ՄԱՐԿՈՍ10
  • 1Եւ այն տեղից վերկացաւ եկաւ Հրէաստանի սահմանները՝ Յորդանանի այն կողմովը. Եւ ժողովուրդները դարձեալ հաւաքվում էին նորա մօտ, եւ ինչպէս որ սովոր էր՝ դարձեալ սովորեցնում էր նորանց։
  • 2Բայց Փարիսեցիները մօտ եկան, նորան հարցրին, թէ Արժա՞ն է մարդիս որ կինը արձակէ. Եւ փորձում էին նորան։
  • 3Նա էլ պատասխանեց եւ ասեց նորանց, Մովսէսն ի՞նչ պատուիրեց ձեզ։
  • 4Նորանք էլ ասեցին. Մովսէսը հրաման տուաւ՝ արձակման թուղթ գրել, եւ արձակել։
  • 5Եւ Յիսուսը պատասխանեց եւ ասեց նորանց. Նա ձեր քարասրտութեան համար այն պատուիրանքը գրեց ձեզ։
  • 6Բայց ստեղծագործութեան սկզբիցն Աստուած նորանց արու եւ էգ արաւ, եւ ասեց.
  • 7Սորա համար մարդ իր հօրը եւ մօրը կ’թողէ, եւ իր կնոջը կ’յարի.
  • 8Եւ երկուսը մէկ մարմին կ’լինեն. Այնպէս որ այլ եւս երկու չեն՝ բայց մէկ մարմին։
  • 10Եւ տանը աշակերտները դարձեալ մի եւ նոյն բանը հարցրին նորանից։
  • 11Եւ նա ասեց նորանց. Ով որ կինն արձակէ եւ մի ուրիշն առնէ, շնութիւն է գործում նորա դէմ։
  • 12Եւ եթէ մի կին իր մարդին արձակէ եւ ուրիշ մարդու գնայ, շնութիւն է գործում։
  • 13Եւ նորա մօտ երեխաներ էին բերում՝ որ դպչի նորանց. Բայց աշակերտները սաստում էին բերողներին։
  • 14Իսկ երբոր Յիսուսը տեսաւ, բարկացաւ, եւ ասեց նորանց. Թոյլ տուէք երեխաներին ինձ մօտ գան, եւ մի արգիլէք դորանց. Որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը։
  • 15Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ով որ Աստուծոյ արքայութիւնը չ’ընդունի ինչպէս երեխայ, նա չի մտնիլ նորա մէջ։
  • 16Եւ նորանց առաւ գիրկը, ձեռքը դրաւ նորանց վերայ, եւ օրհնեց նորանց։
  • 17Եւ այնտեղից ճանապարհը գնալիս, մէկը վազելով եկաւ՝ ծունր դրաւ, նորան հարցնում էր եւ ասում. Բարի վարդապետ, ի՞նչ գործեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ։
  • 18Յիսուսն էլ ասեց նորան. Ի՞նչու ես ինձ բարի ասում. Ոչ ով բարի չ’կայ, բայց միայն մէկը՝ Աստուած։
  • 19Պատուիրանքները գիտես՝ Մի շնար, Մի սպանիր, Մի գողանար, Մի սուտ վկայիր, Մի զրկիր, Քո հօրը եւ մօրը պատուիր։
  • 20Նա էլ պատասխանեց եւ ասեց նորան. Վարդապետ, այդ ամենն իմ երեխայութիւնից պահել եմ։
  • 21Յիսուսն էլ նորան մտիկ տուաւ՝ նորան սիրեց, եւ ասեց նորան. Մէկ բան պակաս է քեզ, գնա, ինչ որ ունիս ծախիր եւ աղքատներին տուր. Եւ գանձ կ’ունենաս երկնքումը. Եւ խաչն առած՝ եկ ինձ հետեւիր։
  • 22Նա էլ այն խօսքի համար դժուարացած՝ գնաց տրտմած. Որովհետեւ շատ ինչքի տէր էր։
  • 23Եւ Յիսուսը շուրջը նայելով՝ ասեց իր աշակերտներին. Ի՞նչքան դժուար է, որ հարստութիւն ունեցողներն Աստուծոյ արքայութիւնը մտնեն։
  • 24Եւ աշակերտները զարմանում էին նորա խօսքերի վերայ. Բայց Յիսուսը դարձեալ պատասխանեց եւ ասեց նորանց, Որդեակներ, ո՜րքան դժուար է, որ հարստութեան վերայ յուսացողները Աստուծոյ արքայութիւնը մտնեն։
  • 25Աւելի հեշտ է, որ ուղտն ասեղի ծակովն անցնէ, քան թէ հարուստն Աստուծոյ արքայութիւն մտնէ։
  • 26Եւ նորանք առաւել եւս զարմանում էին, իրար ասելով. Ապա ո՞վ կարող է փրկուիլ։
  • 27Յիսուսն էլ նորանց մտիկ տուաւ եւ ասեց. Մարդկանց կողմանէ անկարելի է, այլ ոչ թէ Աստուծոյ կողմանէ. Որովհետեւ ամեն բան կարելի է Աստուծոյ կողմանէ։
  • 28Եւ Պետրոսը սկսեց նորան ասել. Ահա մենք ամեն բան թողեցինք, եւ քո ետեւից եկանք։
  • 29Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ով չ’կայ, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քոյրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիք կամ արտեր ինձ համար կամ աւետարանի համար,
  • 30Որ հարիւրապատիկ հիմա այս ժամանակումը չ’առնէ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիք եւ արտեր հալածանքի հետ, եւ գալու աշխարհքումը՝ յավիտենական կեանքը։
  • 31Որովհետեւ շատ առաջիններ յետինք կ’լինեն, եւ յետիններն առաջինք։
  • 32Եւ ճանապարհի վերայ Երուսաղէմ էին գնում, եւ Յիսուսը նորանցից առաջ էր գնում, եւ նորանք զարմանում էին եւ ետեւիցը գնալով վախենում էին։ Եւ տասնեւերկուսին դարձեալ առանձին առաւ մօտը, սկսեց նորանց ասել, թէ ինչ բաներ են իրան պատահելու.
