ԹՎՈՑ36
  • 1Եւ Յովսէփի որդկանց տոհմերից Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդկանց տոհմի իշխանները մօտեցան, եւ Մովսէսի առաջին, եւ Իսրայէլի որդկանց նահապետութիւնների իշխանների առաջին խօսեցին,
  • 2Եւ ասեցին. Եհովան մեր տիրոջը հրամայեց, որ երկիրը Իսրայէլի որդկանց վիճակով ժառանգութիւն տայ, եւ մեր տէրը Եհովայից հրաման առաւ որ մեր եղբայր Սալպաադի ժառանգութիւնը նորա աղջկերանցը տայ.
  • 4Եւ Իսրայէլի որդկանց Յոբելեանը գալիս՝ նորանց ժառանգութիւնը այն ցեղի ժառանգութեան վերայ պիտի աւելանայ, որոնց որ կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը մեր հայրերի ցեղի ժառանգութիւնիցը կ’վերանայ։
  • 5Եւ Մովսէսը պատուիրեց Եհովայի խօսքովը Իսրայէլի որդկանցը եւ ասեց. Յովսէփի որդկանց ցեղը ուղիղ են խօսում։
  • 6Սալպաադի աղջկերանց մասին Եհովայի հրամայած խօսքը սա է որ ասեց. Որոնց որ կ’հաճին՝ թող նորանց կին լինեն, միայն թէ իրանց հօր ցեղից եղողներին կին լինեն.
  • 7Եւ Իսրայէլի որդկանց ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չ’անցնի. Որովհետեւ Իսրայէլի որդկանց ամենքն էլ իրանց հայրերի ցեղի ժառանգութեանը պիտի յարին։
  • 8Եւ ամեն աղջիկ՝ որ Իսրայէլի որդկանց ցեղերի մէջ կալուածքի ժառանգ լինի, իր հօր ցեղից եղող մէկին կին դառնայ, որ Իսրայէլի որդկանց ամեն մէկն իր հայրերի ժառանգութիւնը ժառանգէ։
  • 9Եւ ժառանգութիւնը մէկ ցեղից ուրիշ ցեղի չ’անցնի, բայց Իսրայէլի որդկանց ցեղերի ամեն մէկն իր ժառանգութեանը յարի։
  • 10Ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրեց, Սալպաադի աղջիկներն այնպէս արին.
  • 11Որովհետեւ Սալպաադի աղջիկները՝ Մաալա, Թերսա, Էգղա, Մեղքա եւ Նուա իրանց հօր եղբօրորդիների հետ ամուսնացան։
  • 12Յովսէփեան Մանասէի որդկանց տոհմերից եղողներին կին եղան, եւ նորանց ժառանգութիւնը իրանց հօր ցեղի ազգատոհմի մէջ մնաց։
  • 13Սորանք են այն պատուիրանքներն եւ դատաստաններն, որ Եհովան պատուիրեց Մովսէսի ձեռքովը Իսրայէլի որդկանցը Մովաբի դաշտերումը Երիքովի դէմ Յորդանանի մօտ։
← Ցանկ