ԹՎՈՑ8
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Ահարօնի հետ եւ ասիր նորան. Երբոր ճրագները վառես, եօթը ճրագները աշտանակի առաջի կողմիցը լոյս տան։
  • 3Եւ Ահարօնն այնպէս արաւ. Նորա ճրագները աշտանակի առաջի կողմին վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։
  • 4Եւ աշտանակի շինուածքն այսպէս էր. ճախարակեայ ոսկի էր. Նորա բունիցը մինչեւ նորա ծաղիկները ճախարակեայ էր այն գաղափարի պէս որ Եհովան Մովսէսին ցոյց էր տուել, այնպէս շինեց աշտանակը։
  • 5Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 6Առ Իսրայէլի որդկանց միջից Ղեւտացիներին եւ մաքրիր նորանց։
  • 7Եւ նորանց մաքրելու համար այսպէս անես նորանց. մեղսաքաւիչ ջուր սրսկես նորանց վերայ, եւ ածելիով ածիլես նորանց բոլոր մարմինները, եւ նորանք իրանց հանդերձները լուան եւ մաքրուին։
  • 8Յետոյ մի զուարակ առնեն եւ նորա հացի նուէրի համար իւղով զանգուած բարակ ալիւր. Եւ մի զուարակ առնես մեղքի պատարագի համար։
  • 9Եւ Ղեւտացիներին ժողովքի խորանի առաջին մօտեցնես, եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը ժողովես։
  • 10Եւ Ղեւտացիներին Եհովայի առաջին մօտեցնես եւ Իսրայէլի որդիքն իրանց ձեռքերը Ղեւտացիների վերայ դնեն։
  • 11Եւ Ահարօնը Ղեւտացիներին Եհովայի առաջին երերացնելու պատարագ մատուցանէ Իսրայէլի որդկանց կողմիցը՝ եւ նորանք Եհովայի պաշտօնը կատարելու համար լինեն։
  • 12Եւ Ղեւտացիներն իրանց ձեռքերն այն զուարակների գլխին դնեն. Եւ մէկը մեղքի պատարագ մատուցրու Եհովային՝ եւ միւսը ողջակէզ՝ Ղեւտացիների համար քաւութիւն անելու։
  • 13Եւ Ղեւտացիներին կանգնեցնես Ահարօնի եւ նորա որդկանց առաջին եւ նորանց երերացնելու պատարագ մատուցանես Եհովային։
  • 14Այսպէս բաժանես Ղեւտացիներին Իսրայէլի որդկանց միջիցը, եւ Ղեւտացիները իմը լինեն։
  • 15Եւ նորանից յետոյ Ղեւտացիները մտնեն ժողովքի խորանի գործն անելու։ Նորանց մաքրես եւ նորանց իբրեւ երերացնելու պատարագ մատուցանես։
  • 16Որովհետեւ նորանք բոլորովին ինձ են տրուած Իսրայէլի որդկանց միջիցը. Իսրայէլի որդկանց մէջ մօր արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարէն ինձ համար վեր առայ նորանց։
  • 17Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկները՝ թէ մարդի եւ թէ անասունի լինի՝ իմն են. Եգիպտոսի երկրումը բոլոր անդրանիկներին զարկած օրիցս նորանց սրբեցի ինձ համար։
  • 18Եւ Իսրայէլի որդկանց բոլոր անդրանիկների փոխարէն Ղեւտացիներին վեր առայ։
  • 20Եւ Մովսէսն ու Ահարօնը եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Ղեւտացիներին արին ինչպէս որ Եհովան Մովսէսին բոլորը պատուիրել էր Ղեւտացիների մասին. Իսրայէլի որդիքն այնպէս արին նորանց։
  • 21Եւ Ղեւտացիները մաքրուեցան, եւ իրանց հանդերձները լուացին. Եւ Ահարօնը երերացնելու պատարագ մատուցրեց նորանց Եհովայի առաջին. Եւ Ահարօնը նորանց համար քաւութիւն արաւ, որ նորանց մաքրէ։
  • 22Եւ նորանից յետոյ Ղեւտացիները ժողովքի խորանը մտան՝ Ահարօնի եւ նորա որդկանց առաջին իրանց պաշտօնն անելու համար. Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր Ղեւտացիների մասին, այնպէս արին նորանց։
  • 23Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 24Սա լինի Ղեւտացիների կանոնը քսանեւհինգ տարեկանից եւ վեր եղողները ժողովքի խորանի պաշտօնը անելու գունդի մէջ մտնեն.
  • 25Եւ յիսուն տարեկան լինելուց յետոյ պաշտօնի գունդիցը ետ քաշուեն, եւ այլ եւս չ’ծառայեն.
  • 26Սակայն ժողովքի խորանի մէջ պահպանութիւնը պահելու օգնեն իրանց եղբայրներին, բայց ծառայութիւն չ’անեն. Այսպէս անես Ղեւտացիներին՝ իրանց պաշտօնների մասին։
← Ցանկ