ՄԱՐԿՈՍ16
  • 1Եւ երբոր շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբի մայրը Մարիամը եւ Սաղովմէն խունկեր առան, որ գան նորան օծեն։
  • 2Եւ միաշաբաթի առաւօտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը։
  • 3Եւ իրար ասում էին. Ո՞վ կ’թաւալեցնէ քարը մեզ համար գերեզմանի դռնիցը։
  • 4Եւ նայեցան տեսան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թաւալած, որովհետեւ շատ մեծ էր։
  • 5Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։
  • 6Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։
  • 7Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։
  • 8Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։
  • 9Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։
  • 11Նորանք էլ լսելով, թէ կենդանի է, եւ երեւեցաւ նորան, չհաւատացին։
  • 12Սորանից յետոյ ուրիշ կերպարանքով երեւեցաւ նորանցից երկուսին, որ ման գալով յանդն էին գնում։
  • 13Նորանք էլ գնացին այն միւսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հաւատացին։
  • 14Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։
  • 15Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։
  • 16Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։
  • 17Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն.
  • 18Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։
  • 19Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։
  • 20Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։
← Ցանկ