ԹՎՈՑ5
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Հրամայիր Իսրայէլի որդկանցը, որ բանակից դուրս անեն ամեն բորոտին եւ ամեն ծորում ունեցողին եւ մեռելից ամեն անմաքուր եղողին.
  • 3Արուն էլ էգն էլ՝ բանակիցը դուրս արէք նորանց, որ չ’պղծեն իրանց բանակները՝ որոնց մէջ ես բնակվում եմ։
  • 4Եւ Իսրայէլի որդիքն այնպէս արին, եւ բանակիցը դուրս արին նորանց ինչպէս որ Եհովան Մովսէսին հետ խօսել էր՝ այնպէս արին Իսրայէլի որդիքը։
  • 5Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 6Խօսիր Իսրայէլի որդկանց հետ. Երբոր մի մարդ կամ մի կնիկ մարդկանց որ եւ է մեղքերից մէկը գործելով Եհովայի դէմ մեղանչէ եւ այդ անձը յանցաւոր լինի,
  • 7Այն ժամանակ նա իր արած մեղքը խոստովանէ եւ իր արած վնասը նորա գումարովը հատուցանէ, եւ նորա վերայ հինգերորդ մասը աւելացնէ, եւ վնասը քաշողին վճարէ։
  • 8Եւ եթէ այն մարդի մէկ ազգականը չ’լինի, որին այս վնասը հատուցանուի, թող եղած վնասը Եհովային հատուցանուելով՝ քահանայինը լինի բացի քաւութեան խոյիցը, որով նորա համար քաւութիւն պիտի լինի։
  • 9Եւ Իսրայէլի որդկանց բոլոր սուրբ բաների ամեն նուէրը որ բերում են քահանային, նորանը լինի։
  • 10Եւ ամեն մէկի սուրբ բաները նորանը լինի. Ամեն մարդ ինչ որ տայ քահանային՝ նորանը լինի։
  • 11Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 12Խօսիր Իսրայէլի որդկանց հետ եւ ասիր նորանց. Եթէ մի մարդի կինը խոտորելու լինի եւ նորան անհաւատարմութիւն անէ,
  • 13Եւ մէկը նորա հետ պառկելով զուգաւորէ եւ նորա մարդի աչքիցը այդ գաղտուկ մնայ, եւ գաղտուկ եղած լինի որ նա պղծուել է, եւ վկայ չէ եղել, եւ կնիկը չ’բռնուի,
  • 14Եւ մարդի վերայ նախանձաւորութեան ոգի գալով՝ իր կնոջ պղծուելու համար նախանձէ, կամ մարդի վերայ նախանձաւորութեան ոգի գայ՝ եւ նախանձէ, բայց կինը պղծուած չէ.
  • 16Եւ քահանան կինը մօտեցնէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ։
  • 17Եւ քահանան հողի ամանով սուրբ ջուր առնէ, եւ քահանան խորանի յատակի հողիցն առնէ եւ ջրի մէջը դնէ։
  • 18Եւ քահանան Եհովայի առաջին կանգնեցնէ կինը, եւ կնոջ գլուխը բանայ, եւ յիշատակի նուէրը նախանձաւորութեան նուէրը նորա ձեռքին դնէ եւ անէծքի լեղի ջուրը քահանան իր ձեռքին ունենայ,
  • 19Եւ քահանան նորան երդում տայ եւ ասէ կնոջը. Եթէ մի մարդ քեզ հետ չ’պառկեց, եւ եթէ չ’պղծուեցար քո մարդին անհաւատարմութիւն անելով, անէծքի այս լեղի ջուրը քեզ վնաս չ’անէ.
  • 20Բայց եթէ քո մարդին անհաւատարմութիւն անելով պղծուեցար, եւ բացի քո մարդիցը ուրիշ մարդ քեզ հետ պառկեց,
  • 21(Այն ժամանակ քահանան այն կնոջը անէծքի երդում տայ, ու քահանան կնոջն ասէ.) Եհովան քեզ քո ժողովրդի մէջ անէծքի ու երդումի առարկայ դնէ, Եհովան քո զիստը փտեցնելով եւ քո փորը ուռեցնելով.
  • 22Եւ այս անէծքի ջուրը քո աղիքների մէջ գնայ, որ փորդ ուռեցնէ, եւ զիստդ փտեցնէ. Եւ կնիկն ասէ. Ամէն՝ ամեն։
  • 23Եւ քահանան այս անէծքները մի գրքի մէջ գրէ, եւ այն լեղի ջրովը ջնջէ։
  • 24Եւ անէծքի լեղի ջուրն այն կնկանը խմեցնէ. Եւ անէծքի ջուրը նորա մէջը գնայ լեղի լինելու համար։
  • 25Եւ քահանան այն կնոջ ձեռքիցը նախանձաւորութեան նուէրն առնէ եւ Եհովայի առաջին երերացնէ նուէրը եւ սեղանին մօտեցնէ այն։
  • 26Եւ քահանան նուէրիցն իր ձեռքը լցնէ յիշատակի համար, եւ սեղանի վերայ այրէ այն, եւ յետոյ այն ջուրը այն կնոջ խմեցնէ։
  • 27Եւ ջուրը նորան խմեցնելուց յետոյ՝ եթէ նա պղծուած է եւ իր մարդին անհաւատարմութիւն արած է, այն անէծքի ջուրը լեղի լինելով մտնէ նորա մէջը եւ նորա փորը ուռենայ, եւ նորա զիստը փտի, եւ կնիկը իր ժողովրդի մէջ անիծեալ պիտի լինի։
  • 28Իսկ եթէ կնիկը պղծուած չէ եւ մաքուր է, պատիժ չի կրիլ, եւ զաւակ կ’ծնէ։
  • 29Այս է նախանձաւորութեան օրէնքը, երբոր մի կնիկ իր մարդին անհաւատարմութիւն անէ եւ պղծուի,
  • 30Կամ երբոր մի մարդի վերայ նախանձաւորութեանոի գայ՝ եւ իր կնոջ վերայ նախանձէ եւ Եհովայի առաջին կանգնեցնէ կինը. Եւ քահանան կատարէ այս բոլոր օրէնքը նորա վերայ.
  • 31Եւ այն մարդը ազատ լինի յանցանքիցը եւ կինն իր յանցանքը կրէ։
← Ցանկ