ՄԱՏԹԵՈՍ1
- 1Աբրահամի որդի Դաւիթի որդի Յիսուս Քրիստոսի ծննդեան գիրքը։
- 2Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը ծնեց Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նորա եղբայրներին.
- 3Յուդան ծնեց Փարէսին եւ Զարային Թամարից. Փարէսը ծնեց Եսրոնին.
- 4Եսրոնը ծնեց Արամին. Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.
- 5Սաղմոնը ծնեց Բոոսին Ռախաբից. Բոոսը ծնեց Ովբէդին Հռութից. Ովբէդը ծնեց Յեսսէին. Յեսսէն ծնեց Դաւիթ թագաւորին։
- 6Դաւիթ թագաւորը ծնեց Սողոմոնին Ուրիայի կնոջիցը.
- 7Սողոմոնը ծնեց Ռոբովամին. Ռոբովամը ծնեց Աբիային. Աբիան ծնեց Ասային.
- 8Ասան ծնեց Յովսափատին. Յովսափատը ծնեց Յովրամին.
- 9Յովրամը ծնեց Ոզիային. Ոզիան ծնեց Յովաթամին. Յովաթամը ծնեց Աքազին. Աքազը ծնեց Եզեկիային.
- 10Եզեկիան ծնեց Մանասէին. Մանասէն ծնեց Ամոնին. Ամոնը ծնեց Յովսիային։
- 11Յովսիան ծնեց Յեքոնիային՝ եւ նորա եղբայրներին, Բաբիլոնի գերութեան ժամանակին։
- 12Բաբիլոնի գերութիւնից յետոյ Յեքոնիան ծնեց Սաղաթիէլին. Սաղաթիէլը ծնեց Զօրաբաբէլին.
- 13Զօրաբաբէլը ծնեց Աբիուդին. Աբիուդը ծնեց Եղիակիմին. Եղիակիմը ծնեց Ազովրին.
- 14Ազովրը ծնեց Սադովկին. Սադովկը ծնեց Աքինին.
- 15Աքինը ծնեց Եղիուդին. Եղիուդը ծնեց Եղիազարին. Եղիազարը ծնեց Մատթանին. Մատթանը ծնեց Յակոբին.
- 16Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդին, որից ծնուեցաւ Յիսուսը, որ ասվում է Քրիստոս։
- 17Արդ՝ բոլոր ազգերը Աբրահամից մինչեւ Դաւիթ տասնեւչորս ազգ են, եւ Դաւիթից մինչեւ Բաբիլոնի գերութիւնը տասնեւչորս ազգ, եւ Բաբիլոնի գերութիւնից մինչեւ Քրիստոսը տասնեւչորս ազգ։
- 18Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն այսպէս էր. Այսինքն նորա մայրը՝ Մարիամը նշանուած լինելով Յովսէփին՝ դեռ մինչեւ նորանց իրար մօտ գալը Սուրբ Հոգիիցը յղացած գտնուեցաւ։
- 19Եւ նորա մարդը Յովսէփը արդար լինելով, եւ նորան խայտառակել չ’ուզելով, խորհեց ծածուկ արձակել նորան։
- 20Եւ մինչդեռ նա մտածում էր այս, ահա Տիրոջ հրեշտակը երազում երեւեցաւ նորան եւ ասեց. Յովսէփ՝ Դաւիթի որդի, մի վախենար քեզ մօտ առնել քո կին Մարիամին, որովհետեւ նորանում ծնուածը Սուրբ Հոգիիցն է։
- 21Եւ նա որդի կ’ծնի, եւ նորա անունը Յիսուս դնես. որովհետեւ նա իր ժողովրդին կ’փրկէ իրանց մեղքերիցը։
- 22Եւ այս ամենը եղաւ, որ կատարուի մարգարէի ձեռովը Տէրիցն ասուածը որ ասում է.
- 23Ահա կոյսը կ’յղանայ եւ որդի կ’ծնի. Եւ նորա անունն Էմմանուէլ կ’կանչեն. Որ թարգմանվում է՝ Աստուած մեզ հետ։
- 24Եւ Յովսէփը քնիցը զարթնելով այնպէս արաւ, ինչպէս Տիրոջ հրեշտակը հրամայեց իրան. Եւ առաւ իր կնիկն իր մօտ։
- 25Եւ չ’գիտէր նորան մինչեւ որ նա իր անդրանիկ որդին ծնեց, եւ նորա անունը կոչեց Յիսուս։