  • 33Թէ ահա վեր ենք ելնում Երուսաղէմ. Եւ մարդի Որդին կ’մատնուի քահանայապետներին եւ դպիրներին. Եւ նորան մահի կ’դատապարտեն, եւ նորան հեթանոսներին կ’մատնեն։
  • 34Եւ նորան ծաղր կ’անեն, եւ նորան կ’ծեծեն, եւ նորա վերայ կ’թքեն, եւ կ’սպանեն նորան. Եւ երրորդ օրումը յարութիւն կ’առնէ։
  • 35Եւ Զեբեդիայի որդիք՝ Յակոբոսը եւ Յովհաննէսը նորա մօտ են գնում եւ ասում. Վարդապետ, ուզում ենք որ՝ ինչ որ քեզանից խնդրենք՝ մեզ անես։
  • 36Նա էլ նորանց ասեց, Ի՞նչ էք ուզում որ ես ձեզ անեմ։
  • 37Նորանք էլ ասեցին նորան. Տուր մեզ, որ մէկը աջ կողմդ եւ միւսը ձախ կողմդ նստենք քո փառքումը։
  • 38Յիսուսն էլ ասեց նորանց. Չ’գիտէք թէ ինչ էք խնդրում. Կարո՞ղ էք խմել այն բաժակը որ ես պիտի խմեմ, կամ այն մկրտութիւնովը մկրտուիլ՝ որով ես պիտի մկրտուիմ։
  • 39Նորանք էլ ասեցին նորան. Կարող ենք։ Յիսուսն էլ ասեց նորանց. Այն բաժակը որ ես պիտի խմեմ, կ’խմէք, եւ այն մկրտութիւնովն՝ որ ես պիտի մկրտուիմ՝ կ’մկրտուիք։
  • 40Բայց իմ աջ եւ ձախ կողմը նստելն իմս չէ, որ տամ. Այլ նորանց, որ պատրաստուած է։
  • 41Եւ այն տասները լսելով սկսեցին բարկանալ Յակոբի եւ Յովհաննէսի մասին։
  • 42Յիսուսն էլ նորանց իրան մօտ կանչեց, եւ ասեց նորանց. Գիտէք՝ որ հեթանոսների իշխան համարուողները տիրում են նորանց վերայ, եւ նորանց մեծամեծները իշխում են նորանց վերայ։
  • 43Այնպէս պիտի չ’լինի ձեր միջումը. Այլ ձեզանից ով որ կամենայ մեծ լինել՝ թող ձեզ ծառայ լինի։
  • 44Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ամենի ծառայ լինի։
  • 45Որովհետեւ մարդի Որդին էլ չ’եկաւ, որ իրան ծառայեն, այլ նա ծառայէ, եւ իր անձը փրկանք տայ շատերի տեղ;
  • 46Եւ գալիս են Երիքով. Եւ երբոր նա եւ նորա աշակերտները եւ շատ ժողովուրդ Երիքովից դուրս էին գալիս, Տիմէի որդի Բարտիմէոս կոյրը ճանապարհի վերայ նստած մուրացկանութիւն էր անում։
  • 47Եւ լսելով թէ Յիսուս Նազովրեցին է, սկսեց աղաղակել եւ ասել. Յիսուս՝ որդի Դաւթի, ողորմիր ինձ։
  • 48Եւ շատ մարդիկ սաստում էին նորան, որ լուռ կենայ. Բայց նա էլ աւելի էր աղաղակում. Որդի Դաւթի, ողորմիր ինձ։
  • 49Եւ Յիսուսը կանգնեց եւ ասեց, որ նորան կանչեն. Եւ կոյրին կանչեցին՝ եւ ասեցին նորան. Քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում է։
  • 50Նա էլ իր հանդերձը դէն գցեց՝ վերկացաւ եւ Յիսուսի մօտ եկաւ։
  • 51Եւ Յիսուսը պատասխանեց եւ նորան ասեց. Ի՞նչ ես կամենում որ անեմ քեզ։ Կոյրն էլ նորան ասեց. Ռաբբունի, որ տեսնեմ։
  • 52Յիսուսն էլ ասեց նորան. Գնա՝ քո հաւատքը քեզ ապրեցրեց. Եւ նա շուտով տեսաւ, եւ ճանապարհումը Յիսուսի ետեւից գնում էր։
← Ցանկ