ՄԱՐԿՈՍ3
  • 1Եւ դարձեալ ժողովարանը մտաւ, եւ այնտեղ մի մարդ կար՝ ձեռքը չորացած։
  • 2Եւ սպասում էին նորան՝ թէ արդեօք շաբաթ օրը կ’բժշկէ՞ նորան որ չարախօսեն նորանից։
  • 3Եւ նա ասեց ձեռքը չորացած մարդին. Կանգնիր մէջտեղը։
  • 4Եւ ասեց նորանց. Արժա՞ն է շաբաթ օրը բարի գործել՝ թէ չար գործել. Մի հոգի ապրեցնե՞լ՝ թէ սպանել. Իսկ նորանք լռեցին։
  • 5Նա էլ բարկութիւնով չորս կողմովը նորանց մտիկ տալով՝ նորանց սրտերի կուրութեան համար տրտմած՝ այն մարդին ասեց. Ձեռքդ մեկնիր. Եւ նա մեկնեց, եւ նորա ձեռքը ողջացաւ ինչպէս միւսը։
  • 6Եւ Փարիսեցիները շուտով դուրս գնացին Հերովդէսեանների հետ նորա դէմ խորհուրդ էին անում, թէ ինչպէս կորցնեն նորան։
  • 7Եւ Յիսուսը իր աշակերտների հետ ծովի մօտ գնաց. Եւ շատ բազմութիւն նորա ետեւից գնում էին Գալիլեայից եւ Հրէաստանից,
  • 9Եւ իր աշակերտներին ասեց որ մի պզտիկ նաւ պատրաստ լինի իրան համար այն ամբոխի պատճառով, որ չ’նեղեն նորան։
  • 10Որովհետեւ շատերին բժշկեց. Մինչեւ որ նորա վերայ էին թափվում, որ նորան դպչեն, որոնք որ ցաւ ունէին։
  • 11Եւ պիղծ ոգիները երբոր նորան տեսնում էին, ընկնում էին նորա առաջը, աղաղակում էին եւ ասում,
  • 12Թէ Դու Աստուծոյ Որդին ես. Եւ նա շատ սաստում էր նորանց, որ իրան չ’յայտնեն։
  • 13Եւ վեր ելաւ սարը եւ իր մօտ կանչեց որոնց որ ինքը կամեցաւ. Եւ նորա մօտ գնացին։
  • 14Եւ տասնեւերկու հոգի կարգեց, որ իր հետ լինին, եւ որ նորանց ուղարկէ՝ քարոզելու.
  • 15Եւ նորանք իշխանութիւն ունենան ցաւերը բժշկելու՝ եւ դեւերը հանելու։
  • 16Եւ Սիմօնի անունը Պետրոս դրաւ.
  • 17Եւ Զեբեդեան Յակոբին՝ եւ Յակոբի եղբայր Յովհաննէսին. Եւ նորանց անունները Բաներեգէս դրաւ, որ է՝ Որոտմունքի որդիք.
  • 18Եւ Անդրէասին, եւ Փիլիպպոսին, եւ Բարթողոմէոսին, եւ Մատթէոսին, եւ Թովմասին, եւ Յակոբոս Ալփեանին, եւ Թադէոսին, եւ Սիմօն Կանանացուն։
  • 19Եւ Յուդա Իսկարիովտացուն, նա որ մատնեց էլ նորան։
  • 20Եւ եկան տուն, եւ դարձեալ հաւաքուեցաւ ամբոխը, մինչեւ որ չ’կարողացան հաց էլ ուտել։
  • 21Եւ նորա ընտանիքը լսելով դուրս եկան նորան բռնելու. որովհետեւ ասում էին թէ գժուել է։
  • 22Եւ դպիրները որ Երուսաղէմիցն իջել էին, ասում էին, թէ Բէեղզեբուղ ունի, եւ թէ դեւերի իշխանովն է հանում դեւերը։
  • 23Եւ նորանց իր մօտ կանչելով՝ առակներով ասում էր նորանց. Ի՞նչպէս սատանան կարող է սատանայ հանել։
  • 24Եւ եթէ մի թագաւորութիւն իր միջումը բաժանուի, այն թագաւորութիւնը կարող չէ կենալ;
  • 25Եւ եթէ մի տուն իր միջումը բաժանուի, այն տունը կարող չէ կենալ։
  • 26Եւ եթէ սատանան իր անձի վերայ վերկացաւ եւ բաժանուած է, կարող չէ կենալ, այլ վերջացած է։
  • 27Ոչ ոք կարող չէ մի զօրաւորի տունը մտնելով, նորա կարասիքը յափշտակել, եթէ առաջ այն զօրաւորին չ’կապէ, եւ ապա նորա տունը կ’յափշտակէ։
  • 28Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ թէ Մարդկանց որդիների ամեն մեղքերը եւ հայհոյանքները, որքան որ հայհոյեն էլ, կ’թողուին.
  • 29Բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյէ, յաւիտեան թողութիւն չի ունենալ. Այլ յաւիտենական դատապարտութեան պարտական կ’լինի։
  • 30Որովհետեւ ասում էին, թէ պիղծ ոգի կայ նորանում։
  • 31Եւ յետոյ նորա եղբարքը եւ մայրը եկան, եւ դուրսը կանգնած՝ նորա մօտ ուղարկեցին կանչեցին նորան։
  • 32Եւ ժողովուրդը նորա չորս կողմովը նստած էր. Եւ ասեցին նորան. Ահա մայրդ եւ եղբարքդ դուրսը քեզ ուզում են։
  • 33Եւ նա նորանց պատասխանեց եւ ասեց. Ո՞վ է իմ մայրը կամ իմ եղբարքը։
  • 34Եւ իր չորս կողմովը նստածներին մտիկ տուաւ եւ ասեց. Ահա իմ մայրը եւ իմ եղբարքը.
  • 35Որովհետեւ ով որ կատարէ Աստուծոյ կամքը, նա է իմ եղբայրը եւ քոյրը եւ մայրը։
← Ցանկ