոտ էք. Ի՞նչպէս հաւատք չ’ունիք։
  • 41Եւ նորանք մեծ վախով վախեցան, եւ իրար ասում էին. Սա ո՞վ է արդեօք. Որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան։
← Ցանկ